Ջեյմս Փիս
Քենեթ Ջեյմս Փիսը ([անգլ․՝ Kenneth James Peace] ծնված՝ 1963 թ․ սեպտեմբերի 28-ին Փեյզլիում [անգլ․՝ Paisley, դաել․՝ Pàislig]) շոտլանդացի կոմպոզիտոր, դասական դաշնակահար և արվեստագետ է։

Կենսագրություն խմբագրել
Ջեյմս Փիսը ծնվել է Փեյզլիում (Շոտլանդիա [անգլ․՝ Scotland] [դաել․՝ Alba]) 1963 թ․ սեպտեմբերի 28-ին[1]։ Նա իր մանկության մեծ մասն անցկացրել է Շոտլանդիայի արևմուտքում գտնվող ծովափնյա հանգստավայր քաղաք Հելենսբուրգում (աեգլ․՝ Helensburgh [դաել․՝ Baile Eilidh])։ Նրա ընտանիքում եղել են բազում արվեստի գործիչներ (օրինակ՝ Ջոն ՄաքԳին [անգլ․՝ John McGhie]), և նա բարեկամ է 20-րդ դարի առաջին կեսի հայտնի պարային երաժշտության կոմպոզիտոր՝ Ֆելիքս Բրնսի (անգլ․՝ Felix Burns) հետ[1][2]։ Նա դաշնամուրի դասեր է ստացել 8 տարեկանից և առաջին անգամ հանրության առջև ելույթ ունեցել 14 տարեկանում՝ կատարելով Սքոթ Ջոպլինից (անգլ․՝ Scott Joplin) երաժշտական համար։ Մեկ տարի անց նա նշանակվել է Դամբարտոնի (անգլ․՝ Dumbarton [դաել․՝ Dún Bhreatann]) Սբ․ էնդրյու եկեղեցու երգեհոնահար, իսկ 16 տարեկանում թույլտվություն է ստացել սկսել իր կրթությունը Շոտլանդիայի երաժշտության և դրամայի թագավորական ակադեմիայում՝ (այժմ՝ Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիա [անգլ․՝ Royal Conservatoire of Scotland]) որպես երբեմնի ամենաերիտասարդ ամբողջ դրույքով գործող ուսանողը[1][2][3][4]։ 1983 թ․ նա ավարտել է Գլազգոյի համալսարանը՝ (անգլ․՝ University of Glasgow) ստանալով դաշնամուրի դասավանդման և կատարման բակալավրի կոչում[5][6]։ Հաջորդ տարում նա արժանացել է դիպլոմի՝ Շոտլանդիայի երաժշտության և դրամայի թագավորական ակադեմիայի՝ ՇԵԴԹԱ նվագախմբի հետ Ֆելիքս Մենդելսոնի (գերմ․՝ Felix Mendelssohn Bartholdy) առաջին դաշնամուրային կոնցերտը կատարելու համար[5][6]։ Կրթությունը թողնելուց հետո՝ նա ավելի շատ էր պահանջված որպես դաշնակահար և 1988-1991 թթ․ ապրել է Էդինբուրգում (անգլ․՝ Edinburgh [դաել․՝ Dùn Èideann])[1][2]։
Ջեյմս Փիսը բնակվել է Բադ Նաուհայմում (գերմ․՝ Bad Nauheim) 1991-2009 թթ․[3][4]։ 1998 թ․-ից նա ուսումնասիրել է տանգոն՝ թողարկելով Tango éscoces (Շոտլանդական տանգո)[7] տանգոյից ոգեշնչված իր սեփական դաշնամուրային գործերի սկավառակը[6], իսկ 2002 թ․՝ դարձել Վիկտորիայի երաժշտության քոլեջի անդամը[2][8]։ Նույն տարում նա մեկնել է սոլո համերգների շրջագայության Հյուսիսիսային Գերմանիայով (գերմ․՝ Deutschland) սեպտեմբեր/հոկտեմբեր ամիսներին և Հեռավոր Արևելք[4][9] նոյեմբերին՝ կատարելով իր Տանգո XVII-ը Հոնկիոյում (անգլ․՝ Hong Kong)[10]։ Տոկիոյում (անգլ․՝ Tokio) նա պարգևատրվել է Մրջազգային դաշնամուրային դուների միության (անգլ;՝ International Piano Duo Association) հուշամեդալով[1][2][11]։
