Պիրամ և Ֆիսբա (Թիսբա[1], հին հունարեն՝ Πύραμος καὶ Θίσβη), առասպելական բաբելոնյան սիրահարների զույգ[2][3], որոնց պատմությունը նման է շեքսպիրյան դժբախտ սիրահարների պատմությանը։

Պիրամն ու Ֆիսբան անտիկ որմնանկարում, Կիպրոս

Լեգենդ խմբագրել

Ֆիսբայի և Պիրամի ծնողները, որոնք թշնամի են միմյանց, չէին ուզում թույլ տալ երիտասարդ զույգի ամուսնական միությունը, և սիրահարները կարող էին ժամադրության ժամանակ խոսել միմյանց հետ միայն իրենց ծնողներին պատկանող տարածքները բաժանող պատի ճեղքի միջով։

Մի գիշեր նրանք պայմանավորվել էին հանդիպել թթի ծառի մոտ։ Ֆիսբան առաջինն էր եկել ժամադրության, բայց հանդիպելով էգ առյուծի, որը հենց նոր էր որս արել, փախչում է՝ կորցնելով իր քողը, որը առյուծը հոշոտում է արյունոտ երախով։

Պիրամը, գալով պայմանավորված վայր, գտնում է միայն Ֆիսբայի արնոտ քողը, և որոշելով, որ իր սիրեցյալը մահացել է, սրով խոցում է իրեն[4]։ Ֆիսբան, վերադառնալով ժամադրության վայր, գտնում է իր սիրելիին մահամերձ վիճակում։ Նա վերցնում է սուրը և, այն ուղղելով ուղիղի իր սրտին, նետվում է նրա վրա[5][6][7]։ Նրանց արյունից թութը ներկվել է կարմիր գույնով, և այդ ժամանակից ի վեր դրա պտուղները արնագույն են դարձել։

Օվիդիոս խմբագրել

Օվիդիոսը «Կերպարանափոխություններում» պատմում է այն մասին, թե ինչպես են նրանք, չնայած իրենց ծնողների արգելքին, որոշել են մի գիշեր գաղտնի հանդիպել քաղաքի պատերից դուրս[8]։ Հանդիպումը նշանակվել է բարձր թթենու մոտ, որը գտնվում էր առվի ափին։ Ֆիսբան առաջինն էր եկել, բայց մինչ նա սպասում էր սիրեցյալին, «հայտնվում է փրփուրը բերանին, ցուլերին հենց նոր հոշոտած էգ առյուծ»։ Ֆիսբան փախչում է, բայց այդ ժամանակ նրա ուսերից ընկնում է շալը, որը առյուծը, գտնելով, պատռում է արյունոտ երախով։ Երբ Պիրամը գալիս է և տեսնում արյունոտ շալը, նա պատկերացնում է վատագույնը։ Սգալով իր սիրեցյալի ենթադրյալ մահվան համար՝ նա սրով խոցում է ինքն իրեն[4]։ Նրա արյունը ցայտում է ու ներկում թթի պտուղները։ Ֆիսբան, վերադառնալով, գտնում է իր սիրեցյալին մահամերձ. նա վերցնում է սուրը և, ուղղելով այն իր սրտին, նետվում է նրա վրա[8][6][7]։

Նոննուս խմբագրել

Նոննուսի բանաստեղծության մեջ նրանք վերածվել են գետերի, որոնք մշտապես ձգտում են միմյանց[9]։ Թուրքիայի Պիրամ գետը այժմ կոչվում է Ջեյհան։

Նոր ժամանակներում խմբագրել

 
Հանս Բալդունգ, Պիրամ և Ֆիսբա, 1530-1531, Բեռլինի պատկերասրահ

Այս պատմությունը քիչ է ներկայացվել անտիկ աշխարհում, այն հայտնի է դարձել հետռենեսանսյան գեղանկարչության մեջ։ Առավել հաճախ նկարիչները պատկերի համար ընտրել են առավել դրամատիկ պահերը՝ երբ Ֆիսբան փախչում է՝ տեսնելով առյուծին կամ գտնում է գետնին ընկած Պիրամի մարմինը, որի կրծքում սուր է երևում, կամ երբ նա նետվում է սրի վրա՝ ինքնասպանություն գործելով։ Հաճախ որոշակի հեռավորության վրա պատկերվել է առյուծը, երբեմն հարձակվելիս ցուլի վրա, որին փորձում են հետ մղել հովիվները։

