Սանդրո Բոտիչելլի

(Վերահղված է Բոտիչելլի, Ս.ից)

Սանդրո Բոտիչելլի կամ Ալեսսանդրո դի Մարիա Ֆիլիպեպի (իտալ.՝ Sandro Botticelli կամ Alessandro di Mariano Filipepi, 1445[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1] - մայիսի 17, 1510[2][3][4], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[5][6])՝ վաղ վերածննդի իտալացի գեղանկարիչ և գրաֆիկ։

Սանդրո Բոտիչելլի
իտալ.՝ Sandro Botticelli
Sandro Botticelli 083.jpg
Ի ծնեիտալ.՝ Alessandro di Mariano di Vanni Filipepi
Ծնվել է1445[1]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1]
Վախճանվել էմայիսի 17, 1510[2][3][4]
Մահվան վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[5][6]
Ազգությունիտալացի[7]
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտություննկարիչ, արվեստների գործիչ և նկարիչ
ՈճՎաղ Վերածնունդ[1] և Ֆլորենցիայի դպրոց[1]
Ժանրդիմապատկեր[7], պատմական գեղանկարչություն[7] և կրոնական նկարչություն[7]
Ուշագրավ աշխատանքներՎեներայի ծնունդը, Մոգերի երկրպագություն, Գարուն և Fortitude?
ՄեկենասներԼորենցո Մեդիչի
ՈւսուցիչՖրա Ֆիլիպպո Լիպպի[8]
ԱշակերտներՖիլիպինո Լիպպի[9]
Sandro Botticelli Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Բոտիչելլիի կյանքի մասին առաջին վկայությունները հանդիպում են Ջիորջիո Վազարիի 1550 թվականի կենսագրությունների հավաքածուում։ Ծննդյան ստույգ տարեթիվը հայտնի չէ. Բոտիչելլին ծնվել է 1444 թվականի մարտի 1-ի և 1445 թվականի մարտի 1-ի միջև[10][11] Ֆլորենցիայի Օգնիսանտի թաղամասում։ Հայրը տակառագործ էր։ Բոտիչելլի կեղծանունն առաջին անգամ տղային անցել է իր ավագ եղբայր Ջիովաննից, որն այդ մականունն ստացել էր գիրության պատճառով։ Այդ անունը ծագում է իտալերեն botticello-ից, որ թարգմանաբար նշանակում է «փոքրիկ տակառ»։ Բոտիչելլին չորս հինգ եղբայրներից ամենակրտսերն էր։ Բոտիչելիի ընտանիքը ապրում էր համեստ, բայց ոչ աղքատ, քանի որ հայրը հմուտ արհեստավոր էր։ Տասնհինգ տարեկանում Բոտիչելին աշխատանքի է անցնում Ֆրա Ֆիլիպպո Լիպպիի արվեստանոցում, որը ճանաչված վարպետ էր Ֆլորենցիայում։ Այնտեղ Բոտիչելլին աշխատում է Անտոնիո դել Պոլաիուոլոյի և Անդրեա դել Վերոչիոյի հետ։ Այդ շրջանում նա սովորում է փորագրություն, որը մեծապես ազդում է նրա նկարչության ոճի և ուղղվածության վրա։ 1470 թվականին Բոտիչելլին բացում է իր սեփական արվեստանցը և ստանում է առաջին հասարակական պատվերը։ Ֆլորենցիայի առևտրային դատարանի այս պատվերը իրենից ներկայացնում էր ուժը պատկերող ալեգորիայի (այլաբանություն) պաննո։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Սեյրանուհի Գեղամյան - «Փոքրիկ պատմություններ մեծ արվեստագետների մասին»։ Երևան, «Գրաբեր» հրատարակչություն, 2007 թվական


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 525