Պիքսելներ (ֆիլմ, 2015)
Պիքսելներ (անգլ.՝ Pixels), ամերիկյան ֆանտաստիկ կատակերգություն, նկարահանվել է ռեժիսոր Քրիս Կոլամբուս-ի կողմից, իսկ սցենարն էլ գրել են Թիմոտի Դաուլինգան և Թիմա Հերլիհի։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսի 24-ին ԱՄՆ-ում[6]։
ՍյուժեԽմբագրել
Ֆիլմը սկսվում է համարգչային խաղերի չեմպիոնատով, ութսունական թվականներին։ Մի տղա, ով մասնակցեց այդ մրցույթին իր ընկերոջ պահանջով, հասնում է եզրափակիչ, սակայն պարտվում է մի թզուկի։ Նա այդ փաստը շատ ծանր է տանում։ Ավելի ճիշտ, այդ խաղերի տեսագրությունը ուղարկում է տիեզերգ։
1982 թվականին ՆԱՍԱ-յին հաջողվում է առաջին անգամ տեսանկարահանել երկրի վրա ապրող մարդկանց կյանքն ու շրջապատը։ Նկարներից պարզ է դառնում, որ այլմոլորոկայինները հզորացել են և պատրաստվում են հարձակվել երկրի վրա։ Նրանք հարձակումը կատարում են 80-ական վիդեոխաղերի հերոսների միջոցով՝ Galaga, Arkanoid, Centipede, Pac-Man և Donkey Kong: Նախագահ Ուիլյամ Կուպերը գտնում է իր վաղեմի ընկերոջը՝ Սեմ Բրեններին, ով դարձել էր փոխչեմպիոն արկադային խաղերից։ Բրեները իմանում է, որ երկրի վրա հարձակվում են խաղերի հերոսներ, և այդ նպատակով, որոշում է ստեղծել հզոր գեյմերների ջոկատ, ով կպայքարի նրանց դեմ։ Գրեթե բոլոր հերոսները, կարծես իրական անհաջողակներ լինեն։
Ջոկատը կազմված է լինում 6 անձից՝ Բրեները, ԱՄՆ-ի նախագահը, 80-ակաների խաղերի չեմպիոնը, Բրեների հին ընկերներից գերուկը, Բրեների նոր ընկերուհին և հերոսների ստեղծողը՝ չինացի մարդը։ Այդքանից հետո, միայն նրանք կարող էին դուրս գալ այդ իրավիճակից։ Անտեսելով թշնամու չափսերը, գեյմերները սկսում են իրենց որս։ Առաջին կռվում հաղթող են դուրս գալիս գեյմերների ջոկատը։ Բրեներին օգնության է հասնում նաև մրցույթի չեմպիոն՝ թզուկը, ով գտնվում էր բանտում։
Առաջին փուլում այլմոլորոկայինների դեմ պայքարում մարդիկ տանում են պարտություն, երկրորդում նույնպես, սակայն արդեն երրորդ եզրափակիչ փուլում հաղթում է Բրեները և իր ջոկատը։ Այսպիսով նրանք կարողանում են վերջ դնել 80-ական խաղերի հերոսների կյանքին, և դառնում են ամբողջ երկրի հերոսները։
Իսկ վերջում Բրեները ամուսնանում է օրիորդ Լիզայի հետ, և նրանք ապրում են ուրախ և երջանիկ։
ԴերերումԽմբագրել
- Ադամ Սենդլեր - Սեմ Բրեներ
- Քևին Ջեյմս - ԱՄՆ-ի նախագահ, Ուիլյամ Կուպեր
- Միշել Մոնագան - փոխգնդապետ Վայոլետ վան Պատեն
- Փիթեր Դինկլեյջ - Էդի Պլանտ, վիդեոխաղերի չեմպիոն 1982 թվականին, հակեր
- Ջոշ Գադ - Լադլոու Լամոնոսոֆ
- Բրայան Կոկս - ծովակալ Պորթեր
- Էշլի Բենսոն - օրիորդ Լիզա
- Ջեյն Կրակովսկի - Կերոլայն Կուպեր, նախագահի կինը
- Բին Շոն - բանակի գեներալ
ԱրտադրությունԽմբագրել
Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2014 թվականի հունիսի 2-ին Տորոնտոյում, իկս այնուհետև Կանադայում[7]։ Հուլիսի 29-ին նկարահանումները շարունակվել են Մարկեմում և Օնտառիոյում[8]։ Ֆիլմի նկարահանումները տևել են երեք ամիս[9]։
ՍաունդթրեկԽմբագրել
- Cheap Trick - Surrender
- Cult 45 - Rise Together (Original Mix)
- Daryl Hall & John Oates - She’s Gone
- Frank Sinatra - It Had to Be You
- Frank Sinatra - You Make Me Feel So Young
- Loverboy - Working for the Weekend
- Queen + Vonlichten - We Will Rock You
- Spandau Ballet - True
- Tears for Fears - Everybody Wants to Rule the World
- Waka Flocka Flame feat. Good Charlotte - Game On
- Zapp - More Bounce to the Ounce
- Henry Jackman - A Dream Come True
- Henry Jackman - Arcaders '82
- Henry Jackman - Call in the Cavalry
- Henry Jackman - Centipede
- Henry Jackman - Conspiracy Theory
- Henry Jackman - Gobble or Be Gobbled
- Henry Jackman - Hand-Eye Coordination
- Henry Jackman - High Score
- Henry Jackman - Invasion
- Henry Jackman - Level 2
- Henry Jackman - Mothership
- Henry Jackman - Pest Control
- Henry Jackman - Power Up
- Henry Jackman - Q*Bert
- Henry Jackman - Roll Out the Barrels
- Henry Jackman - Shoot 'Em Up
- Henry Jackman - Sweet Spot
- Henry Jackman - The Arcaders
- Henry Jackman - To the White House
- Henry Jackman - Trophy for the Victors
- Henry Jackman - Unconditional Love
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 4,29 4,30 4,31 4,32 4,33 4,34 4,35 4,36 4,37 4,38 4,39 4,40 4,41 4,42 4,43 Internet Movie Database — 1990.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ «Sony Delays Adam Sandler’s ‘Pixels’, Moves Up Brad Pitt’s ‘Fury’»։ 2014-08-12
- ↑ «Adam Sandler begins filming in ‘Pixels’ in Toronto»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2015-12-10
- ↑ «Adam Sandler filming movie near Markham»
- ↑ «Michelle Monaghan: My leading men are magic!»