Հաջորդ տարիներին նրա ելութները կենտրոնացած էին Եվրոպայում (անգլ․՝ Europa)։ Նա իր տանգո կատարումներն իրականացրել է հետևյալ մայրաքաղաքներում՝ Ամստերդամ, Աթենք,[12] Բեռլին,[13] Բրյուսել, Հելսինկի,[14] Լիսաբոն, Լոնդոն, Մադրիդ, Օսլո,[15] Ռեյկյավիկ[16] և Վիեննա։
2005 թ․ նա Փարիզում (Ֆո․՝ Paris) ստացել է Լյուտեոի միջազգային ասոցիացիայի (Ֆո․՝ Académie Internationale de Lutèce) ոսկե մեդալ[1][2], իոկ 2008 թ․՝ դարձել Լոնդոնի երաժշտության քոլեջի (անգլ․՝ London College of Music) դասախոս՝ ի պատիվ տանգոյում իր ունեցած նեցած ներդրումների ճանաչմանը[2]։
Էդինբուրգում կարճ ժամանակահատված մնալուց հետո նա 2010 թ․[2] փետրվարին վերադարձավ Վիսբադեն՝ (գերմ․՝ Wiesbaden) Գերմանիա[1]։ Այս ամենը հանգեցրեց ստերծագործական նոր խթանների, և նա նկարահանեց իր սեփական որոշ գործերից կարճ տեսահոլովակներ։ Այս ժանրի իր գործերից է՝ Կ․ Ջեյմս Փիսը Վիսբադենում փաստագրական կինոնկարը[17][18][19]։
Վկայագրեկ և մրցանակներ խմբագրել
1-ին մրցանակ, Մրցակցուքյուն «Անյես Միլար» (անգլ․՝ Agnes Miller Prize for sight reading), Գլազգո, 1983 թ.[5]
1-ին մրցանակ, Մրցակցուքյուն դաջնամուրի նվագակցություն համար«ԵԻՇ» (անգլ․՝ Educational Institute of Scotland [կամ E.I.S.] Prize for piano accompaniment), Գլազգո, 1984 թ.[5]
1-ին մրգանակ, Մրցակցուքյուն ատեախոսությանի համար «Սիըելիուս» (անգլ․՝ Sibelius Essay Prize), Գլազգո, 1985 թ.[5]
Դիպլոմ, Նոմպոգիցիայի Մրցակցուքյուն «ՏԻՄ»համար (իտալ․՝ Torneo Internazionale di Musica կամ T.I.M.), Հռոմ, 2000 թ.[1][2]
Դիպլոմ, Հիմնադրում «ԻԲԼԱ» (անգլ․՝ IBLA Foundation), Նյու Յորք, 2002 թ.[1][2]
Պատվո շթանշան, Միջազգային դաշնամուրային դուոների միության, Տոկիո, 2002 թ.[1][2][11]
Ոսկե Մեալ, Լյուտես միշազգային ասոցիացիայի (Ֆո․՝ Académie Internationale de Lutèce) Փարիզ, 2005 թ.[1][2]
Հիմնական ստեղծագործությունները խմբագրել
Ջրվեժը երի 3 համերգային ֆլեյտայի և դաշեուրի համար
Հովվերգությու երի 4 անգյիակաե եղջրափող համար
Աուբադ երի 9 աեգլիակաե երջրափող և լարայն նվագախումբի համար
Լենտո Լակրիմոսո երի 10 թավջութակի և դաջնամուրի համար
Մոռացված տերևներ երի 12 թավջութակի և նվագախմբի համար
Սոնատ երի 16 հոբոյի և դաշնամուրի համար
Բալլադ երի 18 նվագախումբի համար
Հանդիսավոր երթ №1 երի 19 Երգեհոնի և նվագախումբի համար
Հանդիսավոր երթ №2 երի 22 նվագախումբի համար
