Առնո Փենզիաս
Փենզիաս Առնո Ալան (անգլ.՝ Arno Penzias, ապրիլի 26, 1933[1][2][3], Մյունխեն, Բավարիա), ամերիկացի ֆիզիկոս, Ազգային ակադեմիայի անդամ (1975)։ Ավարտել է Կոլումբիայի համալսարանը (1958 թվականին)։ 1961 թվականից աշխատում է Բել-Տելեֆոնի լաբորատորիաներում։ Աշխատանքները վերաբերում են տիեզերական ֆիզիկային, ռադիոաստղագիտական տեխնիկային, արբանյակային կապին, կոսմոլոգիային։ Ռոբերտ Վիլսոնի հետ փորձնական եղանակով հայտնաբերել է (1965 թվականին) մոտ 3K ջերմաստիճանի ռելիկտային ֆոնային ռադիոճառագայթումը տիեզերքում (Նոբելյան մրցանակ, 1978 թվականին, Ռոբերտ Վիլսոնի հետ)։ 1973 թվականին հայտնաբերել է տիեզերական դեյտերիումը։
Առնո Փենզիաս անգլ.՝ Arno Penzias | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 26, 1933[1][2][3] (90 տարեկան) Մյունխեն, Բավարիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ և ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Բելլի լաբորատորիա |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա և Տիեզերագիտություն |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ճարտարագիտական ազգային ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[4] |
Ալմա մատեր | Կոլումբիայի համալսարան, Նյու Յորք քաղաքի քոլեջ և Brooklyn Technical High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5] |
Պարգևներ | |
![]() |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ The Nobel Prize in Physics 1978 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/pake.cfm
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |