Էլիզաբեթ Սոֆի Շերոն
Էլիզաբեթ Սոֆի Շերոն (ֆր.՝ Élisabeth-Sophie Chéron Le Hay; հոկտեմբերի 3, 1648[1][2][3][…], Փարիզ[4] - սեպտեմբերի 3, 1711[1][2][3][…], Փարիզ[4], Վերածննդի դարաշրջանի ֆրանսիացի նկարչուհի, բանաստեղծուհի, թարգմանչուհի, երաժիշտ
Էլիզաբեթ Սոֆի Շերոն ֆր.՝ Élisabeth-Sophie Chéron | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1648[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ[4] |
Մահացել է | սեպտեմբերի 3, 1711[1][2][3][…] (62 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի, բանաստեղծուհի, գրող և թարգմանիչ |
Élisabeth Sophie Chéron Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Էլիզաբեթը դեռ մանուկ հասակից իր նկարիչ հորից՝ Անրի Շերոնից սովորել է արծնագործություն ու մանրանկարչություն[6]: Կալվինիստ հայրը ձգտում էր նրան դաստիարակել բողոքականության խստաշունչ ոգով, բայց մոլի կաթոլիկուհի մայրը ընդդիմանում էր և դստերն ստիպել է մեկ տարի անցկացնել կուսանոցում, որտեղ էլ վերջինս դարձել է համոզված կաթոլիկ[6]: Իսկ հայրը բողոքականների նկատմամբ ծավալված հալածանքների պատճառով ստիպված էր 1664 թվականին լքելու ընտանիքն ու Ֆրանսիան:
1670 թվականին 22-ամյա Էլիզաբեթը ազդեցիկ նկարիչ Շառլ Լը Բրենի հովանավորությամբ ներկայացվել է գեղանկարչության ու քանդակագործության թագավորական ակադեմիայի ղեկավարությանը և ընդունվել այդ ակադեմիայի անդամ՝ դառնալով նման բարձր պատվի արժանացած չորրորդ կինը[7]. նրան նախորդել էին Կատրին Ժիրարդոնն ու Լուի Բուլոնցու երկու դուստրերը՝ Մադլենն ու Ժենևևը:
Իր գեղանկարչական աշխատանքները կանոնավոր կերպով փարիզյան Սալոնում ներկայացնելու հետ մեկտեղ՝ Էլիզաբեթը բանաստեղծություններ է գրել, թարգմանություններ կատարել (նա հիանալի տիրապետում էր լատիներենին, հին հունարենին, եբրայերենին)[8]: 1694 թվականին լույս է ընծայել աստվածաշնչյան սաղմոսների իր չափածո թարգմանությունների ժողովածուն՝ Essay de pseaumes et cantiques mis en vers, et enrichis de figures խորագրով: Գնահատելով ֆրանսուհու գրական տաղանդը՝ իտալական Պադուա քաղաքի ակադեմիան՝ Accademia dei Ricovratiն, նրան ընդունել է իր շարքերը՝ ակադեմիական Էրատո անվամբ: Իսկ ժողովածուի չափածո սաղմոսներից շատերը երգերի են վերածել կոմպոզիտոր Ժան-Բատիստ Դրուար դը Բուսեն և վենետիկցի ազնվական մի տիկին՝ Անտոնիա Բեմբոն[8]: Արվեստագետ կինը հրատարակել է նաև նկարչության մի ուղեցույց ձեռնարկ (1706 թ.): Էլիզաբեթն իր վաստակած գումարները նվիրաբերել է ծնողներին և եղբորը՝ Լուի Շերոնին, որ նկարչություն էր սովորում Իտալիայում: Մերժել է ամուսնության առաջարկները (իսկ նրա ձեռքը խնդրել են իր մտավորական շրջապատի բազմաթիվ փայլուն տղամարդիկ) և միայն վաթսունամյա հասակում, ի զարմանս ծանոթ-բարեկամների, ամուսնացել է արքունական պալատի ինժեներ Ժակ լը Հեյի հետ՝ վերանվանվելով մադամ Լը Հեյ:
Մահացել է վաթսուներեք տարեկան հասակում, թաղվել Փարիզի Սեն Սյուլպիս եկեղեցում[6], որտեղ փակցված նրա դիմանկարի տակ արձանագրված են հետևյալ տողերը.
