Պորի
Պորի (ֆիններեն՝ ˈpori, շվեդերեն՝ Björneborg [bjœːrneˈborj] ( ); լատ.՝ Arctopolis[3]), քաղաք և համայնք Ֆինլանդիայի արևմտյան մասում՝ Կոկեմակի գետի էստուարիայում, Բոտնիական ծովածոցից մոտավորապես 10, Տամպերե քաղաքից՝ 110, Տուրկուից՝ 140, մայրաքաղաք Հելսինկիից՝ 241 կիլոմետր հեռավորության վրա։ Սատակունտա շրջանի և դրա Պորի ենթաշրջանի վարչական կենտրոնն է[4]։ Հիմնադրվել է 1558 թվականին դուքս Յոհանի կողմից, ով հետագայում դարձել է Շվեդիայի Յոհան III թագավորը[5]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
ֆիններեն՝ Pori շվեդերեն՝ Björneborg ռուս.՝ Пори ռուս.՝ Бьёрнеборг | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1558 թ. | ||||
Մակերես | 1704,07 կմ² | ||||
Պաշտոնական լեզու | ֆիններեն[1] | ||||
Բնակչություն | ▼84 587 մարդ (դեկտեմբերի 31, 2017)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||||
Պաշտոնական կայք | pori.fi և pori.fi | ||||
| |||||
Քաղաքն զբաղեցնում է 2․062 քառակուսի կիլոմետր տարածք, որից 870,01 քառակուսի կիլոմետրը ջրածածկ է։ 2021 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 83․491, բնակչության խտությունը կազմել է 100,1 մարդ/կմ2[6]։ Բնակչության թվաքանակով Ֆինլանդիայում զբաղեցնում է 7-րդ տեղը․ 1952 թվականին այդ ցուցանիշով եղել է հինգերորդը՝ հաջորդելով Հելսինկիին, Տուրկուին, Տամպերեին և Լահտիին[7]։
Պորին համբավվել է Եվրոպայի ամենահին ջազային փառատոնով, առաջին ֆիննալեզու թատրոնով[8], մանրավազ լողափերով, տափօղակով հոկեյի Porin Ässät ակումբով, FC Jazz ֆուտբոլային ակումբով, որը երկու անգամ նվաճել է Ֆինլանդիայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև արագ սննդի տեղական տեսակով՝ porilainen-ով[9]։ Իր տարեգրության ընթացքում բնակավայրը ինն անգամ հրո ճարակ է դարձել[10][11][12][13][14]։
Պորիի զինանշանը 1931 թվականի դեկտեմբերի 11-ին հաստատել է Ֆինլանդիայի այն ժամանակվա նախագահ Պ․ Սվինհուֆվուդը[15]։ Զինանշանին առկա է քաղաքի հիմնադիր դուքս Յոհանի կարգախոսը՝ deus protector noster [5]։
Պորիի տեսարժան վայրերից է Յուզելիուսի դամբարանը, որի ձևավորումը կատարել է ծննունդով պորիացի ֆինն նկարիչ Աքսելի Գալեն-Կալելան[16]։
ԺողովրրդագրությունԽմբագրել
Քաղաքի բնակչության 98 տոկոսից ավելին ֆիննախոս է։ Շվեդերենը մայրենի լեզու է հայտարարել բնակիչների 0,5 տոկոսը[17]։ Քաղաքի և Սատակունտա շրջանի շվեդ փոքրամասնության համար Պորիում գործում են շվեդական դպրոց և շվեդական մշակույթի ակումբ։
Historical census populations – Pori | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
|
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ Porin kaupunki, Finnish Population Registry Center[18][19] |
ԿլիմաԽմբագրել
Պորիի օդանավակայան, records 1960 - presentի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 9.6 (49.3) |
9.5 (49.1) |
14.5 (58.1) |
24.5 (76.1) |
29.4 (84.9) |
32.9 (91.2) |
33.3 (91.9) |
32.1 (89.8) |
28.2 (82.8) |
20.1 (68.2) |
14.7 (58.5) |
11.3 (52.3) |
33.3 (91.9) |
Միջին բարձր °C (°F) | −1.2 (29.8) |
−1.3 (29.7) |
2.4 (36.3) |
8.7 (47.7) |
15.0 (59) |
18.9 (66) |
21.8 (71.2) |
20.6 (69.1) |
15.3 (59.5) |
8.5 (47.3) |
3.3 (37.9) |
0.5 (32.9) |
9.4 (48.9) |
Միջին օրական °C (°F) | −4.0 (24.8) |
−4.6 (23.7) |
−1.3 (29.7) |
4.0 (39.2) |
9.7 (49.5) |
14.1 (57.4) |
17.1 (62.8) |
15.8 (60.4) |
11.0 (51.8) |
5.4 (41.7) |
1.2 (34.2) |
−1.8 (28.8) |
5.6 (42.1) |
Միջին ցածր °C (°F) | −7.0 (19.4) |
−7.6 (18.3) |
−4.9 (23.2) |
−0.4 (31.3) |
4.3 (39.7) |
9.0 (48.2) |
12.1 (53.8) |
11.0 (51.8) |
6.8 (44.2) |
2.3 (36.1) |
−1.3 (29.7) |
−4.8 (23.4) |
1.6 (34.9) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −35.7 (−32.3) |
