Մոնտեքիո Մաջորե (իտալ.՝ Montecchio Maggiore), կոմունա Իտալիայում։ Գտնվում է Վենետո մարզում՝ Վիչենցա գավառում[1]։

Կոմունա
Մոնտեքիո Մաջորե
Montecchio Maggiore
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզՎենետո
ԳավառՎիչենցա
Մակերես30 կմ²
ԲԾՄ72±1 մետր
Բնակչություն20 730 մարդ
Խտություն691 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ(+39) 0444
Փոստային ինդեքս36075
Փոստային դասիչ36075
Ավտոմոբիլային կոդVI
ISTAT024061
Պաշտոնական կայքcomune.montecchio-maggiore.vi.it
Մոնտեքիո Մաջորե (Իտալիա)##
Մոնտեքիո Մաջորե (Իտալիա)
Մոնտեքիո Մաջորե (Վենետո)##
Մոնտեքիո Մաջորե (Վենետո)

Բնակչությունը կազմում է 20 730 մարդ (2008), բնակչության խտություն՝ 691 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 30 կմ² մակերես։ Փոստային ինդեքս 36075։ Հեռախոսային կոդ՝ 0444։

Բնակավայրի հովանավորն է սուրբ Վիտալի Միլանսկին։ Տոնը նշվում է ամեն տարի փետրվարի 2-ին։

Մոնտեքիո Մաջորե կոմունայում են գտնվում այսպես կոչված Ռոմեո և Ջուլիետ (իտալ.՝ Castelli di Romeo e Giulietta) ամրոցները, որոնք իրականում եղել են Սկալիգերի ամրոցները։ Ամրոցներն իրենց անունը ստացել են Լուիջի դա Պորտոյի ինքնակենսագրական աշխատանքի շնորհիվ երկու դժբախտ սիրահարների՝ Ռոմեոյի և Ջուլիետի մասին։ Իր հայրենի վիլլա դա Պորտոյի պատուհաններից բացվում է տեսարան դեպի հոյակապ ամրոցներ, որոնք հեղինակին ոգեշնչել են ստեղծել անհաշտ ընտանիքների մասին ստեղծագործության հիմնական հայեցակարգը։ Սիրային դրամայի սյուժեն հետագայում որդեգրել են Մատեո Բանդելոն, Ուիլյամ Շեքսպիրը և այլք։

Հայտնի մարդիկ խմբագրել

Քրիստիան Մաջո (ծն. 11 փետրվարի 1982 թվական), ֆուտբոլիստ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Vicenza». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնտեքիո Մաջորե» հոդվածին։