- "Երկու հրաշալի, նրբագեղ շնորհների արտասովոր տիրապետումը Շերոնին դարձրել են իսկական զարդ բոլոր ժամանակների Ֆրանսիայի համար: Նրա վրձնի շնորհագեղությունը հավասար էր իր գրչի գերազանց վեհափառությանը":
ՍտեղծագործություններԽմբագրել
Էլիզաբեթ Շերոնի նկարչական աշխատանքներից լայն ճանաչման են արժանացել հատկապես գրող Անտուանետ Դեզուլիեի դիմանկարը և Խաչից իջեցնելը: Հայտնի գրվածքներն են.
- Livre des Principes à Dessiner, 1706 ; Ձեռնարկ նկարչության հիմունքների մասին
- Psaumes et Cantiques mis en vers, 1694 ; Սաղմոսների ժողովածու
- Le Cantique d'Habacuc et le Psaume, traduit en vers ; Հաբակուկի երգը, սաղմոսներ և այլ թարգմանություններ
- Les Cerises Renversées, փոքրածավալ մի պոեմ, որ լույս է ընծայվել հետմահու 1717-ին և 1797-ին թարգմանվել լատիներեն:
ԳրականությունԽմբագրել
- René Démoris (ed.) Hommage à Elizabeth Sophie Chéron. Texte et peinture à l’âge classique. Presses Sorbonne Nouvelle, Paris 1992, ISBN 2-87854-033-6, p. 9–54.
- Clara Erskine Clement. Women in the fine arts, from the Seventh Century B.C. to the Twentieth Century A.D. Houghton, Mifflin & Company, Boston, New York 1905, p. 81–83.
- Léon Gréder. Elisabeth-Sophie Chéron: de l’Académie Royale de Peinture et de Sculpture. Henri Jouse, Paris 1909.
- Marie-France Hilgar. Chéron, Elisabeth-Sophie (1647-1711). En: Eva Martin Sartori: The feminist encyclopedia of French literature. Greenwood Press, Westport, Conn. [u. a.] 1999, ISBN 0-313-29651-0.
- Marie-France Hilgar. Les multiples talents d’Élisabeth Sophie Chéron. En: Cahiers du dix-septième. Nº II/1, 1988, ISSN [http://www.worldcat.org/issn/1040-3647 1040-3647, p. 91–98.
- Andrea Weisbrod. Elisabeth Sophie Chéron Archived 2008-03-22 at the Wayback Machine.. En: Margarete Zimmermann, Roswitha Böhm (ed.) Bedeutende Frauen. Französische Dichterinnen, Malerinnen, Mäzeninnen des 16. Und 17. Jahrhunderts. Piper, Múnich 2008, ISBN 978-3-492-24906-5, p. 245–258.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Elisabeth Sophie Chéron
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Élisabeth Sophie Chéron — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119100703 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ RKDartists
- ↑ 6,0 6,1 6,2 Clement Part 2
- ↑ Elizabeth Cheron Brief Biography at the Brooklyn Museum 'Dinner Party' database of notable women. Accessed October 2017
- ↑ 8,0 8,1 Martayan Archived 2008-05-16 at the Wayback Machine.
ԱղբյուրներԽմբագրել
- CHÉRON, Elizabeth Sophie Essay de Pseaumes mis en vers. Paris Michel Brunet 1694 listed on Bibliopoly by Martayan Lan, Inc. Accessed December 2007.
- CHERON, ELIZABETH SOPHIE at Women in the fine arts, from the Seventh Century B.C. to the Twentieth Century A.D. by Clara Erskine Clement, Part 2 out of 7 (1904). Accessed December 2007. At project Gutenberg
Արտաքին հղումներԽմբագրել
Էլիզաբեթ Սոֆի Շերոն Վիքիպահեստում |