Հեջ ֆոնդեր
Հեջ ֆոնդ (անգլ.՝ hedge- խոչընդոտների հաղթահարում, պաշտպանություն, ապահովագրություն, երաշխիք), ուղղված է առավելագույնի հասցնել եկամտաբերությունը ռիսկի դեպքում կամ նվազագույնի հասցնել ռիսկի գործոնը եկամտաբերության ժամանակ։ Իրենից ներկայացնում է ակտիվներ ներդրողների խորհուրդ, որը կառավարվում է մասնագետների կողմից ի շահ ներդրողների։ Նրանք օգտագործում են բարդ առևտրային ստրատեգիաներ (ռազմավարություն), որոնք հաճախ ներառում են կրեդիտային լծակներ, վաճառք առանց ծածկույթի կարճատև վաճառք և դրանց ածանցյալները։
Ընդհանուր տեղեկություններ
խմբագրելՀեջ ֆոնդը հատուկ մասնավոր ներդրումային հիմնադրամ է՝ անսահմանափակ նորմատիվ կարգավորմամբ, կամ կարելի է ասել հակված է ավելի թույլ կառավարման, անհասանելի լայն շրջանակի անձանց համար, և կառավարվում է մասնագիտացված ներդրումային կառավարողների կողմից։ Աչքի է ընկնում հատուկ կառույցով, որն զբաղվում է ակտիվները կառավարողների վարձատրությամբ։
Ամերիկյան հեջ ֆոնդերն, ըստ օրենքի իրավունք ունեն սպասարկելու միայն մասնագիտացված ներդրողներին (անգլ.՝ qualified investors) սկզբնական ներդրումը պետք է լինի 5 մլն-ից ոչ պակաս (ԱՄՆ դոլար), մասնավոր ներդրողներինը 25 մլն դոլար (որակավորված ինստիտուցիոնալ ներդրողների համար)։ Անսահմանափակ նորմատիվ կարգավորումը նշանակում է անսահմանափակ ստրատեգիաներ (սահմանված առևտուր և սահմանված լծակներ)։ Մասնագիտացված հիմնադամները օֆշորային իրավասությունների ներքո առաջարկում են ավելի պարզեցված պայմաններ (ներդրումային կապիտալի համար 100000 դոլարից սկսած, սեփական կապիտալը կառավարող ընկերությունների համար չկան սահմանափակումներ։
Պատմություն
խմբագրելԱռաջին հեջ ֆոնդը ստեղծել է Ուինսլոու Ալֆրեդ Ջոնսը 1949 թվականին։ Նա մասնագիտությամբ սոցիոլոգ էր, գրել է ամերիկյան ամսագրերի համար հոդվածներ։ Գաղափարը՝ ներդրումների միջոցով գումար վաստակելու, առաջացավ այն ժամանակ, երբ աշխատում էր շուկայի տեխնիկական մոտեցումների մասին հոդվածի վրա Fortune ամսագիր համար։ 1949 թվականին ստեղծված A. W. Jones & Со ֆոնդում ներդրումներ էին կատարվում իր և ընկերների կողմից ոչ թե սեփական շահի, այլ ստանալու համար ապրելու միջոց, ինչպես նաև հնարավորություն՝ զբաղվելու սիրելի գործով։ Ջոնսը զբաղվել է սոցիալական խնդիրներով, մասնավորապես աղքատության վերաբերյալ։ Նրա ներդրումային քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ գնեց արժեթղթեր, որոնց գները կարող էին աճել,և միաժամանակ արժեթղթեր, որոնց գները իր կարծիքով պետք է որ ընկնեին (անգլ.՝ short selling)։ Սա կոչվում է իջեցնել ռիսկը։ Բացի այդ, նա գտավ արժեթղթերի հավանական բարձր աճը վերահսկելու եղանակը։
Ռազմավարությունը թվում էր թե շահեկան է․ 1960-1965 թթ․-ին կազմեց 325 %, 100 % ավելի քան ամենաեկամտաբեր բաժնետիրական ընկերությունները։ Տասը տարվա ընթացքում Ջոնսի ներդրումների արժեքը աճեց 670 %-ով։ Նրա դրույքը կազմեց շահույթի 20 %-ը։
Հաջողված ռազմավարությունը մեծ տարածում ստացավ․ 1968 թվականին ԱՄՆում արդեն կար 140 ներդրումային ընկերություն, որոնց «Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը» տեղափոխեց հեջ ֆոնդեր[1]։
Հեջ ֆոնդերը մեծ թափով զարգացան անցյալ դարի երկրորդ կեսին։ Այդ ժամանակ ներդրումային ինստիտուտների շարքերում հայտնվեցին նոր տեսակի ֆոնդեր, որոնք զբաղվում էին կանխագուշակելով տնտեսական և քաղաքական դեպքերը, և դրա հիման վրա ձևավորում էին իրենց ներդրումային պորտֆելը։
Ավելի հայտնի վայրը, որտեղ նույնպես հեջ ֆոնդերը մեծ տարածում ստացան, հանդիսանում է Լոնդոնը։ Հեջ ֆոնդերը կազմում են շուկայի 31 % ը, ապա ԱՄՆ է 27 % ով։
Հեջ ֆոնդերի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա
խմբագրելԱմբողջ աշխարհում կա ավելի քան 12000 հեջ ֆոնդ, որոնք կառավարում են մոտ 1,7 տրիլիոն դոլլար արժողությամբ ակտիվներ (մարտ, 2011 թ․)։
Լոնդոնի խոշոր ֆոնդերն են համարվում AHL[2] ն ($26 մլրդ) և GLG[3] ն ($30 մլրդ), որոնք գտնվում են Man Group plc.ի վերահսկողության տակ։ Կոնկրետ ֆոնդի վերահսկողության տակ գտնվող ակտիվների քանակը ճշտգրիտ գնահատելը, ոչ թե խմբերի (տվյալ դեպքում AHL и GLG), միանգամայն բարդ է ժամանակակից ֆոնդերի իրավաբանական կառույցների խճճված լինելու պատճառով։
Հայտնի հեջ ֆոնդերից է նաև Quantumը (Ջորջ Սորոս)։
Հիպոթեկային ճգնաժամը ԱՄՆում (2007 թ․) արդյունք էր մեծ թվով չվճարված հիպոթեկային վարկերի, որն իջեցրեց համաշխարհային ֆոնդային ինդեքսը 20 % ի։ Հեջ ֆոնդերի աշխատանքի մեխանիզմը տվյալ ժամանակաշրջանի համար մանրամասնորեն ներկայացված են Մայքլ Լուիսի բեսթսելլերում (2010 թ․)` «Նվազեցման մեծ խաղ։ Ֆինանսական աղետի գաղտնի զսպանակները»[4]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Дрейфус, Барбара, 2015, էջ 84
- ↑ «AHL». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «GLG». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ (The Big Short: Inside the Doomsday Machine)։
Գրականություն
խմբագրել- Վադիմ Կոտիկով, Ջեյմս Նեյլ Հեջ ֆոնդեր։ Խաղի նոր կանոններին համաձայն շուկան — М., 2006 թ․։
- Ռոման Կոժին Հեջ ֆոնդերը որպես ներդումների գործիք // Կայք Myrouble.ru
- Բարբարա Դրեյֆուս, Родео на Wall Street: Ինչպես թրեյդեր-կովբոյները ստեղծեցին պատմության մեջ խոշոր հեջ ֆոնդերի խումբը (Hedge Hogs), Մ․, «Ալպինա փաբլիշ», էջ 276։