Ջիջի Հադիդ
Ջելենա Նուրա Հադիդ (անգլ.՝ Jelena Noura Hadid, ), ավելի հայտնի է որպես Ջիջի Հադիդ (անգլ.՝ Gigi Hadid), պաղեստինյան մոդել և հեռուստատեսային դեմք։
Ջիջի Հադիդ Gigi Hadid | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23, 1995 (29 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Ամերիկացի |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Մալիբուի ավագ դպրոց (2013) |
Մասնագիտություն | Մոդել, հեռուստատեսային դեմք |
Աշխատավայր | IMG Models |
Ծնողներ | Մուհամեդ Հադիդ (հայր) Յոլանդա Ֆոսթեր (մայր) |
Հարազատներ | Բելլա Հադիդ (քույր) Ալանա Հադիդ (քույր) Մարիել Հադիդ (քույր) Էնվար Հադիդ (եղբայր) |
Կայք | imgmodels.com/new-york/women/3358-gigi-hadid |
Gigi Hadid Վիքիպահեստում |
Վաղ կյանք
խմբագրելՋելենա Նուրա Հադիդը ծնվել է 1995 թվականի ապրիլի 23-ին Լոս Անջելես քաղաքում, Կալիֆորնիա[1]։ Նրա հայրը Մուհամեդ Հադիդն է, իսկ մայրը՝ նախկին մոդել Յոլանդա Ֆոսթերը[2]։ Նրա ծնողների ամուսնալուծությունից հետո մայրը ամուսնացել է երաժշտական պրոդյուսեր Դեյվիդ Ֆոսթերի հետ[1]։ Հադիդը սովորել է Մալիբուի ավագ դպրոցում[3][4][5], որն ավարտելուց հետո տեղափոխվել է Նյու Յորք և սկսել է զբաղվել մոդելային աշխատանքով[6]։
Կարիերա
խմբագրելԸնդամենը 2 տարեկան հասակում Հադիդը նկարահանվել է Baby Guess ապրանքանիշի գովազդներում[7]։ 2011 թվականին նա ստորագրեց պայմանագիր IMG Models մոդելային գործակալության հետ և դարձավ այդ գործակալության մոդելներից։ 2012 թվականին Հադիդը դարձավ Guess ապրանքանիշի դեմքը[8][9], իսկ 2014 թվականի փետրվարին Հադիդը քայլեց Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում[10][11]։ 2014 թվականին նա նաև ընդգրկվեց «Sports Illustrated» ամսագրի լողազգեստ գովազդող լավագույն 12 նորեկ մոդելների ցանկում[12]։
Հադիդը հայտնվել է նաև այնպիսի ամսագրերում, որոնցից են «VMAN», «Elle», «Grazia», «Cleo», «Vogue», «Paper», «Schön!» և այլն։ Նկարահանվել է Թեյլոր Սվիֆթի «Bad Blood», Քելվին Հարիսի «How Deep Is Your Love», Միգելի «Simplethings», Քոդի Սիմփսոնի «Surfboard», «Flower» և Զեյն Մալիկի «Pillowtalk» երգերի տեսահոլովակներում։
Անձնական կյանք
խմբագրելՀադիդը նախկինում հանդիպել է ավստրալիացի երգիչ Քոդի Սիմփսոնի հետ, սակայն նրանք բաժանվել են 2015 թվականի մայիսին[13]։ Նույն տարում նա սկսեց հանդիպել երգիչ Ջո Ջոնասի հետ[14], սակայն մի քանի ամիս անց նրանք բաժանվեցին[15]։ 2015 թվականի նոյեմբերից հանդիպում է բրիտանացի երգիչ Զեյն Մալիկի հետ[16]։2020 ապրիլին զույգը հայտնեց,որ իրենց առաջնեկին են սպասում,իսկ սույն թվականի սեպտեմբերի 24 ին հայտնի դարձավ,որը զույգը աղջիկ է ունեցել։
Մրցանակներ և առաջադրումներ
խմբագրելՏարի | Մրցանակաբաշխություն | Մրցանակ | Արդյունք |
---|---|---|---|
2015 | Fashion Los Angeles Awards[17][18] | Տարվա մոդել | Հաղթանակ |
2015 | Teen Choice Awards[19] | Լավագույն մոդել | Առաջադրված |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «My Beautiful Family». Yolanda.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Gigi Hadid Opens Our Eyes to the Israeli-Palestinian Conflict». GlamMonitor.com (Golden Heart Communications). 2014 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Interview: Gigi Hadid, Guess Girl». Kymberly Marciano Photography. 2013 թ․ հուլիսի 18. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Gigi Hadid's Volleyball Stats». Max Preps. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Do You Know Who Gigi Hadid Is?». Vanity Fair. 2014 թ․ փետրվարի 10. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Where Does Gigi, Yolanda Foster's Daughter, Go to College?». Wet Paint. 2014 թ․ փետրվարի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Why Model Gigi Hadid is Being Called the Next Kate Upton». Style Caster. 2014 թ․ փետրվարի 14. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Do You Know Who Gigi Hadid is». Vanity Fair. 2014 թ․ փետրվարի 10. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Watch Gigi Hadid Walk the Catwalk During New York Fashion Week». E! Online. 2014 թ․ փետրվարի 12. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Introducing Gigi Hadid, NYFW's Breakout Model of the Season». Wetpaint (Viggle). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Gigi Hadid Walks The Runways of NY Fashion Week. Plus, Kristen Doute Writing A Memoir!». Reality Tea. 2014 թ․ փետրվարի 10. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Gigi Hadid is named one of 12 rookies in Sports Illustrated's annual issue». Bravo TV. 2014 թ․ փետրվարի 4. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Cody Simpson and Gigi Hadid Officially Break Up». 2015 թ․ մայիսի 9. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Gigi Hadid and Joe Jonas Proudly Flaunt Their New Celebrity Nickname: 'G.I. Joe'». People. Time Inc. 2015 թ․ հուլիսի 23. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Joe Jonas And Gigi Hadid Break Up». MTV. Արխիվացված է օրիգինալից 2021-01-27-ին. Վերցված է 2015-11-04-ին.
- ↑ «It's Official! Gigi Hadid and Zayn Malik Step Out Holding Hands, Confirm They're Dating». 2015 թ․ նոյեմբերի 30.
- ↑ «Gigi Hadid Signs With Maybelline, Nabs Model Of The Year Award». Daily Front Row. 2015 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «'It' girl Gigi Hadid nabs model of the year award». www.pagesix.com. 2015 թ․ հունվարի 8.
- ↑ «Wave 2 Nominees». FOX. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2015-09-18 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիջի Հադիդ» հոդվածին։ |