Ջորջ Ֆիցջերալդ Սմութ երրորդ (անգլ.՝ George Fitzgerald Smoot III, փետրվարի 20, 1945(1945-02-20)[1][2][3][…], Yukon, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի աստղաֆիզիկոս, աշխատում է Բերկլիի համալսարանում, որպես ֆիզիկայի պրեֆեսոր։ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Մրցանակը ստացել է 2006 թվականին, համատեղ Ջոն Քրոմվել Մադերի հետ, «տիեզերական ֆոնային ճառագայթման էներգետիկ սպեկտրի անիզոտրոպության և սև մարմնային կառուցվածքի հայտնաբերման համար»։ Սմութի մնացորդային ճառագայթմանը նվիրված աշխատությունները հաստատեցին մեծ պայթյունի տեսությունը։

Ջորջ Սմութ
Ծնվել էփետրվարի 20, 1945(1945-02-20)[1][2][3][…] (79 տարեկան)
Yukon, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունաստղագետ, տիեզերաբան, աստղաֆիզիկոս, ֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա
ԱնդամակցությունԱմերիկյան ֆիզիկական ընկերություն[4] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Upper Arlington High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5]
Գիտական ղեկավարDavid H. Frisch?[6]
Պարգևներ
ՀայրGeorge F. Smoot?[11]
 George Smoot Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սմութը ծնվել է Ֆլորիդայի Յուկոն քաղաքում։ Մինչ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ ընդունվելը ուսումնասիրում էր մաթեմատիկա։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում 1966 թվականին ստացել է բակալավրի կոչում մաթեմատիկայի և ֆիզիկայի բնագավառներում, իսկ 1970 թվականին փիլիսոփայության դոկտորի կոչում տարրական մասնիկների ֆիզիկայի ասպարեզում։

Վաղ հետազոտություններ խմբագրել

Այնուհետև սկսել է զբաղվել տիեզերագիտությամբ, և սկսել է աշխատել Բերկլիի Լոուրենսի անվան ազգային լաբորատորիայում, որտեղ համագործակցում էր Լուիս Ալվարեսի հետ HAPPE գիտափորձում։ Գիտափորձի շրջանակներում, օգտագործելով ստրատոսֆերային օդերևութաբանական զոնդ, փորձ էր արվում հայտնաբերել հականյութ Երկրի մթնոլորտի վերին շերտերում։ Հականյութի գոյությունը այնտեղ ենթադրում էր այժմ արդեն հերքված Հաստատուն տիեզերքի տեսությունը։

Այնուհետև Սմութը սկսեց զբաղվել մնացորդային ճառագայթման հետազոտություններով, որը հայտնագործել էին Առնո Փենզիասը և Ռոբերտ Վիլսոնը 1964 թվականին։ Այն ժամանակ տիեզերքի կառուցվածքի խնդիրը դեռ լուծված չէր։ Որոշ մոդելներ կանխատեսում էին, որ տիեզերքը պետք է պտտվի, որը պետք է դիտարկվի մնացորդային ճառագայթման ջերմաստիճանի տատանումների տեսքով կախված դիտարկումների ուղղությունից։ Ալվարեսի և Ռիչարդ Մյուլերի հետ Սմութը նախագծեց դիֆերենցիալ ռադիոմետր, որը կարող էր չափել մնացորդային ճառագայթման ջերմաստիճանի տարբերությունը երկու տարբեր ուղղություններով, որոնք իրարաից տարբերվում էին 60 աստիճանով։ Այս սարքը տեղադրվեց Լոկհիդ U-2 ինքնաթիռի վրա, և ցույց տվեց, որ տիեզերքի պտույտի ամբողջական արագությունը հավասար է զրոի (սարքի չափումների ճշտության սահմաններում)։ Սարքը նաև ցույց տվեց մնացորդային ճառագայթման փոփոխություններ դիպոլի տեսքով, ինչը բացատրվեց որպես Դոպլերի էֆեկտի հետևանք, կապված Երկրի շարժման հետ ուսումնասիրող մակերևույթի նկատմամբ։

