Հին Եգիպտոսի դիցաբանություն
Հին Եգիպտոսի դիցաբանություն, Հին Եգիպտոսի առասպելների հավաքածու, որը նկարագրում է եգիպտական աստվածների գործողությունները` որպես աշխարհ ճանաչելու միջոց։

Պատմություն Խմբագրել
Հին Եգիպտոսի դիցաբանության զարգացման ուղուն դժվար է հետևել։ Եգիպտագիտագետները փորձում են գրավոր աղբյուրների վրա հիմնվելով (որոնք ավելի ուշ են հայտնաբերվել) հեպոթեզներ ներկայացնել Եգիպտական դիցաբանության ձևավորման և զարգացման վերաբերյալ[1]։ Ակնհայտ է, որ բնության ուժերի ազդեցությունը հին եգիպտացիների դիցաբանության վրա մեծ ազդեցություն է ունեցել։ Ամեն օր ծագում է արեգակը, բերելով ջերմություն և լույս երկիր վրա, դրանով ապահովելով մարդու կյանքը։ Ամեն տարի թափվում է Նեղոսը, վերականգնելով հողի բերրիությունը և նպաստելով գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը՝ ապահովելով կայուն աճ և եգիպտական քաղաքակրթության զարգացում։ Այսպիսով, եգիպտացիները նկատեցին, որ Նեղոսի (Նուն) ջրերը և արևը (Ռա) հանդիսանում են կյանքի խորհրդանիշները, ունեն ժամանակի ընթացքում որոշակի քանակությամբ բնական ցիկլեր։ Այս փխրուն պարբերականությունն անընդհատ սպառնալիքի տակ էր՝ Նեղոսի անսովոր ցածր ջրհեղեղները հանգեցրին սովի, և ջրհեղեղները ոչնչացրին ցանքսերն ու հին եգիպտացիների բնակավայրերը[2]։ Դրանից բացի, Նեղոսի հյուրընկալ հովիտը շրջապատված է չոր անապատներով, բնակեցված թշնամի ժողովուրդներով, որոնց հետ եգիպտացիները պարբերաբար պայքարել են և համարել ոչ քաղաքակիրթ[3]։ Իրենց հերթին, եգիպտացիները համարում էին, որ իրենց երկիրը Մաատի համար մեկուսացված կայուն վայր է, շրջապատված քաոսի մշտական սպառնալիքի ներքո։ Մաատի սկզբունքը ներառում է ինչպես տիեզերքի զարգացման ճշգրտությունն ու տիեզերքի զարգացման օրինաչափությունը, յանպես էլ նաև հասարակության համախմբվածությունը, և հատկապես կարևոր է արքայի և հասարակ մահկանացու պատասխանատվությունը իր գործողությունների համար։ Մատը խորհրդանշում է մեծ աստվածային կարգն ու օրենքը, որը ստեղծվել է Արարիչ Աստծո կողմից աշխարհի ստեղծման ժամանակ, որի համաձայն իրար են հաջորդում տարվա եղանակները, երկնքում շարժվում են աստղերն ու մոլորակները, գոյություն ունեն և համագործակցում է աստվածներն ու մարդիկ։ Մաատն իր մեջ մարմնավորում էր տեղական ներդաշնակության սկզբունքը համաշխարհային կարգի հետ, երկինքն ու երկիրը, հռչակելով տիեզերքում նոր հաղթանակներ նախասկզմբնական քաոսի նկատմամբ՝ Նուն օվկիանոսի։ Հենց այս գաղափարն է ընկած եգիպտական կրանական մտածողության հիմքում[4]։
Պանթեոն Խմբագրել
Հին Եգիպտոսի ամենահարգված աստվածների մշակությանին կենտրոնների քարտեզ
Մեծ, II)
(Թեբե, IV)
Ամոն(Զևս)
(Սամոստ. պոլիս)
(Մեծ Հերակրապոլ, XX)
(Մեծ Հերմոպոլ, XV)
Հնագույն եգիպտական դիցաբանությունը, աստվածների բոլոր բնորոշ բազմազանությամբ, անկախ ցեղային հավատալիքների միավորման արդյունքն էր։
Արտաքին տեսք Խմբագրել
Եգիպտական աստվածները տարբերվում են անսովոր, երբեմն շատ տարօրինակ տեսքով։ Դա կապված է այն հանգամաքի հետ, որ Եգիպտոսի կրոնը կազմված է բազմաթիվ տեղական հավատալիքներից։ Ժամանակի ընթացքում որոշ աստվածներ ձեռք բերեցին կերպարներ, իսկ ոմանք էլ միմյանց հետ ձուլվեցին, օրինակ՝ Ամոնը և Ռան ձևավորվեցին մեկ աստված՝ Ամոն-Ռան։ Ամբողջ եգիպտական դիցաբանության մեջ հաշվվում է 700 աստված, չնայած նրանցից շատերը համարվել են միայն տեղական աստվածներ։
Աստվածների մեծ մասն իրենցից ներկայացնում են դիցաբանական հիբրիդներ մարկանց և կանեդանիների, չնայած որոշները հանդես են գալիս միայն ոսկերչական իրերում, ինչպես կարիճը Սելկետ աստծո գլխին։ Մի քանի աստվածներ աբստրակտ են ներկայացված՝ Ամոնը, Աթոնը, Նունը, Բեխդետը, Կուկը, Նիաուն, Խեխը, Գերեխը, Թենեմուն։
Աշխարհի արարում Խմբագրել
Եգիպտական դիցաբանության մեջ գոյություն չունի աշխարհի արարման միասնական տեսակետ։ Հին Եգիպտոսի գլխավոր կրոնական կենտրոններում՝ Նուն (Հելիոպոլիս), Հերմոպոլ (Շեդետ) և Մեմփիս, մշակվել են տարբեր տեսակետներ տիեզերագիտության և ծննդաբանության մասին։
Հելիոպոլիսի քրմերը Արեգակնային համակարգում կենտրոնական դերը տվել են աշխարհի ստեղծող արեգակի աստված Ռաին և նրան համարել են մյուս բոլոր աստվածների հայրը։ Նա և նրա ութ հետնորդները ստեղծել են այսպես կոչված Էննեադ Հելիոպոլիսի պանթեոնը։ Ըստ հելիոպոլի լեգենդի, Ատումը հայտնվել է նախասկազմնական ջրից, և նրա կամքին համաձային նրանից էլ սկսեցին աճել սուրբ քարերը՝ Բեն-նի Բենբեն։ Կանգնելով նրա գագաթին Ատումից ծնվեց Շուն՝ օդի ատվածը, և Տեֆնուտը՝ խոնավության աստվածին։ Այս զույգից ծնվեցին իրենց երեխաները՝ Գեբը հողի աստվածը, և Նուտը՝ երկնքի աստվածը։ Այս առաջին աստվածները հանդիասնում են պանթեոնի ստեղծման հիմքը։ Գեբից և Նուտից ծվնեցին Օսիրիսը, Իսիդան, Սեթը և Նեֆտիդան, անձնավորելով համապատասխամաբար Նեղոսի հողերի բերրիությունը և անբերրի անապատները։
Հակառակ տարբերակ գոյություն ուներ Հերմոպալիս քաղաքում, որտեղ համարում էին, որ աշխարհը առաջացել է հնագույն ութ աստվածներից, այսպես կոչված Օգդոադա (ութնյակ)։ Այս ությնակը իրենից ներկայացրել է աստվածների և աստվածուհիների չուրս զույգ, որոնք խորհրդանշել են արարման տարրերը։ Նունը Նաունետը համապատասխանում են նախասկզբնական ջրերին, Խուն և Խաուխետը՝ տիեզերքի անսահմանությանը, Կուկը և Կաուկետը՝ հավերժական խավարին։ Չորրորդ զույգը բազմիցս փոխվել է, բայց, սկսած Նոր Թագավորության ժամանակաշրջանից այն կազմված է Ամոնից և Ամունեթից, մարմնավորելով անտեսանելին և օդը։ Ըստ հերմոպոլյան տեսակետի, այս աստվածները եղել են արևի աստվածի հայն ու մայրը, որը բերեց լուսնը ու աշխարհի հետագա արարումը։
Եվս մեկ տեսակետ առաջացել է Մենֆիսում, որն աշխարհի կենտրոնում դնում էր Պտախի արարումը, արհեստների հովանավորը, շինարաների և քաղաքի աստվածը, և վերջինս ատեղծվել է նրանց լեզվից և սրտից։ Մեմֆիսի տեսակետը շատ բաներում համընկնում է հելիոպոլյանի հետ, սակայն փաստում է, որ Պտախը նախորդում է արևի աստվածին, և վերջինս ստեղծվել է նրա լեզվից և սրտից։ Սա առաջին հայտնի աստվածաբանության տեսակետն է, հիմնաված լոգոսի վրա, այսինքն հորինված խոսքով և ազատությամբ։
Այլ առասպելներ Խմբագրել
Օսիրիսի սպանություն Խմբագրել
