Ունակություն (Էլեկտրաունակություն), հաղորդիչի կամ հաղորդիչների համակարգի էլեկտրական բնութագիր, հաղորդիչի՝ էլեկտրական լիցք կուտակելու ունակությունը։ Էլեկտրատեխնիկայում այն կոչում են երկու հաղորդիչների փոխադարձ ունակություն։ Այդպիսի ունակությունը սահմանվում է որպես լիցքի մեծության և այդ հաղորդիչների պոտենցիալների տարբերության հարաբերություն։

Առանձնացված (այլ հաղորդիչներից հեռու գտնվող) հաղորդիչի էլեկտրաունակություն է կոչվում այն մեծությունը , որը հավասար է հաղորդիչի լիցքի և էլեկտրական պոտենցիալի հարաբերությանը՝ :

Երկու հաղորդիչների փոխադարձ էլեկտրաունակություն է կոչվում այն մեծությունը, որը հավասար է մի հաղորդիչից մյուսին փոխանցված էլեկտրական լիցքի և հաղորդիչների պոտենցիալների տարբերության փոփոխության հարաբերությանը։ Մասնավորապես, կոնդենսատորի էլեկտրաունակությունը՝ (-ն կոնդենսատորի լիցքն է, շրջադիրների պոտենցիալներն են)։

Վակուումում գտնվող առանձնացված հաղորդիչ գնդի էլեկտրաունակությունը թվապես հավասար է իր շառավղին։ Հաղորդիչների էլեկտրաունակությունը կախված է դրանց ձևից, չափերից, փոխդասավորությունից և միջավայրի դիէլեկտրիկ թափանցելիությունից։ Միավորների միջազգային համակարգում էլեկտրաունակությունը չափվում է ֆարադով, իսկ գաուսյան համակարգում՝ սմ–ով։ Ստորև բերվում են որոշ հաղորդիչների և դրանց պարզագույն համակարգերի էլեկտրաունակության հաշվման բանաձևերը (Միավորների միջազգային համակարգում)։

  1. շառավղով գնդի էլեկտրաունակությունը՝ (երկրագնդի էլեկտրաունակությունը մոտավորապես հավասար է 710 մկֆ),
  2. շառավղով բարակ տափօղակի էլեկտրաունակությունը՝
  3. հարթ կոնդենսատորի էլեկտրաունակությունը՝ (-ն շրջադիրների հեռավորությունն է, –ը՝ մակերեսը),
  4. գնդային կոնդենսատորների էլեկտրաունակությունը՝ (-ը ներքին գնդի շառավիղն է, –ը՝ արտաքին),
  5. գլանային կոնդենսատորի էլեկտրաունակությունը՝ (-ը գլանի երկարությունն է, -ը ներքին գնդի շառավիղն է, –ը՝ արտաքին)։

Գրված բանաձևերում –ն վակուումի դիէլեկտրիկ թափանցելիությունն է, -ը՝ միջավայրի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 25 CC-BY-SA-icon-80x15.png