Պրամեյա (սանսկր. prameya[1] – չափման առարկա), նյայայի 16 կատեգորիաներից երկրորդը (առաջինը՝ պրամանա), գիտելիքի առարկա, բառացի նշանակում է ճանաչելի կամ ճիշտ ճանաչողության օբյեկտ, այսինքն իրականություն։

Հինդուիզմ
թեմատիկայի հոդված

Aum

Պատմություն · Պանթեոն

Վայշնայություն · Շիվայություն
Շակտիզմ · Սմարտիզմ

Դհարմա · Արտհա · Կամա
Մոկշա · Կարմա · Սամսարա ·
Յոգա · Յանտրա · Բհակտի ·
Մայա · Պուջա · Կիրտան · Մանդիր · Աբհավա · Բհավա

Վեդաներ · Ուպանիշադներ
Ռամայանա · Մահաբհարաթա
Բհագավադգիտա · Պուրաններ
Պատանջալի Յոգա սուտրա · Հաթհապրադիպիկա
այլ

Համանման նյութեր

Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն

Հինդուիստական սվաստիկան

Պորտալ «Հինդուիզմ»

Ճանաչողության օբյեկտներ խմբագրել

«Նյայա–սուտրա»–յում պրամեյան իրենից ներկայացնում է փիլիսոփայական ճանաչողության պարտադիր տոպիկների հավաքածու, որը ներառում է հետևյալ օբյեկտները․

  1. եսը (atman – ատման)
  2. մարմինը, որում տեղի են ունենում օրգանական փոխակերպումներ, հաճույքի և ցավի զգացողություններ (sharira)
  3. զգայարանները՝ հոտի, համի, տեսողության, շոշափելիքի և լսողության (indriyas – ինդրի)
  4. զգայարանների օբյեկտները, այսինքն հոտի, համի, գույնի, շոշափման և ձայնի որակը զգացողները (artha)
  5. ճանաչողական ունակությունը, որը նույնական է ճանաչողության և ընկալման հետ (buddhi)
  6. միտքը կամ խելքը՝ որպես ներքին զգացողություն, որը կազմված է բավականության, ցավի և այլ ներքին ընկալումների հետ, որոնք ժամանակի տվյալ պահին համապատասխան ինչ–որ միավորով սահմանափակում են մեր ճանաչողական ունակությունները։ Միտքը ատոմի նման միասնական է ամեն մի մարմնում (manas – մանաս)
  7. գործողությունը կամ ակտիվությունը, որը կարող է լինել լավ և վատ, լինում են երեք տեսակի՝ ձայնային, մտավոր, մարմնական (pravritti)
  8. դեֆեկտները (դոշա), մտավոր թերությունները, ինչպես օրինակ, կապվածությունը, ատելությունը և անխոհեմ կախվածությունն ինչ–որ մեկից կամ ինչ–որ բանից, մեր լավ ու վատ գործողությունների հիմքն են հանդիսանում (dosha)
  9. վերամարմնավորումը, մահից հետո վերածնվելը, որը մեր լավ ու վատ վարքով է պայմանավորված (pretyabhava)
  10. գործողությունների պտուղները, հաճույքի և ցավի ապրումները, որպես մտավոր տկարությունից բխող գործողությունների արդյունք (phala)
  11. տառապանքը, որը որպես ծանր և հիվանդագին ապրում հայտնի է յուրաքանչյուրին (duhkha) և
  12. ազատագրումը կամ տառապանքից ազատությունը, որը նշանակում է բացարձակապես բոլոր տառապանքների դադարեցում՝ հետագայում որևէ կերպ կրկնվելու անհնարինությամբ (apavarga)[2]։

Ճանաչողության առարկան ռելյատիվիստական (հարաբերական) մեծություն է․ այն, ինչը մի պարագայում չափող է, մեկ այլ պարագայում կարող է լինել չափվող, ինչպես կշեռքը, որը նույնպես կարելի է կշռել մեկ այլ կշեռքով։ (II.1.16)։

Ըստ տարբեր դպրոցների խմբագրել

Նյայայիկներն ու բուդդայականները բանավիճում են պրամեյայի կիրառության շուրջ։ Բուդդայականները պնդում են, որ անհնար է պրամեյայի ճանաչողությունը բոլոր դեպքերի համար․ եթե ճանաչողությունը նախորդում է պրամեյային, հաջորդում է նրան և միաժամանակ է (симультанно)[3]։ Նաև պնդում են, որ ոչ–նյութականն էլ իրավունք ունի լինել պրամեյա՝ նրանում նյութականի բացակայության շնորհիվ[4]։ Բուդդայականներին պատկանող գիտելիքի առարկաների և գիտելիքի աղբյուրների համեմատությունը երազների, մոլորեցումների (միստիֆիկացիաների) և միրաժների հետ մերժվում է, նույնիսկ այդ ոչ իրական օբյեկտների, իրական փորձի և իրական պատճառի կամ թաքնված իմաստի (подоплек) հիման վրա[5]։

Վատսյայանան ապացուցում է, որ նյայայի բոլոր 14 կատեգորիաները (բացի պրամանայից) կարող են ընդգրկվել պրամեյաների մեջ, սակայն պահպանում են իրենց անկախ կաարգավիճակը գործնական նպատակով։ Ըստ նրա, թվարկված 12 պրամեյաները առանձնացված են, քանի որ նրանց ճանաչողությունը հանգում է վերջնական նպատակին՝ սանսարայից ազատագրվելուն։ Իսկ ավելի վաղ՝ որպես «էկզիստենցիալ» նշանակություն ունեցող, ճանաչողության առարկա, առանձնացնում էր ատմանը, տառապանքը, գործողությունը, արատները, վերամարմնավորումը և ազատագրումը։

Սրանցից բացի պրամեյա կարող են լինել վայշեշիկայի կատեգորիաներից 6–ը․

  1. «սուբստանցը» (դրավյա)
  2. «որակը» (գունա)
  3. «գործողությունը» (կարմա)
  4. «ընդհանրությունը» (սամանյա)
  5. «առանձնահատկությունը» (վիշեշա)
  6. «ներհատուկությունը կամ անբաժանելիությունը» (սամավայա

Պրամեյա կարող են լինել նաև սրանց անհամար տարատեսակները, բայց դրանք երկրորդական են, քանի որ մատնանշված գործնական իմաստ չունեն։ Այս պարզաբանումից սկսած նյայան և վայշեշիկան միավորվեցին՝ պրամեյայի մեջ ներառելով վայշեշիկայի 6 կատեգորիաները, որպես նյայայի երկրորդ կատեգորիա[6]։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սանսկրիտերեն բառարան
  2. Nyaya-sutra և Bhasya, 1. 1. 9-22 և 1. 1. 23
  3. II.1.9–12
  4. II.2.7–11
  5. IV.2.31–35
  6. ПРАМЕЯ․ Новая философская энциклопедия