Ջունա Բարնս (անգլ.՝ Djuna Barnes, հունիսի 12, 1892(1892-06-12)[1][2][3][…], Cornwall-on-Hudson, Cornwall, Օրենջ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 18, 1982(1982-06-18)[1][3][5][…], Գրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող-մոդեռնիստ, նկարիչ, 1920-1930-ական թվականների Փարիզի կոսմոպոլիտային գործիչներից մեկը։

Ջունա Բարնս
Դիմանկար
Ծնվել էհունիսի 12, 1892(1892-06-12)[1][2][3][…]
ԾննդավայրCornwall-on-Hudson, Cornwall, Օրենջ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էհունիսի 18, 1982(1982-06-18)[1][3][5][…] (90 տարեկան)
Մահվան վայրԳրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանԳրինվիչ Վիլիջ[6]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՊրատտի ինստիտուտ[4] և Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա[4]
ԵրկերLadies Almanack?, Nightwood? և The Book of Repulsive Women?
Մասնագիտությունբանաստեղծուհի, վիպասան, գրող, դրամատուրգ, լրագրող և նկարչուհի
Ծնողներհայր՝ Henry Budington?
ԱնդամությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
 Djuna Barnes Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Նրա մորական տատը գրող էր, լրագրող, կանանց իրավունքների շարժման ակտիվիստ, հայրը՝ անհաջող կոմպոզիտոր և գեղնկարիչ։ Նա մեծացել է բազմազավակ ընտանիքում, անընդհատ խնամում էր իր կրտսեր եղբայրներին և քույրերին, ստացել է տնային կրթություն։ 16 տարեկանում նրան բռնաբարել էին, ինչը հետագայում տեղ գտավ իր արձակգրության մեջ։

 
Ջունա Բարնս։ Ջոյսի դիմանկար, 1922

1912 թվականին նա մոր հետ տեղափոխվեց Նյու Յորք։ Նա աշխատել է որպես լրագրող Vanity Fair և The New Yorker նորաձևության ամսագրերում։ Նրա ընկերների թվում էին Պեգի Գուգենհայմը, Ջեյմս Ջոյսը, Էզրա Փաունդը, Նատալի Բարնին, Գերտրուդ Սթայնը, Բերենիս Էբբոտը, Սիլվիա Բիչը, Էդվարդ Էստլին Կամմինգսը, Էուջենիո Մոնտալեն։ 1927-1931 թվականներին նա սիրահարված էր քանդակագործ Թելմա Վուդին։ Նրա «Գիշերային անտառը» լեսբիական վեպի (1936) նախաբանը գրել է Թոմաս Սթեռնս Էլիոթը, ով խմբագրել է այն։ Երկարատև ընդմիջումից հետո, դեպրեսիայի հետևանքով, հրատարակեց ինքնակենսագրական դրաման՝ Անտիֆոնի բանաստեղծություններով (1958):

1961 թվականին Ջունա Բարնսը ընտրվեց Ամերիկայի արվեստի և գրականության ակադեմիայի անդամ, իսկ 1981 թվականին ՝ արժանացել է Արվեստի ազգային հիմնադրամի կրթաթոշակի[7]։

Բարնսը անգլիախոս մոդեռնիստների առաջին սերնդի վերջին կենդանի անդամն էր։ Գրողը մահացավ իր 90-ամյակը նշելուց վեց օր անց՝ 1982 թվականի հունիսի 18-ին, Նյու Յորքի իր տանը։

Սիրված աշխատանքները

խմբագրել
  • The Book of Repulsive Women (1915)
  • Ladies Almanack (1928)
  • Nightwood (1936)
  • The Antiphon (1958)

Ազդեցություն

խմբագրել

Նա ազդեց Կարեն Բլիկսենի, Թրումեն Կապոտեի, Անաիս Նինի և այլոց ստեղծագործական աշխատանքի վրա։ Ուելսացի բանաստեղծ և հրապարակախոս Դիլան Թոմասը «Գիշերային անտառ» վեպը անվանեց. «արձակագիր կնոջ կողմից երբևէ գրված երեք մեծ գրքերից մեկը», իսկ Ուիլյամ Բիրոուսը՝ «քսաներորդ դարի մեծ գրքերից մեկը»։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 64.
  5. 5,0 5,1 5,2 filmportal.de — 2005.
  6. https://www.findagrave.com/memorial/10352853/djuna-barnes
  7. Дейли, Сюзанна DJUNA BARNES DIES; POET AND NOVELIST // Нью-Йорк Таймс. — 20 июня 1982 года. — ISSN 0362-4331 ISSN 0362-4331.

Գրականություն

խմբագրել
  • Kannenstine L.F. The art of Djuna Barnes: duality and damnation. New York: New York UP, 1977
  • Field A. Djuna, the life and times of Djuna Barnes. New York: Putnam, 1983
  • Stromberg K. Djuna Barnes: Leben und Werk einer Extravaganten. Berlin: Wagenbach, 1989
  • Herring P.F. Djuna: the life and work of Djuna Barnes. New York: Viking, 1995
  • Grobbel M. Enacting past and present: the memory theaters of Djuna Barnes, Ingeborg Bachmann, and Marguerite Duras. Lanham: Lexington Books, 2004.
  • Goody A. Modernist articulations: a cultural study of Djuna Barnes, Mina Loy and Gertrude Stein. Basingstoke; New York: Palgrave Macmillan, 2007
  • Warren D. Djuna Barnes' consuming fictions. Aldershot; Burlington: Ashgate, 2008

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջունա Բարնս» հոդվածին։