Մատտեո Բանդելլո

իտալացի գրող

Մատտեո Բանդելլո (իտալ.՝ Matteo Bandello, 1485[1][2][3][4][5], Կաստելնուովո Սկրիվիա, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա - 1561[6][1][2][5], Աժեն), իտալացի գրող, հումանիստ։

Մատտեո Բանդելլո
իտալ.՝ Matteo Bandello
Matteo Bandello.jpg
Ծնվել է1485[1][2][3][4][5]
ԾննդավայրԿաստելնուովո Սկրիվիա, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա
Վախճանվել է1561[6][1][2][5]
Վախճանի վայրԱժեն
Մասնագիտությունdominican friar, կաթոլիկ քահանա, բանաստեղծ և գրող
Լեզուիտալերեն[6]
Ժանրերպատմվածք
Matteo Bandello Վիքիպահեստում

ՍտեղծագործություններԽմբագրել

Թողել է սիրային բանաստեղծությունների մի ժողովածու, 11 երգից բաղկացած պոեմ և 214 նովել (1505–1560- ական թվականներ)։ Նովելների չորսհատորյակը հրատարակվել է 1554–1573-ական թվականներին՝ բերելով հեղինակին համաշխարհային հռչակ։ Բոկաչչոյից հետո ճանաչվել է որպես լավագույն և ինքնատիպ նովելագիր։ Բանդելլոյի ստեղծագործությունները նյութ են ծառայել 16-17-րդ դարերի անգլական դրամատուրգների (Շեքսպիր, Բոմոնթ, Ֆլեթչեր) մի շարք ողբերգությունների համար։ Ազդեցություն է ունեցել նաև Բայրոնի, Լոպե դե Վեգայի վրա։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։