Ջուլիետ Կապուլետ (իտալ.՝ Giulietta Capuleti), Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգության գրական հերոսուհին, որին սիրահարված էր Ռոմեո Մոնդեգյուն, որի ընտանիքի հետ Կապուլետների ընտանիքը վաղեմի թշնամություն ուներ։ Ռոմեոյի և Ջուլիետի պատմությունը հայտնվել է անգլիացի դրամատուրգի կողմից հայտնի ողբերգությունը գրելուց առաջ։

Ջուլիետ Կապուլետ
Տեսակթատերական կերպար և գեղարվեստական անձ
ՀեղինակԼուիջի դա Պորտո
Ներկայացված էՌոմեո և Ջուլիետ
Մասն էRomeo and Juliet?
Սեռիգական
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Հրարած տիեզերքիցRomeo and Juliet universe?
ԾննդավայրՎերոնա
Մահվան վայրՎերոնա
ՀարստությունCapulets?
 Juliet Վիքիպահեստում

Ջուլիետի պատվին կոչվել է Ուրան մոլորակի արբանյակը, որը հայտնաբերվել է 1986 թվականի հունվարի 3-ին «Վոյաջեր-2» կայանի լուսանկարների հիման վրա։

Կերպարի պատմություն խմբագրել

Երկու դժբախտ սիրահարների կերպարների ակունքները հայտնվել են դեռ Օվիդիոսի «Կերպարանափոխությունների» Պիրամի և Ֆիսբայի մասին պոեմում։

Ռոմեոյի և Ջուլիետի անուններն առաջին անգամ օգտագործվել են Լուիջի դա Պորտոյի «Երկու ազնիվ սիրահարների նորահայտ պատմությունը» ինքնակենսագրական ստեղծագործության մեջ (լույս է տեսել 1530 թվականին), ընդ որում գործողությունը տեղի է ունենում հենց Վերոնա քաղաքում։ Մոնտեքիո Մաջորեի սկալիգերների վսեմ ամրոցները (այժմ կոչվում են Ռոմեոյի և Ջուլիետյի ամրոցներ) ոգեշնչել են հեղինակին ստեղծել ստեղծագործության գլխավոր հայեցակարգը Կապելլետտի և Մոնտեքի անհաշտ ընտանիքների մասին։ Մոնտեքիոյի անվան մեջ հեշտ է նկատել կապը Ռոմեո Մոնտեգյուի ազգանվան հետ։ Լուիջի դա Պորտոն գլխավոր հերոսի անունը կարող էր վերցնել Դանթեից, որտեղ կա Ռոմեո դի Վիլանովան (երգ VI v.127): Հետազոտությունները հաստատում են դա Պորտոյի պատմության ինքնակենսագրական բնույթը, որտեղ Ռոմեոյի և Ջուլիետի կերպարների հետևում թաքնված են հենց Լուիջին և նրա զարմուհի Լյուչինա Սավորնյանը[1][2]։

Լուիջի դա Պորտոյի պատմության համար որպես ոգեշնչման աղբյուր, հավանաբար, ծառայել է Մազուչչո Սալեռնիտանոի «Մարիոտտո և Գանոցցա» պատմվածքը, որը նա վերամշակել է և ներմուծել բազմաթիվ տարրեր, որոնք այնուհետև փոխառել են այլ գրողներ[1]։ Սյուժեն հայտնի էր Վերածննդի դարաշրջանի իտալացի գրողների շրջանում։ Մատտեո Բանդելլոն 1554 թվականին գրել է նովել, որը հիմք է դարձել Արթուր Բրուքի «Ռոմեո և Ջուլիետ» (1562) պոեմի համար, որն էլ իր հերթին ոգեշնչել է Շեքսպիրին։

