Նամակներ Ջուլիետին

2010 թվական ամերիկյան ռոմանտիկ դրամա, ռեժիսոր՝ Գարի Վինիք

Նամակներ Ջուլիետին, 2010 թ.-ի ամերիկյան ռոմանտիկ դրամա։ Գլխավոր դերերում՝ Ամանդա Սեյֆրիդ և Քրիս Էգան, ռեժիսոր՝ Գարի Վինիք։ Ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում և այլ երկրներում էկրաններ բարձրացավ 2010 թ. մայիսի 4-ին։ Ֆիլմի մտահղացումը առաջացել է 2006 թ. լույս տեսած «Նամակներ Ջուլիետին» փաստագրական գրքից։ Գրքի հեղինակներն են Լայզ Ֆրիդմանը և Սեյլ Ֆրիդմանը, որոնք պատմում են Շեքսպիրի ամենահայտնի հերոսուհուն նամակներ գրելու երևույթի մասին։

Նամակներ Ջուլիետին
անգլ.՝ Letters to Juliet
Երկիր ԱՄՆ
 Իտալիա
Ժանրհումորային դրամա, ռոմանտիկ կատակերգություն և դրամա
Թվականապրիլի 25, 2010[1], օգոստոսի 19, 2010[2] և օգոստոսի 5, 2010[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳարի Վինիկ[4][5][6][…]
ՊրոդյուսերԷլեն Բարքին, Caroline Kaplan? և Մարկ Քենթոն
Սցենարի հեղինակԽոսե Ռիվերա և Tim Sullivan?
ԴերակատարներԱմանդա Սայֆրիդ[4][5][6][…], Քրիստոֆեր Իգեն, Վանեսա Ռեդգրեյվ[4][7][8], Գաել Գարսիա Բեռնալ[4][5][7][…], Luisa Ranieri?[4][7], Ֆրանկո Ներո[9][7], Օլիվեր Փլեթ[9][7], Marina Massironi?[4][7], Միլենա Վուկոտիչ[4][7], Լիդիա Բիոնդի[4][7], Giacomo Piperno?[9], Ռեմո Ռեմոտտի[4], Անջելո Ինֆանտի[9], Լուիզա դե Սանտիս[4][7], Մարշա ԴեԲոնիս[10], Ivana Lotito?[10] և Սանդրո Դորի[10]
ՕպերատորՄարկո Պոնտեկորվո
ԵրաժշտությունԱնդրեա Գուեռա
ՄոնտաժԲիլ Փենքոու
Պատմվածքի վայրԻտալիա և Նյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
ԿինոընկերությունSummit Entertainment[6]
Տևողություն105 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Սոֆին երիտասարդ մի ամերիկուհի է, աշխատում է New Yorker ամսագրում (ճշգրտում է զանազան փաստեր)։ Իր սովորական կյանքին մի քիչ աշխուժություն հաղորդելու համար նա որոշում է մեկնել այսպես կոչված «նախամեղրամսյա» ճանապարհորդության դեպի Վերոնա (Իտալիա) իր փեսացուի՝ շեֆ-խոհարար Վիկտորի հետ։ Սակայն աշխատանքով մոլեռանդորեն համակված Վիկտորին չի հուզում Իտալիայի ռոմանտիկ մթնոլորտը, ու նա ավելի մեծ հաճույքով իր ժամանակը օգտագործում է իր ապագա ռեստորանի համար օգտակար խոհարարական հետազոտություններ անելու համար, և կարծես անուշադրության է մատնում Սոֆիին։

Վերջինս պատահականորեն մի նոր աշխարհ է հայտնաբերում Վերոնայում։ Պարզվում է՝ Վերոնայի սիրահարների այգում տարբեր անցորդներ անընդհատ նամակներ են գրում Ջուլիետին ու դրանք կպցնում պատին։ Ամեն օրվա վերջում «Ջուլիետի քարտուղարուհիները» պատասխանում են այդ նամակներին։ Սոֆին պատահաբար գտնում է ոմն Կլեր Սմիթի գրած նամակը, որը սակայն անպատասխան էր մնացել։ Քարտուղարուհիների համաձայնությամբ նա ինքն է պատասխանում այդ նամակին, և շուտով արդեն բավական տարիքն առած Կլերը ժամանում է Վերոնա իր բարետես թոռան՝ փաստաբան Չարլիի հետ, ով աշխատում է մարդու իրավունքների պաշտպանության համար։

