Լուիջի դա Պորտո (իտալ.՝ Luigi da Porto, օգոստոսի 10, 1485[1], Վինչենցա, Վենետո, Իտալիա - մայիսի 10, 1529[1], Վինչենցա, Վենետո, Իտալիա), իտալացի գրող և պատմագիր, հայտնի է որպես Ռոմեոյի և Ջուլիետի մասին պատմության հեղինակ[2]։

Լուիջի դա Պորտո
Ծնվել էօգոստոսի 10, 1485[1]
ԾննդավայրՎինչենցա, Վենետո, Իտալիա
Վախճանվել էմայիսի 10, 1529[1] (43 տարեկան)
Վախճանի վայրՎինչենցա, Վենետո, Իտալիա
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
 Luigi da Porto Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծագել է Վիչենցի ազնվականական ընտանիքից, ստացել է ռազմական կրթություն։ Վարել է արկածներով, ռազմական բախումներվ ու սիրային արկածներով[3]։ Ռազմական ու քաղաքական իրադարձությունների մասին գրել է «Հանգերը», որը հրատարակվել է 1539 թվականին, իսկ 1857 թվականին հրատարակվել են նրա «Պատմական նամակները»[2]։

Լուիջի դա Պորտոն համարվում է «Երկու ազնիվ սիրահարների նորահայտ պատմությունը» (իտալ.՝ Historia nuovamente ritrovata di due nobili amanti), որը հրատարակվել է 1530 թվականին[2] և վերահրատարակվել «Հանգերի» հետ միասին 1539 թվականին Պիետրո Բեմբոյի խմբագրությունում։ Մոնտորսո Վիչենտինոյի վիլլայում բուժելով իր հոգու ու մարմնի վերքերը՝ Լուիջին գրել է այդ պատմությունը Ռոմեոյի ու Ջուլիետի սիրային տառապանքների մասին։ Հետագայում Ուիլյամ Շեքսպիրը դրանից էլ ոգեշնչվել է իր «Ռոմեո և Ջուլիետ» հայտնի ողբերգությունն ստեղծելիս[4]։

Լուիջի դա Պորտոյի ստեղծագործության ստեղծման վայրերին՝ Մոնտորսոյի Դա Պորտո-Բարբարան վիլլան սիրային ստեղծագործության երկրպագուների շրջանում նույնքան ճանաչում չունի, ինչպես Վերոնան։

Ռոմեո և Ջուլիետ խմբագրել

Լուիջի դա Պորտոյի պատմության համար ոգեշնչման աղբյուր, հավանաբար, ծառայել է Մազուչչո Սալեռնիտանոյի «Մարիոտո և Գանոցցա» (իտալ.՝ Mariotto e Ganozza) ստեղծագործությունը, որը նա վերամշակել է և ներմուծել բազմաթիվ տարրեր, որոնք հետագայում փոխառվել են անգլիացի դրամատուրգի կողմից[5]։ Լուիջի դա Պորտոն ավելացրել է Մերկուտիոյի, Տիբալդ Կապուլետի, վանական Լորենցոյի, Պարիսի կերպարները, ինչպես նաև նրա շնորհիվ են ավելացել պարահանդեսի և դամբարանում սիրահարների երկու ինքնասպանության տեսարանները[6]։

Ստեղծագործության հենց սկզբից զուգահեռ է նկատվում պատմական իրողությունների հետ. մարտերի միջանկյալ տեսարանները, որոնց դա Պորտոն մասնակցել է, քայլերթը Գրադիսկայից դեպի Ուդինե, նետաձիգ Ուխտավորը գրողի ընկերն է, որը մխիթարել է Լուիջիին սիրային հիասթափությունից հետո։ Իրադարձությունները տեղի են ունենում Ուխտավորի հայրենի քաղաքում՝ Վերոնայում։

Երկու պատերազմող ընտանիքների ազգանունները՝ Կապելլետտի և Մոնտեկի, հավանաբար ծագում են Դանթեի «Աստվածային կատակերգություն» ստեղծագործությունից, որտեղ պատերազմող ընտանիքների ներկայացուցիչներ Պաոլոյի և Դարիայի դժբախտ սերը հիշատակվում է Գասպարե Ամբրոջիո Վիսկոնտիի (իտալ.՝ Gaspare Ambrogio Visconti) «Երկու սիրահարներ» բանաստեղծության մեջ։ Ալիգիերիի շնորհիվ հայտնվել է Ռոմեոյի՝ Ռոմեո դի Վիլանովի հերոսի անունը VI v.127 երգից։ Պատմության իրադարձությունները տեղափոխվում են Բարտոլոմեո դելլա Սկալայի ժամանակներ՝ 1301-1304 թվականների Վերոնա քաղաք, որ դա Պորտոյի կենդանության օրոք Վենետիկի համար ռազմավարական նշանակություն է ունեցել[7][8]։

Հեղինակի հայրենի վիլլայ պատուհաններից տեսարան է բացվում դեպի սկալիգերների շքեղ ամրոցները Մոնտեքիոյում (ներկայում կոչվում են Ռոմեոյի և Ջուլիետի ամրոցներ իտալ.՝ Castelli di Romeo e Giulietta)։ Նրանք ոգեշնչել են Լուիջիին ստեղծել անհաշտ ընտանիքների մասին ստեղծագործության հիմնական հայեցակարգը։ Մոնտեքիոյի անվան մեջ հեշտ է նկատել կապը Ռոմեո Մոնտեգյուի ազգանվան հետ։

Ոչ վաղ անցյալում կատարված ուսումնասիրությունները հաստատում են դա Պորտոյի պատմության ինքնակենսագրական բնույթը։ Ռոմեոյի և Ջուլիետի կերպարների հետևում թաքնված են Լուիջին և նրա զարմուհի Լյուչինա Սավորնյանը[3][5]։ Լուիջին սիրահարվել է 16-ամյա Լյուչինային պարահանդեսի ժամանակ, որտեղ նա հիացրել է հյուրերին իր հրաշալի երգով, սակայն ավելի ուշ ընտանիքների կոնֆլիկտի պատճառով ամուսնացել է Ֆրչեսկո Սավորնյան դել Տորոյի հետ[9]։ Սիրահարները ներքաշված են եղել 17-րդ դարի սկզբին Ֆրիուլիում Ստրումիերի և Զամբերլինի ընտանիքների միջև եղած վեճի մեջ։ Հակամարտության արդյունքը դարձել է ճարպոտ հինգշաբթի օրվա կոտորածը (իտալ.՝ Crudele giovedì grasso)։ Այդ տեսությունն ապացուցում է կապը Ֆրիուլիի պատմական ժամանակագրությունների ու դա Պորտոյի ստեղծագործության մանրամասների միջև, ինչպես նաև այն, որ հիշատակվում են Ուդինե քաղաքի որոշ դետակներ, այլ ոչ թե Վերոնայի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Peter Bondanella, Julia Conway Bondanella, Jody Robin Shiffman Cassell Dictionary Italian Literature. — A&C Black, 2001. — С. 157. — 734 с. — ISBN 9780304704644
  3. 3,0 3,1 John Rigby Hale, David Chambers, Cecil H. Clough, Michael Mallett War, Culture and Society in Renaissance Venice: Essays in Honour of John Hale. — A&C Black, 1993. — 316 с. — ISBN 9781852850906
  4. Peter Brand, Lino Pertile The Cambridge History of Italian Literature. — Cambridge University Press, 1996. — С. 227. — ISBN 0-521-43492-0
  5. 5,0 5,1 Luigi Da Porto, Matteo Bandello, Pierre Boaistuau, Victoria University (Toronto, Ont ) Centre for Reformation and Renaissance Studies Romeo and Juliet Before Shakespeare: Four Early Stories of Star-crossed Love. — Centre for Reformation and Renaissance Studies, 2000. — 140 с. — ISBN 9780772720153
  6. William Shakespeare The Tragedy of Romeo and Juliet: With New and Updated Critical Essays and a Revised Bibliography / J. A. Bryant, Jr.. — Penguin Group USA, 2006. — С. 128. — 308 с. — ISBN 9781596092211
  7. William Shakespeare Romeo and Juliet / Brian Gibbons. — Arden Shakespeare, 1980. — 308 с. — ISBN 9781903436417
  8. Silvia Bigliazzi, Lisanna Calvi Shakespeare, Romeo and Juliet, and Civic Life: The Boundaries of Civic Space. — Routledge, 2015. — 351 с. — ISBN 9781317556961
  9. Edward Muir Mad Blood Stirring: Vendetta and Factions in Friuli During the Renaissance. — JHU Press, 1998-05-18. — 240 с. — ISBN 9780801858499

Գրականություն խմբագրել

  • Carlo Pulsoni Bembo correttore di Luigi Da Porto?. — Aevum, 1993. — Т. LXVIII. — С. 501–518.
  • Patrizi DA PORTO, Luigi (Alvise). — Massimiliano Pavan. — Rom: Istituto della Enciclopedia Italiana, 1986. — Т. 32 (Dall'Anconata–Da Ronco).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիջի դա Պորտո» հոդվածին։