Ջուլիետի պատմություն խմբագրել

Ջուլիետը Վերոնայի նշանավոր ընտանիքի ներկայացուցիչ է՝ սինյոր և սինյորա Կապուլետների դուստրը։ Բանդելլոյի և դա Պորտոյի մոտ Ջուլիետը 18 տարեկան է, մինչդեռ Շեքսպիրի մոտ նա 13 տարեկան է, քանի որ անգլիական դրամատուրգի ժամանակ ամուսնանալու համար կնոջ նվազագույն տարիքը համարվում էր 12 տարեկաը[3]։ Երկրորդ տեսարանում Ջուլիետի հայրը պատասխանում է Պարիսին[4]

Ես պետք է կրկնեմ ինչ-որ ասացի։
Իմ զավակը դեռ աշխարհի համար օտարուհի է,
Հազիվ է տեսել տասնչորս տարի[Ն 1]։

 
Ռոմեո և Ջուլիետ (1884), նկարիչ Ֆրենկ Դիկսի

Ջուլիետի անունը առաջին անգամ հիշատակվում է առաջին արարվածի երկրորդ տեսարանում, հերոսուհին ինքը հայտնվում է հաջորդ տեսարանում, դայակի հետ զրույցի և ապա մոր հետ կոմս Պարիսի մասին զրույցի ժամանակ։ Չորրորդ տեսարանում Ռոմեոն և նրա ընկերները գալիս են Կապուլետների տան դիմակահանդեսին։ Ռոմեոն տեսնում Ջուլիետին և սիրահարվում նրան առաջին հայացքով։ Նրանք համբուրում են, և Ռոմեոն հեռանում է։ Ջուլիետը հրամայում է դայակին իմանալ, թե ով է եղել, և նա պատասխանում է, որ դա նրանց մահացու թշնամիների՝ Մոնդեգյուների ժառանգն է։ Բայց աղջիկը այլևս չի կարող դիմակայել զգացմունքներին։

Գիշերը Ջուլիետը պատշգամբում բարձրաձայն երազում է Ռոմեոյի մասին, ով այդ ժամանակ կանգնած է պատուհանի տակ և լսում է նրա խոսքերը։ Նա նույնպես խոստովանում է իր սերը։ Գիշերվա քողի տակ երիտասարդները միմյանց սիրո և հավատարմության երդում են տալիս։

Ջուլիետի դայակի միջոցով սիրահարները պայմանավորվում են ամուսնության գաղտնի արարողության մասին և Ռոմեոյի ծանոթ հայր Լորենցոն գաղտնի պսակադրում է երիտասարդ սիրահարներին։

Հաջորդ օրը Ջուլիետը դայակից իմանում է, որ Ռոմեոն սպանել է Տիբալտին գոտեմարտում, և Վերոնայի դուքսը քաղաքից դուրս է վտարել պատանուն՝ սպառնալով մահապատժի ենթարկել վերադարձի դեպքում։ Ռոմեոն Լորենցոյի խորհրդով թաքնվում է մոտակա Մանտովա քաղաքում ։

Հաջորդ առավոտյան Ջուլիետի ծնողները նրան ասում են, որ իրենք նրան կնության են տալիս Պարիսին։ Ջուլիետ հուսահատ է, նա նույնիսկ պատրաստ է ինքնասպան լինել՝ ընդունելով թույն։ Բայց Լորենցոն նրան առաջարկում է մեկ այլ ճանապարհ՝ խմել հատուկ դեղ, որի շնորհիվ նա երեք օրով կընկնի քնի մեջ, որը նման է մահվան։ Իսկ երեք օր անց Ռոմեոն Մանտովայից կհասնի Ջուլիետի դամբարան, և նորապսակները կկարողանան փախչել Վերոնայից։

Բայց Ջովաննի վանականը, որի միջոցով Լորենցոն նամակ էր ուղարկել Ռոմեոյին, չի կարողանում մտնել Մանտովա ժանտախտի համաճարակի պատճառով, և գաղտնի ծրագրի մասին պատմող ուղերձը չի հասնում պատանուն։

