Լուիս Ուոլթեր Ալվարես

(Վերահղված է Լուիս Ալվարեսից)

Լուիս Ուոլթեր Ալվարես (անգլ.՝ Luis Walter Alvarez, հունիսի 13, 1911(1911-06-13)[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][1] - սեպտեմբերի 1, 1988(1988-09-01)[1], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2][1]), ամերիկյան ֆիզիկոս, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։ Ծնվել Սան Ֆրանցիսկոյում։ Ավարտել է Չիկագոյի համալսարանը (1932 թ.)։ 1945 թ-ից՝ Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր։ Աշխատել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (1940–1943 թթ), Լոս Ալամոսի լաբորատորիայում (1944–1945 թթ.)։

Լուիս Ուոլթեր Ալվարես
անգլ.՝ Luis Walter Alvarez
Ծնվել էհունիսի 13, 1911(1911-06-13)[1][2][3][…]
Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][1]
Մահացել էսեպտեմբերի 1, 1988(1988-09-01)[1] (77 տարեկան)
Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2][1]
հիվանդություն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս, միջուկային ֆիզիկոս, համալսարանի դասախոս և գյուտարար
ԳործակիցԿալիֆորնիայի համալսարանի ճառագայթության լաբորատորիա[5][6], Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ճառագայթիչ լաբորատորիա[7], Չիկագոյի համալսարանի մետաղագործական լաբորատորիա[7] և Լոս Ալամոսի Ազգային Լաբորատորիա[7]
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Գործունեության ոլորտֆիզիկա
Պաշտոն(ներ)համալսարանի դասախոս և ընկերության նախագահ
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[8], Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[8], Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[8], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[8], Ճարտարագիտական ազգային ակադեմիա[8] և JASON
Ալմա մատերՉիկագոյի համալսարան[9] և San Francisco Polytechnic High School?
Գիտական աստիճանգիտության բակալավր[7] (1932), գիտության մագիստր[7] (1934) և փիլիսոփայության դոկտոր[7] (1936)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[10]
Գիտական ղեկավարԱրթուր Քոմփթոն[9]
Եղել է գիտական ղեկավարLawrence H. Johnston? և Richard A. Muller?[9]
Պարգևներ
Ամուսին(ներ)Geraldine Smithwick? և Janet L. Landis?
Երեխա(ներ)Ուոլթեր Ալվարես
Ստորագրություն
Изображение автографа
 Luis W. Alvarez Վիքիպահեստում

Ալվարեսի գիտական աշխատանքները վերաբերում են արագացուցիչների տեխնիկային, տարրական մասնիկների ֆիզիկային։ Ալվարեսը հայտնագործել է ռադիոակտիվ փոխակերպման նոր տիպ՝ ուղեծրային էլեկտրոնների զավթումը միջուկով (1937 թ.), առաջին անգամ ստացել է (Ռ. Քորնոգի հետ) ջրածնի և հելիումի նոր իզոտոպները՝ տրիտիում և հելիում–3 (1939 թ.), մեծ ճշգրտությամբ չափել է (Ֆ․ Բլոխի հետ) ազատ նեյտրոնի մագնիսական մոմենտը (1940 թ.)։ Նրա ղեկավարությամբ կառուցվել է բշտիկավոր առաջին մեծ խցիկը և Բերկլիի դրեյֆային խողովակներով գծային արագացուցիչը։

Տարրական մասնիկների ֆիզիկայում խոշոր ներդրման, հատկապես մեծ թվով ռեզոնանսների հայտնագործման համար արժանացել է Նոբելյան մրցանակի (1968 թ.)։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 190