Մութ էներգիա
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տեսանելի տիեզերքը կազմում է ողջ տիեզերքի միայն 4%-ը։ 1998 թ.-ին գիտնականները ուսումնասիրելով գերնոր (Supernova) աստղերի լույսը եկան այն եզրակացության, որ տիեզերքը ընդարձակվում է մեծացող արագությամբ։ Գիտնականները պարզեցին, որ կա մի էներգիա, որը ստիպում է տիեզերքն ընդարձակվել մեծացող արագությամբ և այդ էներգիան ստացավ «Մութ էներգիա» անվանումը, քանի որ այն չի ենթարկվում ֆիզիկայում գործող օրենքներին։ Մութ էներգիան կազմում է տիեզերքի մոտ 73%-ը։ Այն հավասարաչափ տարածված է ամբողջ տիեզերքում և տիեզերքի վրա ազդում է, որպես հակագրավիտացիոն ուժ։ Եթե մութ էներգիան լիներ թույլ կամ ուժեղ, ապա մեր գալակտիկայում աստղերի առաջացման արագությունը դանդաղ կլիներ և չէին առաջանա բավարար քանակությամբ ծանր էլեմենտներ, որոնցից կազմված է մեր մոլորակը։ Իսկ 1980- ականններին գիտնականները պարզեցին, որ գալակտիկանները արագ են պտտվում, և այդ արագության պատՃառով պետք է, որ հեռանային իրարից և ոչ թե կուտակվեին։ Հետևաբար պետք է լիներ մի մատերիա, որն ապահովեր ինչ-որ ձգողականությամբ։ Այդ մատերիան անվանվեց «Մութ Մատերիա», որը կազմում է տիեզերքի 23%-ը։
Գիտնականները պարզել են, որ մեզ տեսանելի տիեզերքը կազմում է ողջ տիեզերքի միայն 4%-ը։ Մնացած 96%-ը կազմում է մութ էներգիան և մութ մատերիան։