Ջերմուկի հրետակոծություն (2022)
Ջերմուկի հրետակոծություն, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի հրետակոծությունը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև սեպտեմբերի 15-ը՝ Հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում՝ ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ ահաբեկչական գործողությունների ժամանակ[1]։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ ագրեսիայի ժամանակ կիրառվել է` խոշոր տրամաչափի զինատեսակներ, հրետանի, հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր[2][3]։
Ջերմուկի հրետակոծություն | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Տեսակ | Հրթիռա-հրետանային հարձակում | |||||
Երկիր | ![]() | |||||
Գրոհի վայր | Ջերմուկ, Վայոց ձորի մարզ | |||||
Տարեթիվ | Սեպտեմբերի 13, 2022 թվական-Սեպտեմբերի 15, 2022 թվական | |||||
Գրոհի միջոց | Հրետակոծում | |||||
Զենք | Հրետանի խոշոր տրամաչափի զինատեսակներ հրթիռային համակարգեր անօդաչու թռչող սարքեր | |||||
Ահաբեկիչներ | ![]() | |||||
Կազմակերպիչներ | ![]() |
Նախապատմություն Խմբագրել
Արցախյան շարժում Խմբագրել
Արցախյան ազատամարտ Խմբագրել
44-օրյա պատերազմ Խմբագրել
Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան Խմբագրել
Պատմություն Խմբագրել
Սեպտեմբերի 13 Խմբագրել
Ժամը 03։00-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածում, ըստ որի ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինատեսակներից, այդ թվում ծանր հրետանային զենքերից արդեն 2 ժամ ինտենսիվ հրետակոծվում են Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի ու հարակից համայնքները։ Ըստ ստացված տեղեկությունների թիրախավորվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները[4]։
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական բնակավայրերի հրետակոծության կապակցությամբ[5]։
Մենք մտահոգված ենք տեղեկություններով այն մասին, որ այսօր երեկոյան ադրբեջանական զինուժը ինտենսիվ գնդակոծում է հարավային հայկական բնակավայրերը՝ Գորիս, Ջերմուկ, Վարդենիս և Սոթք։ Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը և հորդորում ենք երկու կողմերին գտնել խաղաղ լուծում[5]։ |
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են։ Նա նաև տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերնանց, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ–ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ–ադրբեջանական շփման գծի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասանվորապես, Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ ՊՆ խոսնակը հավելում է, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջ ծավալով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները[6]։
Հետևանքներ Խմբագրել
Սեպտեմբերի 20 Խմբագրել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակում սեպտեմբերի 19-20-ը աշխատակիցները եղել են Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում։ Տեսչական մարմնի աշխատակիցներն ԱԻՆ-ի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ՏԻՄ ներկայացուցիչների ներգրավվածությամբ զննություն են իրականացրել Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ագրեսիայի ընթացքում սեպտեմբերի 12-15-ը Ջերմուկի վարչական տարածքում հրետակոծության հետևանքով հրդեհված անտառային տարածքներում։ Տեսչական մարմինը հայտնում է, որ զննվել է շուրջ 7 հեկտար անտառային տարածք։ Հաշվարկվում է բնությանը հասցված վնասի չափը[7]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա»։ mediamax.am։ Վերցված է 2022-09-22
- ↑ «Զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող. ԱԽ նիստ է տեղի ունեցել»։ news.am։ Վերցված է 2022-09-22
- ↑ «Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ»։ news.am։ Վերցված է 2022-09-22
- ↑ «Ադրբեջանը թիրախավորվում է նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, սա հրադադարի հայտարարության կոպտագույն խախտում է․ ՄԻՊ»։ news.am։ Վերցված է 2022-09-22
- ↑ 5,0 5,1 «Մտահոգված ենք Հայաստանի հարավային բնակավայրերի գնդակոծությամբ, կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը․ Freedom House»։ news.am։ Վերցված է 2022-09-26
- ↑ «Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են․ ՊՆ»։ news.am։ Վերցված է 2022-09-22
- ↑ «Ջերմուկում զննվել է թշնամու հրետակոծության հետևանքով հրդեհված 7 հեկտար անտառային տարածք»։ news.am։ Վերցված է 2022-09-22