−36.8 (−34.2) |
−27.1 (−16.8) |
−16.3 (2.7) |
−5.8 (21.6) |
−2.0 (28.4) |
1.7 (35.1) |
−1.1 (30) |
−7.3 (18.9) |
−16.7 (1.9) |
−22.5 (−8.5) |
−35.4 (−31.7) |
−36.8 (−34.2) |
Տեղումներ մմ (դյույմ) | 44 (1.73) |
28 (1.1) |
29 (1.14) |
30 (1.18) |
35 (1.38) |
54 (2.13) |
67 (2.64) |
71 (2.8) |
56 (2.2) |
66 (2.6) |
55 (2.17) |
51 (2.01) |
586 (23.07) |
Ձյան տեղումներ սմ (դյույմ) | 14 (5.5) |
14 (5.5) |
4 (1.6) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
3 (1.2) |
8 (3.1) |
43 (16.9) |
Միջ. անձրևոտ օրեր | 18 | 13 | 12 | 9 | 9 | 11 | 12 | 14 | 13 | 15 | 16 | 17 | 159 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Քույր քաղաքներԽմբագրել
Պորիի քույր քաղաքներն են[20]՝
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.stat.fi/meta/luokitukset/kunta/001-2012/luokitusavain_ks.html
- ↑ Kaupunkien ja kuntien lukumäärät ja väestötiedot — Association of Finnish Municipalities.
- ↑ https://memphismagazine.com/travel/savoring-heritage/ Savoring Heritage: A Memphis Writer explores her daughter's Finnish roots.
- ↑ Statistics Finland Retrieved 7 February 2015.
- ↑ 5,0 5,1 Vuonokari Pekka (June 22, 2017)։ «Pori – joen ja meren kaupunki»։ Päivämies (ֆիններեն)։ Վերցված է April 29, 2021
- ↑ «Kuntien asukasluvut suuruusjärjestyksessä»։ Population Information System (fi, sv)։ Population Register Center of Finland։ 31 December 2008։ Արխիվացված է օրիգինալից 17 August 2011-ին։ Վերցված է 10 Սեպտեմբեր 2011
- ↑ "Suomen kuntien väkilukutiedot 1.1.1952" Mitä missä milloin Yearbook 1954.
- ↑ «Teatteritalon historia» (ֆիններեն)։ City of Pori։ Արխիվացված է օրիգինալից September 21, 2008-ին։ Վերցված է April 29, 2021
- ↑ MTV:n grilliraportti: Näin syntyy legendaarinen porilainen – on siinä makkarasiivulla kokoa! – MTV Uutiset (in Finnish)
- ↑ «Meren kaupunki Pori»։ YLE Elävä arkisto (ֆիններեն)։ YLE։ Վերցված է April 29, 2021
- ↑ «Porin seutu» (ֆիններեն)։ Porin seudun kehittämiskeskus Oy POSEK։ Արխիվացված է օրիգինալից October 11, 2007-ին։ Վերցված է April 29, 2021
- ↑ Dialogiluento, Kaarina Niskala ja Markus H. Korhonen: Kylästä kaupungiksi – mikä kaupunkirakenteessa ja -kulttuurissa on pysyvää Archived 2005-09-09 at the Wayback Machine. (in Finnish)
- ↑ Elo Jarkko (1999)։ Satakunnan maakuntakirja (ֆիններեն)։ Pori: Satakuntaliitto։ ISBN 952-5295-08-7
- ↑ «Hotellit – Pori»։ Kuumat.com (ֆիններեն)։ Վերցված է April 29, 2021
- ↑ «Asetus vaakunan vahvistamisesta Porin kaupungille»։ Valtionarkisto (ֆիններեն)։ Վերցված է April 29, 2021
- ↑ Искавший вдохновения в могилах Галлен-Каллела вызывал недоумение у жителей родного Пори. // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 9 марта 2015.(Ստուգված է 9 Մարտի 2015)
- ↑ «Population according to language and the number of foreigners and land area km2 by area as of 31 Դեկտեմբեր 2008»։ Statistics Finland's PX-Web databases։ Statistics Finland։ Վերցված է 29 Մարտ 2009(չաշխատող հղում)
- ↑ «Porin kaupungin tilastollinen vuosikirja 2011» (ֆիններեն)։ Porin kaupunki։ May 2011։ էջ 8։ Արխիվացված է օրիգինալից 27 September 2011-ին։ Վերցված է 20 July 2011
- ↑ Finnish Population Registry Center, 31 August 2013 Archived 28 September 2013 at the Wayback Machine. Retrieved 5 December 2013.
- ↑ «Verkostot maailmalla» (ֆիններեն)։ City of Pori։ 12 October 2017։ Արխիվացված է օրիգինալից 21 April 2019-ին։ Վերցված է 21 August 2019
Արտաքին հղումներԽմբագրել
- City of Pori – Պաշտոնական կայքէջը
- «Björneborg»։ Encyclopædia Britannica (11th ed.)։ 1911