Բերգամա
Բերգամա (թուրքերեն՝ Bergama), քաղաք և շրջան Թուրքիայում, Իզմիրի մարզում։ Հայտնի է ավանդական արհեստների արտադրությամբ` բամբակյա հագուստ, ոսկե զարդեր, հայտնի բերգամական գորգեր։
Բնակավայր | ||
---|---|---|
թուրքերեն՝ Bergama[1] | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 1544 կմ² | |
ԲԾՄ | 68±1 մետր | |
Բնակչություն | 103 185 մարդ (2018) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | +90232 | |
Փոստային ինդեքսներ | 35700 | |
Ավտոմոբիլային կոդ | 35 | |
Պաշտոնական կայք | bergama.gov.tr(թուրքերեն) | |
| ||
Քաղաքը գտնվում է Բաքիրչայ գետի վրա, Եգեյան ծովի ափից 26 կիլոմետր հեռավորության վրա։ Շրջանն արևմուտքում սահմանակից է Դիքիլի քաղաքին, հարավում` Ալիագա շրջանին, արևելքում` Քինիքին, հարավ-արևելքում և արևելքում` Մանիսայի մարզին, հյուսիսում` Բալըքեսիրի մարզին։ Բնակչությունը՝ 103 185 մարդ (2018)։
ՊատմությունԽմբագրել
Ժամանակակից քաղաքի հյուսիս-արևմուտքում հնագույն ժամանակաշրջանում գտնվում էր տարածաշրջանի խոշորագույն քաղաքը` Պերգամոնը։ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում քաղաքը հասել է իր գագաթնակետին, որտեղ բնակեցված էր 150000 բնակիչ [2]։
1912 թվականին այստեղ ապրել են հույներ` 25277 մարդ, թուրքեր` 22735 մարդ, հայեր` 1500 մարդ[3]։
Տեսարժան վայրերԽմբագրել
- Սելջուկյան մինարե, 14-րդ դար
- Չուկուրխան քարվանսարա, 14-րդ դար
- Տաշխան քարվանսարա, 1432
- Մեծ մզկիթ, 1399
- Շադիրվանլի մզկիթ, 1550
Հունիսի 18-24-ը Բերգամայում տեղի է ունենում ամենամյա «Bergama Kermesi» փառատոնը։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Официальный сайт района Archived 2015-10-11 at the Wayback Machine.
- Официальный сайт города
- Путеводитель
- Исторический очерк
- Виртуальный тур по городу
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բերգամա կատեգորիայում։ |