COBE խմբագրել

1970-ականներին Սմութը զբաղվում էր մնացորդային ճառագայթման դիտարկումների անիզոտրոպությունների հետազոտություններով։ Դիտարկումների ճշտությունը բարելավելու նպատակով նա դիմեց ՆԱՍԱ-ին իր նախագծած սարքի նախատիպի վրա կառուցված մեկ այլ սարք արհեստական արբանյակի վրա տեղադրելու առաջարկով։ Նրա առաջարկությունը ընդունվեց, և սարքը տեղադրվոց COBE արբանյակի վրա։ Արբանյակը արձակվեց տիեզերք 1989 թվականի նոյեմբերի 18-ին։ Երկու տարվա ընթացքում կատարված հետազոտություններից հետո 1992 թվականի ապրիլի 23-ին հետազոտող թիմը հայտարարեց, որ արբանյակի վրա գտնվող սարքը հայտնաբերել է մնացորդային ճառագայթման աննշան փոփոխություններ, որը ինքնին ճեղքում էր վաղ տիեզերքի հետազոտություններում[12]։ Այս հետազոտությունները հանդիսանում էին «տիեզերքի ծնունդի ապացույց», որի մասին Սմութը ասաց, «եթե դուք հավատում եք Աստծոն, ապա դա նման է նրան նայելուն»[13][14]։ Նախագծի հաջողությունը պայմանավորված էր ավելին քան 1000 հետազոտողների, ճարտարագետների և այլ աշխատակիցների աշխատանքով, որը ղեկավարում և կազմակերպում էր Ջոն Մադերը[15]։

Այլ նախագծեր խմբագրել

COBE նախագծից հետո Սմութը մասնակցեց մեկ այլ գիտափորձի, որում օգտագործվում էր ստրատոսֆերային զոնդ, MAXIMA գիտափորձում օգտագործվում էր բարելավված անկյունային ճշտությամբ սարքը, որը նույնպես չափում էր մնացորդային ճառագայթման ջերմաստիճանային տատանումները։

Սմութը շարունակում է մնացորդային ճառագայթման հետազոտությունները, և մասնակցել է Պլանկ արբանյակի վրա տեղադրվող սարքավորումների նախագծման աշխատանքներին։ Նա նաև մասնակցել է նախատեսվող Supernova/Acceleration Probe արբանյակի նախագծման աշխատանքներին, այս նախագիծը նպատակ է դնում հետազոտել մութ էներգիայի առանձնահատկությունները[16]։

Սմութը նաև մասնակցել է Սպիտցեր տիեզերական աստղադիտակից ստացված տվյալների մշակմանը, կապված ինֆրակարմիր մնացորդային ճառագայթման հետազոտությունների հետ[17]։

Սմութը նաև ղեկավարել է 2016 թվականի ապրիլին արձակված Միխայլո Լոմոնոսով տիեզերական սարքի նախագծող թիմը։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Հասարակական գործունեություն խմբագրել

2016 թվականին, այլ նոբելյան մրցանակի դափնեկիրների հետ ստորագրել է բաց նամակ ուղղված Գրինփիս-ին, Միավորված ազգերի կազմակերպությանը և աշխարհի պետությունների կառավարություններին, որը կոչ էր անում դադարեցնել պայքարը Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների դեմ[19][20][21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Catalogue of the Library of the Pontifical University of the Holy Cross
  4. Notable Names Database — 2002.
  5. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  6. Mathematics Genealogy Project — 1997.
  7. The Nobel Prize in Physics 2006Nobel Foundation.
  8. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  9. https://www.aapt.org/programs/awards/oersted.cfm
  10. https://science.osti.gov/lawrence/Award-Laureates
  11. George F. SmootNobel Foundation.
  12. Smoot, G.F.; և այլք: (September 1992). «Structure in the COBE differential microwave radiometer first-year maps». Astrophysical Journal. 396 (1): L1–L5. Bibcode:1992ApJ...396L...1S. doi:10.1086/186504.
  13. Associated Press (1992 թ․ ապրիլի 24). «U.S. Scientists Find a 'Holy Grail': Ripples at Edge of the Universe». International Herald Tribune. էջ 1.
  14. Thomas H. Maugh, II (1992 թ․ ապրիլի 24). «Relics of Big Bang, Seen for First Time». Los Angeles Times. էջեր A1, A30.
  15. «Pictures of a Newborn Universe» (Press release). Royal Swedish Academy of Sciences. 2006 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 5-ին.
  16. «Supernova/Acceleration Probe (SNAP)». Lawrence Berkeley National Laboratory. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 5-ին.
  17. «Spitzer Cosmic Far-IR Background Project». Lawrence Berkeley National Laboratory. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 5-ին.
  18. Սմութի առաջին դասախոսությունը ՄՊՀ-ում (ռուս.)
  19. 107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs
  20. Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)
  21. Նամակը ստորագրող նոբելյան դափնեկիրների ցանկ

Արտաքին հղումներ խմբագրել