Ջերմուկ կամավորական ջոկատ

«Ջերմուկ» («Հայդուկ») կամավորական ջոկատ, կազմավորվել է 1991 թվականին Ջերմուկում։ 1992 թվականին ջոկատի հիմքի վրա ստեղծվել է կամավորական վաշտ, 1993 թվականին՝ գումարտակ։ 1991-1994 թվականներին ջոկատն առանձին, վաշտը, գումարտակը մասնակցել են Արցախի Հանրապետության Շահումյանի, Մարտակերտի (Դրմբոն, Հաթերք, Ջայնաթաղ և այլն), Հադրութի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հրամանատարն է եղել Մուշեղ Բաբայան (Ջերմուկի Համո)։

Ջերմուկ կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էՋերմուկ
Ստեղծվեց1991
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՄուշեղ Բաբայան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։