Ռոմեոն, որը տառապում է սիրելիի մահվան լուրից, գալիս է Կապուլետների դամբարան, որտեղ հանդիպում է Պարիսին, ով նույնպես այցելում է Ջուլիետի գերեզմանը։ Ռոմեոյին ճանաչած Պարիսը վրեժխնդրության պահանջ է զգում, Ռոմեոն անհաջող փորձում է խուսափել կռիվից, բայց Պարիսը զենք է վերցնում։ Տեղի է ունենում պայքար, և Ռոմեոն սպանում է Պարիսին։ Սիրեցյալին հրաժեշտ տված Ռոմեոն խմում է պատրաստած թույնը։ Ջուլիետը արթնանում է և տեսնում է սիրելիի անշնչացած մարմինը։ Չդիմանալով վշտին, նա խոցում է իրեն դաշույնով։ Իրենց երեխաների դիակների մոտ Մոնդեգյու և Կապուլետ ընտանիքների գլխավորները մոռանում են արյունալի թշնամության մասին և կնքում են հաշտություն։

Դերակատարներ խմբագրել

 
Էմիլ Վիզել, Մարիինյան թատրոնի «Ռոմեո և Ջուլիետ» բեմադրության նկար, Պարահանդես Կապուլետների տանը, 1940 թվական

Կերպարը թատրոնում խմբագրել

Ջուլիետի դերի կատարողների թվում է եղել բրիտանացի դերասանուհի և վիկտորիանական դարաշրջանի ականավոր նկարիչների և լուսանկարիչների բնորդուհի Դորոթի Դինը։ Դրամատուրգ Ջորջ Բեռնարդ Շոուն ափսոսում էր, որ չկարողացավ նրան տեսնել այդ դերում[6]։ Ջուլիետի դերակատարը եղել է բալետի պարուհի Գալինա Ուլանովան[7], նրա «Ջուլիետի փախուստը» համարվում է լեգենդար։ Մեկ այլ կատարող, որն իրեն վառ է արտահայտել Ջուլիետի դերում, եղել է Ալեսանդրա Ֆերին[8]։

2010 թվականից Ջուլիետի դերը կատարում է Ելիզավետա Արզամասովան[9], նա էլ հնչյունավորել է Շեքսպիրյան հերոսուհուն 2013 թվականի գեղարվեստական ֆիլմում։ Պրեմիերայի ժամանակ (հունվարի 30, 2010) Լիզան 14 տարեկան էր, և հավանաբար, սա պրոֆեսիոնալ բեմում միակ դեպքն է, երբ Ջուլիետին խաղացել է իր հասակակիցը։

Կերպարը կինոյում խմբագրել

Վերոնայի տեսարժան վայրեր խմբագրել

Ջուլիետի տունը խմբագրել

 
Ջուլիետի պատշգամբը Վերոնայում

«Ջուլիետի տունը» XIII դարի առանձնատուն է, ներկայումս նույնացվում է շեքսպիրյան հերոսուհու հետ, թեև իրականում պատկանում էր դալ Կապելլոյի տոհմին (Կապուլետի ընտանիքի հնարավոր նախատիպը)։ 1997 թվականին տանը բացվել է շեքսպիրյան պիեսին նվիրված թանգարան։

Զբոսաշրջիկների շրջանում մեծ ժողովրդականություն է վայելում Ներեո Կոնստանտինի (Nereo Costantini, 1972) հեղինակային Ջուլիետի բրոնզե արձանը, որի աջ կրծքին դիպչելը սիրահարների համար համարվում է լավ նշան։ 2014 թվականին հաճախակի հպումների պատճառով արձանը մաշվել է, աջ «երջանկություն բերող» կրծքի վրա ճաք է առաջացել, իսկ աջ ձեռքի վրա՝ կոտրվածք։ Արդյունքում քաղաքի իշխանությունները որոշել են արձանը տանել թանգարան, իսկ Ջուլիետի տան բակում դնել դրա կրկնօրինակը[10]։