Պանթոնի չորրորդ սերունդները միաժամանակ դարձել են նաև եգիպտական հայտնի առասպելենից մեկի հերոսները։ Սեթը ատում էր իր եղբայր Օսիրիսին, նրա սպանության համար մտածել էր խորամանկ ծրագիր։ Նա իմացավ նրա մարմնի չափսերը և նրան տոնակատարության հրավիրեց, որտեղ հյուրերին ցույց տվեց սարկոֆագ և խաստացավ այն նվիրել նրան, ով կտեղավորվեր այնտեղ։ Բոլոր հյուրերը փորձեցին պառկել սակոֆագում, բայց այն միայն Օսիրիսին համապատասխանեց։ Հենց նա պառկեց Սեթը փակեց սարկոֆագի կափարիչը և նրա մեջ կապար լցրեց, հետո էլ խորտակեց Նեղոսի մեջ։ Օսիրիսի կին Իսիդան, լինելով հղի, չկարողացավ կռվել Սեթի հետ, և նա յուրացրեց ամբողջ աշխարհի կառավարումը։ Իսիդան փնտրեց իր ամուսնու մարմինը։ Երերխաները նրան պատմեցին Սեթի դաժանության մասին։ Իսիդան սարկոֆագի հետևից գնաց մինչև հասնելով Բիբլոս, որտեղ նա գտավ նրան ծառի մեջ, որից պատրաստված էր Բիբլոսի արքայի արքայանկան պալատի սյուները։ Իսիդան արգունիքում աշխատանքի անցավ որպես աղախին և շահեց թագուհու վստահությունը։ Իսիդայի անկեղծանալուց հետո, թագուհին իր ամուսնուն համոզեց ազատել սարկոֆագը։ Դրանից հետո Իսիդան Օսիրիսի մարմինը տարավ Եգիպտոս և նրա մեծ կախարդանքներով կենդանացրեց։ Օսիրիսի վերակենդանանալը Սեթի համար աննկատ չմնաց։ Իր բոլոր ուժով հարձակվեց նրա վրա, սպանեց և նրա կտորները ցրեց ամբողջ երկրով մեկ։ Իսիդան այն հավաքեց, որպեսզի նորից կենդանացնի ամուսնուն, բայց տեսավ որ կոկորդիլոսները կերեն են նրա առնադամը և այն փախարինեց փայտով։ Օսիրիսը չվերակենդանացավ, նա դարձավ հանդերձյալ կյանքի տիրակալը, մասնավորապես Իալի դաշտերի, որտեղ ապրում էին արդարնեը (հնագույն ավանդության մեջ Ելիսեյան դաշտերը)՝ Սեթը ամրապնդեց իր իշխանությունը Եգիպտոսի և ամբողջ աշխարհի վրա։
Աստվծների պատերազմ Խմբագրել
Հորը, ով մեծացել է մարդկանց մեջ, տեղեկացել է իր աստվածային ծագման և ծնողների մասին։ Նա որոշեց վրեժ լուծել Սեթից և նրա դեմ պայքար սկսեց։ Նրան միացան բազմաթիվ դաշնակիցներ, որոնցից էին Սեթի նախկին կին Նեֆտիդան, Թոթը, Անուբիսը, և իհարկե նրա մայր Իսիդան։ Սակայն երբ Իսիդան ազատեց գերիներին, որոնք պատկանու էին Հորին, նա անչափ զայրացավ և կտրեց նրա գլուխը։ Բարեբախտաբար Թոթը կարողացավ կանխել նրա մահը, բայց մյուս բոլոր աստվածները երես թեքեցին Հորից։ Պատերազմը հատկապես թանկ անդրադարձավ մարդկանց վրա, քանի որ նրանք զորքի մեջ էին, որոնք Հորն ու Սեթը հանեցիցն իրար դեմ։ Հորը հարձակվեց Նուբիայի վրա, որը կառավարում էր Սեթը, և փայլուն հաղթանակ տարավ նրա զորքերի նկատմամբ։ Այդ ժամանակ Սեթը ինքը անցավ մարտի։ Նրանց կռիվը ոչ մեկին հաղթանակ չբերեց, սակայն Նուբիան անցավ Հորին։
Հորի աչք Խմբագրել
Սեթի հետ պատերազմի ժամանակ Հորը կորցրեց ձախ աչքը, սակայն Իսիդան բուժեց որդու վերքը՝ երբեմն Թոթին են համարում նրա փրկիչը։ Հորի լուսնային աչքը (Ուադջետ) դարցավ բուժման և վտանգից պաշտպանվելու խորհրդանիշը, ժամանակի ընթացքում Հին Թագավորության շրջանում այն դարձավ ինչպես հմայիլ։ Մեր ժամանակներում Հորի աչքը պատկերված է Նեղոսով նավարկող նավերի քթի մասի երկու կողմերում։
Միավորված երկրներ Խմբագրել
