Լյուչինա Սավորնյան[1] (իտալ.՝ Lucina Savorgnan, - 1541), իտալացի ազնվական տիկին, որը ծառայել է որպես նախատիպ Ջուլիետի կերպարի համար Լուիջի դա Պորտոյի «Երկու ազնվական սիրահարների նորահայտ պատմությունը» ստեղծագործության մեջ (լույս է տեսել 1530 թվականին)։

Լյուչինա Սավորնյան
իտալ.՝ Lucina Savorgnan
Մահացել է1541
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն

Կենսագրություն

խմբագրել

Լյուչինա Սավորնյանի ծննդյան ամսաթվի մասին, ինչպես այդ դարաշրջանի կանանց մեծ մասի դեպքում, տեղեկություններ չկան։ Նրա հոր՝ Ջակոմո Սավորնյանի՝ 1495 թվականի հունիսի 2-ին կազմված կտակում նա հիշատակվում է որպես Ջովաննի Բատիստայի ավագ քույր[2]։ Վերջինս ուներ նաև ավագ քույր՝ Ջուլիան և կրտսեր եղբայր՝ Պագանոն։

Ջակոմոն զոհվել է 1498 թվականին՝ Պիզայի, երբ ծառայում էր Վենետիկի հանրապետությունում[3]։ Մայրը՝ Մարիա Գրիֆոնի Սավորնյանը, գաղտնի սիրային նամակագրություն է վարել Պիետրո Բեմբոյի հետ 1500-1501 թվականներին, և վերջինս այդ նամակագրությունը ներառել է իր երկերի ցանկում[4]։

Երիտասարդ Լյուչինային իր գրառումներում հիշատակում է Անտոնիո Սավորնյանը (իտալ.՝ Antonio Savorgnan), որը տեսել է նրան Ուդինեում տոնակատարության ժամանակ՝ 1511 թվականի փետրվարի 26-ի երեկոյան՝ Յուղոտ հինգշաբթի օրը[5]։

...այդ երեկո մադոննա Մարիա Սավորնյանի տանը նրա դուստրը՝ մադոննա Լյուչինան, պարում էր, նվագում էր կլավեսին, արժանավայել կերպով երգում էր, և այնտեղ պարերը շարունակվեցին մինչև ուշ։

 
Ռոմեո և Ջուլիետ, եվրոպացի անհայտ նկարիչ (մոտ 1860-1870), Dayton Art Institute (ԱՄՆ)

1515 թվականին Վենետիկը Լյուչինայի հորեղբորը և դաստիարակին՝ Ջիրոլամո Սավորնյան դել Մոնտեին, խնդրել է աղջկան կնության տալ արդարացված դավաճան Անտոնիո Սավորնյանի ժառանգորդ Ֆրանչեսկո Սավորնյան դել Տորրեին։ Ջիրոլամոն մերժել է[3], սակայն արդեն հաջորդ տարի կնքվել է համաձայնագիր ամուսնության մասին։ Նրանք սկսել են միասին ապրել 1517 թվականին, իսկ հարսանիքը տեղի է ունեցել 1522 թվականին։ Ամուսիններեն ունեցել են երկու որդի՝ Ջովաննին (1518) և Նիկոլոն (1523)[6]։

Լյուչինան մահացել է 1543 թվականին[6]։

Ջուլետի նախատիպ

խմբագրել

1524 թվականին գրված իր «Երկու ազնիվ սիրահարների նորահայտ պատմությունը» (իտալ.՝ «Historia nuovamente ritrovata di due nobili amanti») նովելի սկզբում[7] Լուիջի դա Պորտոն գրել է՝ «Գեղեցիկ և նրբաճաշակ մադոննա Լյուչինա Սավորնյանին» ընծայականը[1], իսկ նախաբանում խոսվում է այդ դարաշրջանի կանանց թեթևամտության և անհավատարմության մասին[8]։ Լուիջին տեսել է տասնվեցամյա Լուչինային պարահանդեսի ժամանակ և սիրահարվել է նրան, բայց ընտանիքների կոնֆլիկտի պատճառով չի կարողացել ամուսնանալ աղջկա հետ[9]։ Սիրահարները ներգրավված են եղել Ստրումիերի և Զամբերլինի ընտանիքների միջև եղած գժտության մեջ 18-րդ դարի սկզբին Ֆրիուլիում։ Երկպառակության արդյունքը դարձել է յուղոտ հինգշաբթի օրը տեղի ունեցած կոտորածը։

Լուիջի դա Պորտոն ծանր ապրումներ է ունեցել իր սիրելիի հետ բաժանվելու պատճառով, հրաժարական է տվել և զբաղվել է գրական գործունեությամբ[8]։ Մոնտորսո Վիչենտինոյում գտնվող իր առանձնատանը հոգու և մարմնի վերքերը բուժելու ընթացքում նա գրել է Ռոմեոյի և Ջուլիետի սիրո պատմությունը։ Հետագայում Ուիլյամ Շեքսպիրն իր հայտնի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունն ստեղծելիս ոգեշնչվել է Լուիջի դա Պորտոյի այդ երկից[10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Владимир Токарев Вечный посох. — Издание журнала "Юность", 1998. — С. 121. — 602 с.
  2. testamento di Giacomo q. Pagano, 1495, 2 giugno. — Личный архив Саворньян Бонати (Savorgnan Bonati). Cod. mss. 10. — Падуя. — С. 194—195.
  3. 3,0 3,1 Marino Sanudo, Federico Stefani, Guglielmo Berchet, Nicolò Barozzi, Marco Allegri I diarii di Marino Sanuto: (MCCCCXCVI-MDXXXIII) dall' autografo Marciano ital. cl. VII codd. CDXIX-CDLXXVII. — F. Visentini, 1899. — С. 145—149, 86 — 90. — 366 с.
  4. «BEMBO, Pietro». Dizionario Biografico (իտալերեն). www.treccani.it. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  5. Leonardo Amaseo, Gregorio Amaseo, Gio Antonio Azio Diarii udinesi dall'anno 1508 al 1541 di Leonardo e Gregorio Amaseo e Gio. Antonio Azio. — a spese della Società, 1884. — С. 506. — 716 с.
  6. 6,0 6,1 Laura Casella I Savorgnan. La famiglia e le opportunità del potere. — Roma: Bulzoni, 2003.
  7. Luigi Da Porto, Giuseppe Todeschini, Bartolommeo Bressan Lettere storiche di Luigi da Porto, Vicentino, dall'anno 1509 al 1528. — Le Monnier, 1857. — С. 331. — 462 с.
  8. 8,0 8,1 {{{заглавие}}} // Алеф. — 1985. — № 104—121. — С. 21.
  9. Edward Muir Mad Blood Stirring: Vendetta and Factions in Friuli During the Renaissance. — JHU Press, 1998-05-18. — 240 с. — ISBN 9780801858499
  10. Peter Brand, Lino Pertile The Cambridge History of Italian Literature. — Cambridge University Press, 1996. — С. 227. — ISBN 0-521-43492-0

Արտաքին հղումներ

խմբագրել