Զբոսաշրջիկները նաև սիրո խոստովանությամբ գրություններ են թողնում տան պատերին։ Քանի որ հիմնականում որպես սոսինձ օգտագործվել է մաստակը, 2012 թվականին քաղաքային վարչակազմը տուգանքներ է սահմանել նման գործողությունների համար և հատուկ փոստարկղեր է սահմանել ուղերձների համար (նրանց պատասխանում են «Ջուլիետի ակումբի» կամավորները)։ «Ջուլիետի տան» բակում սիրային գրառումներ թողնելու սովորությունը դրվել է «Նամակներ Ջուլիետին» (2010) ֆիլմի հիմքում[10]։

Ջուլիետի դամբարան խմբագրել

Կարմիր մարմարից XIII—XIV դարերի սարկոֆագը գտնվում է կապուցինների լուծարված վանքի դամբարանում։ Ըստ լեգենդի՝ այնտեղ թաղված է Ջուլիետը։ Առաջին անգամ դամբարանը կապվում է Ջուլիետի անվան հետ Լուիջի դա Պորտոյի նովելում (1524)[11]։ Այնտեղ այցելել են շատ ճանապարհորդներ, այդ թվում՝ Չարլզ Դիքենսը[12]։

Այժմ սարկոֆագը գտնվում է եկեղեցու դամբարանում, որտեղ ստեղծվել է Ռոմեոյի և Ջուլիետի դամբարանի նմանությունը։ Կա նաև Ջուլիետի նամակների փոստարկղը (նրանց պատասխանել է սարկոֆագի տեղափոխման նախաձեռնողը՝ Էտորե Սոլիմանին՝ Սան Ֆրանչեսկո վանքի համալիրի պահապանը)[13]։

Նշումներ խմբագրել

  1. She hath not seen the change of fourteen years[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Luigi Da Porto, Matteo Bandello, Pierre Boaistuau, Victoria University (Toronto, Ont ) Centre for Reformation and Renaissance Studies Romeo and Juliet Before Shakespeare: Four Early Stories of Star-crossed Love. — Centre for Reformation and Renaissance Studies, 2000. — 140 с. — ISBN 9780772720153
  2. 365 дней (13.02.2017). «Правдивая история о Ромео и Джульетте HD». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. Vincenza Minutella Reclaiming Romeo and Juliet: Italian Translations for Page, Stage and Screen. — Rodopi, 2013-10-01. — 260 с. — ISBN 9789401209861
  4. «Книга Ромео и Джульетта — Уильям Шекспир». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.
  5. William Shakespeare Comedies, Histories, and Tragedies. Published According to the True Original Copies. Unto which is Added, Seven Plays, Never Before Printed in Folio. The 4. Edition. — Herringman, 1685. — С. 307. — 928 с.
  6. Perkin David. (2001 թ․ նոյեմբերի 20). «Ada Alice Pullan (Dorothy Dene)» (անգլերեն). The Clapham Society. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  7. Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» Լեոնիդ Լավրովսկու բեմադրությամբ։
  8. Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» Քեննեթ Մաքմիլանի բեմադրությամբ։
  9. Սերգեյ Ալդոնինի բեմադրությունը Մոսկվայի Կ․ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում։
  10. 10,0 10,1 Наталья Травова (26 февраля 2014). «Шекспировские страсти». Вокруг света. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
  11. Луиджи Да Порто. «История двух благородных влюбленных и их скорбной смерти, произошедшей в Вероне во времена синьора Бартоломео Делла Скала»
  12. Чарльз Диккенс. «Очерки Италии»
  13. Дом, Балкон Джульетты. Гробница. Дом Ромео. Верона

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիետ Կապուլետ» հոդվածին։