Ռան տեսնելով, որ աշխարհն դատարկվում է, քանի որ ոչ մեկ չէր ցանկանում դադարեցնել պայքարը, կանչեց մնացած աստվածներին խորհրդի, թե ով պիտի իրենց երկրի փարավոն դառնա։ Սակայն աստվածների կարծիքները տարբեր էին, վերջում խորհրդի համար հրավիրեցին Նեյթին՝ (նրան կոչում են նաև Մաատ) իմաստության աստվածուհուն։ Նեյթը ցույց տվեց Հորին, սկայան Սեթը չէր պատրաստվում այդպես հեշտ հանձնվել և վերսկսեց պատերազմը։ Այդ ժամանակ միջամտեց նաև Օսիրիսը, որը կառավարում էր հանդերձյալ աշխարհը, ստիպեց, որ աստվածները ընդունեն Նեյթի խորհուրդը։ Աշխարհը բաժանվեց՝ Հորն անցավ Եգիպտոսի սև երկիրը, Սեթին՝ թշնամական անապատի կարմիր երկիրը։
Մարդկության ոչնչացում Խմբագրել
Կար ժամանակներ, երբ աստվածները ապրում էին երկրի վրա մարդկանց հետ, իսկ Ռան թե աստվածների փարավոնն էր, և թե հանդերձյալ աշխարհի։ Բայց ժամանակի ընթացքում նա դարձավ ծեր և թույլ, և աստվածները որոշեցին օգտվել դրանից։ Մարդիկ նույնպես նկատեցի Ռաի թուլությունը և միավորվեցին նրա դեմ։ Բայց Ռան իմացավ իր դեմ պայմանավորվածության մասին և աստվածներին ժողովի հրավիրեց, որպեսզի քննարկի, թե ինչպես ճնշի ապստամբությունը։ Ժողովը գաղտնի անցկացվեց, որպեսզի մարդիկ դրա մասին չիմանան, որ իրենց ծրագիրը բացահայտվել է։ Որոշումն միաձայն ընդունվեց, աստված Նունի խորհրդով՝ նրա որդի Ռան պետք է մնար գահին և մարդկանց ուղարկի իր աչքը Սեմխեթ աստծո տեսքով, նրանց պատժելու համար։ Այս նպատակի համար ընտրվեց Խատորը, և հետո Սեմխեթ կախարդական առյուծի վերածվելուց հետո գնաց մարդակնց մոտ, որ սկսի արյունալի պայքարը։ Իր ճանապարհին հանդիպած կենդանի ամեն ինչ նա սպանեց։ Սակայն, երբ դա Ռան տեսավ, նա կարեկցանք զգաց մարկանց նկատմամբ, և որոշեց դադարեցնել իր պատիժը։ Բայց այդաքան էլ հեշտ չէր կասեցնել ազատություն տված վայրի Սեխմեթին։ Այդ ժամանակ Ռան դիմեց խորամանկության (որոշ առասպելներում համարվում է, որ դա նրան հուշել է խորամանկ Թոթը)՝ Սեմխեթի ճանապարհին լցրեցին գարեջրի հազարավոր կուժեր, որին խառնել էին [[Հխմել, որ այլևս չէր կարողանում մարդկանց ճանաչել և նրանց վնաս պատճառել։ Այս ամենը Ռաին այնքան տխրեցրեց, որ նա որոշեց հեռանալ աշխարհից։ Նա նստեց Նուտի մեջքին, որը վերածվեց կովի, և նրա տարավ Ռաին երկինք։ Մյուս աստվածները բռնվեցին նրա փորից, և երկնքի ճանապարհին վերածվեցին աստղերի։ Այդ ժամանակվանից երկինքն ու երկիրը բաժանված են, ինչպես աստածները մարդկանցից, և այդ ժամանակվանից կա այս պատմությունը։ Այս առասպելը հայտնի է «Սուրբ կովերի գրքից», առաջին անգամ ամբողջական գրվել է Նոր Թագավորության ժամանակաշրջանում՝ այսպիսի մի գիրք հայտնաբերվել է Սեթ I դամբարանից։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
Գրականություն Խմբագրել
- Рак И. В. «Египетская мифология». — Издание 2-е, переработанное и дополненное. — СПб.: «Журнал „Нева“», Летний сад, 2000. — 3000 экз.(չաշխատող հղում)
- Швец Н. Н. Словарь египетской мифологии. — М.: ЗАО «Центрполиграф», 2008. — 251 с. — ISBN 978-5-95244-3466-0
- Мифы народов мира. Энциклопедия в 2-х т. / Гл. ред. С. А. Токарев. Авт. коллектив: А. Ф. Лосев, Е. М. Мелетинский, Б. Л. Рифтин, В. Н. Топоров и др. — Издание второе. — М.: «Советская энциклопедия», 1991-92. — Т.1 671 с.; Т.2 719 с. — ISBN 5-85270-016-9 (т.1); 5-85270-069-Х; 5-86018-014-4 (т.1); 5-85270-072-Х (т.2); 5-86018-015-2 (т.2);
- Словарь Египетской Мифологии. — Москва: Центрполиграф, 2008. — 256 с. — ISBN 978-5-9524-3466-0