Մոտ 1361 թվականին Ջովաննի Բոկաչչոն այդ լեգենդը ներառել է «Հայտնի կանանց մասին» գրքում։ 1380 թվականին Ֆիսբայի մասին առաջին անգամ անգլերեն լեզվով գրել է Ջեֆրի Չոսերը «Լավ կանանց մասին լեգենդներում»։

Այս պատմությունը զավեշտալի տեսանկյունից ներկայացվել է Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» պիեսում։ Ֆիսբայի անունը հիշատակվում է նաեւ «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգության մեջ։

«Պիրամ և Ֆիսբա» ողբերգությունը գրել է Թեոֆիլ դե Վիոն։

Մատիաս Գերունգի (1500—1568/70 թվականներ) «Սիրո այլաբանություն» նկարում պատկերված են 3 սյուժեներ՝ Պարիսի, Պիրամի և Ֆիսբայի դատը, ինչպես նաև Դավթի դիտելը սիրեցյալի լողանալը։ Ներկայումս պահվում է Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում։

1718 թվականին Օվիդիոսի սյուժեով օպերա (La Tisbe) է գրել Ջուզեպպե Անտոնիո Բրեշիանելոն։

1726 թվականին Ֆրանսուա Ռեբելի և Ֆրանսուա Ֆրանկյորի «Պիրամ և Ֆիսբա» օպերան ներկայացվել է Փարիզում։

1768 թվականին Յոհան Ադոլֆ Հասսեն գրել է համանուն օպերան (Piramo e Tisbe) ինտերմեցցոյի ժանրում։

1823 թվականին ֆրանսիացի կոմպոզիտոր Թեոդոր Լաբարը գրել է «Պիրամ և Ֆիսբա» կանտատը։

Աստղագիտության մեջ խմբագրել

Ֆիսբայի պատվին կոչվել է (88) Թեսիբե աստղակերպը, որը հայտնաբերվել է 1866 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Thisbe // Реальный словарь классических древностей / авт.-сост. Ф. Любкер ; Под редакцией членов Общества классической филологии и педагогики Ф. Гельбке, Л. Георгиевского, Ф. Зелинского, В. Канского, М. Куторги и П. Никитина. — СПб., 1885. — С. 1383.
  2. Мифы народов мира. В 2 т. / Под ред. Сергея Токарева. — М.: Советская энциклопедия, 1991. — Т. 2. — С. 313. — 160 000 экз. — ISBN 5-85270-069-x
  3. Любкер Ф. Реальный словарь классических древностей. — В 3 томах. — М.: Олма-Пресс, 2001. — Т. 3. — С. 397. — ISBN 5-224-01511-1
  4. 4,0 4,1 Гигин, 1997, էջ 242
  5. Овидий Песнь IV // Метаморфозы. — М.: Азбука, 2014. — 396 с. — (Азбука-классика). — 3000 экз. — ISBN 978-5-389-07483-5
  6. 6,0 6,1 Гигин, 1997, էջ 243
  7. 7,0 7,1 Нонн, 1997, էջ 347
  8. 8,0 8,1 Овидий Песнь IV // Метаморфозы. — М.: Азбука, 2014. — 396 с. — (Азбука-классика). — 3000 экз. — ISBN 978-5-389-07483-5
  9. Нонн, 1997, էջ 344

Գրականություն խմբագրել

  • Гигин Мифы = Fabulae / Пер. Дмитрия Торшилова. — СПб.: Алетейя, 1997. — 384 с. — (Античная библиотека. Античная история). — 2500 экз. — ISBN 5-89329-016-X
  • Нонн Панополитанский Песнь VI // Деяния Диониса / Пер. Ю. А. Голубца. Вступ. ст. А. В. Захаровой. — СПб.: Алетейя, 1997. — 554 с. — (Античная библиотека. Античная история). — 2400 экз. — ISBN 5-89329-033-X
  • Овидий П. Н.  Метаморфозы = Metamorphoses.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Татьяна Кузнецова, Ольга Николаева. — сюжет мифа и история его героев в литературе, музыке, изобразительном искусстве«Пирам и Фисба». www.romeo-juliet-club.ru. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիրամ և Ֆիսբա» հոդվածին։