Ոսկե աշուն երի 25 Կլառնետի և լարայն կվարտետի համատր համար[20]
Հավերժության երգ երի 32 սոպրանոյի և թառյակ համար[1]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Բիրգիտտա Լամպերտ։ «Առանց ծակող հնչյունների»։ Wiesbadener Tagblatt (Գերմանական թերթ), 10 փետրվարի, 2010 թ․
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ուլիա Անդերտոն։ «Տանգոն կապում է տխուր պատմությունը»։ Wiesbadener Kurier (Գերմանական թերթ), 24 մարտի, 2012 թ․
- ↑ 3,0 3,1 Սաբին Կլեին։ «Իմ երաժշտությունն ինձ նման է՝ շաո ռոմանտիկ»։ Frankfurter Rundschau (Գեմրանական թերթ), 1992 թ․, համար 264, էջ 2
- ↑ 4,0 4,1 4,2 «James Peace», Frizz (Գերմանական ամսագիր), 2004 թ․ Հուեվար, էջ 5
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Մանֆրեդ մերզ։ «Վիրտուոզ և զգայական ռոմանտիկ աշխարհ»։ Wetterauer Zeitung (Գերմանական թերթ), 12 Նոյեմբերի ․1992 թ․, համար 264, էջ 19
- ↑ 6,0 6,1 6,2 Գ․ Մյուլլեր։ «Դաշնամուրի հոգին պարում է տանգո»։ Kulturspiegel Wetterau (Գերմանական թերթ), 17 մայիոի, 2001 թ․, համար 5
- ↑ National Library of Scotland։ Tango escocés
- ↑ Լա Կադենա (Հոլանդաիան ամսագիր)։ 2002 թ․ Սեպտեմբեր, էջ 26
- ↑ The Tango Times of New York (Ամերիկյան ամսագիր)։ Թողարկման համարը 39, 2002-ի ձմեռ, էջեր 1,2,4 և 5
- ↑ «Տեղեկագիր «TangoTang», Հոեկոեգ, 8 հոկտեմբերի, 2002 թ․ (Wayback machine)»։ Արխիվացված օրիգինալից 2004-08-06-ին։ Վերցված է 2004-08-06
- ↑ 11,0 11,1 Միշազգային դաշնամուրային դուոների միության, Տոկիո. Մրցանակիրնրի ցուցակ, 2002 թ․
- ↑ Համերգայիե ձրագիր Աթենքից, {Για σένα, Αγγελική}, 27 հոկտեմբերի, 2016 թ․
- ↑ Tangodanza (Գերմանաիան ամսագիր), 1/2002 թ․ (9)
- ↑ Համերգի պլակատի (Համերգայիե շրջագայություն Ֆինլանդիաում), 2014-ի մայիս
- ↑ Listen.no։ Konsert, James Peace, Flygel, Մունկի թանգարան, Օսլո, 16 հոկտեբերի, 2004 թ․
- ↑ Ríkarður Ö. Pálsson: «Skozkir hörputangoár»։ Morgunblaðið (mbl). Ռեյկյավիկ, 14 Հոկտեմբեր, 2004 թ․
- ↑ 17,0 17,1 National Library of Scotland։ «K. James Peace in Wiesbaden»։ 2011 թ․
- ↑ 18,0 18,1 Գերմանիայի ազգային գրադարան (գերմ․՝ Deutsche Nationalbibliothek կամ DNB)։ «K. James Peace in Wiesbaden»։ 2011 թ․
- ↑ 19,0 19,1 Գերմանիայի ազգային գրադարան։ «James Peace»
- ↑ Schwäbische Post (Գերմանական թերթ)։ «Ջութակր ձայնը սավառնում է նվագախմբի վրա»։ 4-ըհունիսի, 1994 թ․
Արտաքին հղումներ խմբագրել
վհքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել James Peace կատեգորիայում։