Կլերն ու Սոֆին միանգամից համակրում են միմյանց, մինչդեռ Չարլին բավականին կոպիտ է իրեն պահում Սոֆիի նկատմամբ, իսկ վերջինս էլ շարունակ հեգնանքով է խոսում Չարլիի հետ։ Կլերը եկել էր Վերոնա շարունակելու փնտրել իր վաղուց կորցրած սիրուն՝ Լորենցո Բարտոլինիին։ Սոֆին, մտածելով, որ Կլերի պատմությունը կարող էր օգնել իրեն գրողի կարիերայում, որոշում է օգնել նրան իր որոնումներում։ Այդպես, մեր աչքի առաջ ծավալվում է հետաքրքիր ու ռոմանտիկ արկածների մի պատմություն։ Պարզվում է, որ Վերոնայում մի շարք Լորենցո Բարտոլինիներ կան, և Սոֆիի մասնագիտական կարողությունների շնորհիվ նրանք բացառման սկզբունքով սկսում են որոնումները։ Պարզվում է, որ Լորենցոներից մեկն արդեն մահացել էր։ Բարկացած Չարլին մեղադրում է Սոֆիին այն բանում, որ նա Կլերին ապարդյուն փնտրտուքների էր մղել ու պատճառ դարձել նրա տխրության համար։ Նա մեղադրում է Սոֆիին՝ ասելով, որ աղջիկը չգիտի, թե ինչ է իսկական կորուստը։ Սոֆին անտրամադիր հեռու է քայլում նրանցից։ Այդ պահին Կլերը պատմում է Չարլիին, որ նա սխալվում էր, քանի որ Սոֆին դեռ փոքր ժամանակ կորցրել էր մորը, որը լքել էր աղջկան։ Հաջորդ օրը նախաճաշի ժամանակ Կլերը պնդում է, որ Չարլին ներողություն խնդրի Սոֆիից։ Մի օր՝ հերթական որոնումների ժամանակ, Կլերը թոռանը խնդրում է կանգ առնել խաղողի այգիների մոտ, որպեսզի իրենք մի-մի բաժակ գինի համտեսեն ու Սոֆիին հրաժեշտ տան։ Ճանապարհին Կլերը հանկարծ մի տղամարդու է տեսնում, որը շատ նման էր իր Լորենցոյին։ Պարզվում է, որ դա Լորենցո Բարտոլինիի թոռն է։ Այսպես, Կլերն ու Լորենցոն վերագտնում են իրար 50 երկար տարիների բաժանումից հետո։ Վերադառնալով Նյու Յորք՝ Սոֆին բաժանվում է Վիկտորից։ Հետո նա վերադառնում է Վերոնա՝ ներկա գտնվելու Կլերի և Լորենցոյի հարսանիքին։ Նա այնտեղ տեսնում է Չարլիին ուրիշ աղջկա՝ Պատրիսիայի հետ։ Նա վազելով հեռանում է, Չարլին՝ նրա հետևից։ Երբ Չարլին գտնում է նրան (դասական պատշգամբի տեսարան), Սոֆին խոստովանում է, որ սիրում է նրան, բայց հորդորում է վերադառնալ իր ընկերուհու մոտ։ Չարլին ասում է, որ այդ աղջիկն իրականում իր զարմուհին էր։ Նա ևս սեր է խոստովանում Սոֆիին, ու այդ պահին ցած է ընկնում պատշգամբից. նրանք գետնին ընկած համբուրվում են։

Դերասանական կազմ խմբագրել

Երաժշտություն խմբագրել

  • "You Got Me" – Colbie Caillat
  • "Chianti Country"
  • "Verona" – Andy Georges
  • "Un Giorno Così" – 883
  • "Per Avere Te" – Franco Morselli
  • "Quando, Quando, Quando" – Laura Jane և Chris Mann
  • "Variations On A Theme By Mozart" – The Magic Flute, Opus 9
  • "Sospesa" – Malika Ayane և Pacifico
  • "Per Dimenticare" – Zero Assoluto
  • "Sono Bugiarda (I'm A liar)" – Caterina Caselli
  • "Guarda Che Luna" – Fred Buscaglione
  • "Love Story" – Taylor Swift
  • "What If" – Colbie Caillat

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել