Arkanoid, աղյուսներ կոտրող արկադային խաղ, մշակված և հրապարակված Taito ընկերության կողմից։ Հյուսիսիային Ամերիկայում, այն հրապարակել է Romstar ընկերությունը։ Վերահսկելով ներքևի մասում գտնվող տախտակը, որը նաև հայտնի է ինչպես՝ Vaus, խաղացողը պետք է մաքրի խաղադաշտի վերին մասը գունագեղ աղյուսներից և թույլ չտա, որ գնդակը անհետանա խաղադաշտից։ Շատ բլոկներ իրենց մեջ պարունակում հատուկ ուժ, որը կարող է այլ էֆֆեկտ հաղորդել խաղացողին, օրինակ՝ կարող է երկարացնել Vaus-ը, ստեծել ավելի հզոր գնդակներ կամ վերածել Vaus-ը լազերային թնդանոթի։

Arkanoid
ՄշակողTaito Corporation
ՀրատարակիչRomstar?
ԴիստրիբյուտորApp Store
ԿոմպոզիտորHisayoshi Ogura?
Թողարկման թվական1986
ՊլատֆորմներNintendo DS, Wii, ZX Spectrum, Xbox 360, DOS, Amiga, NES, Commodore 64, Atari ST?, Super Nintendo Entertainment System, MSX, Apple IIGS, Amstrad CPC, iOS և Classic Mac OS
ԺանրBreakout clone?
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
Կառավարումթաչսքրին

Taito-ի կոմից ստեծված այս խաղի դիզյներները՝ Ակիրա Ֆուջիտան և Հիռոսյի Ցուջինոն, Arkanoid խաղի կոնցեպտը վերցրել են Atari-ի ընկերության համար ստեղծված Breakout խաղից, որը մեծ հաջողություն ունեցավ, ինչն էլ հանգեցրեց խաղի նմաննակների առաջացմանը։ Սա Taito ընկերության կողմից կազմակերպված մրցույթի մի մասն էր, որտեղ դիզայներների երկու թիմերը պետք է ավարտին հասցնեին աղյուսներ կոտրող խաղերը և վերջում որոշվեր թե դրանցից, որը էր գերազանցեց մյուսին։ Տրոն ֆիլը ոգեշնչում հանդիսացավ խաղի ֆուտուրիստական, նեոնային ձևավորման համար։ Նախագծի սկզբին դիզայներները թղթի վրա կազմեցին խաղի գծապատկերը և հետո ծրագրավորեցին այն, և ստուգեցին, որ նրանում հետաքրքիր լինի խաղալ։

Խաղային ընթացք խմբագրել

Խաղացողը ղեկավարում է Vaus կոչվող տիեզերական սարքը, որի առաքելությունը ընկնող գնդակի հետ անդրադարձն է դրանով, իսկ փորձել կոտրել մի քանի որոշ աղյուսներ։ Գնդակը հարվածելով աղյուսին ստիպում է նրան անհետանալ։ Երբ ողջ աղյուսները անհետանում են, խաղացողը անցում է հաջորդ փուլ, որտեղ նրան են սպասում այն աղյուսներ։ Գոյություն ունի մի շարք տարբերակներ (աղյուսներ, որոնց պետք է հարվածել 2 անգամ, թշնամուա թռչող սարքեր և այն) և հզորացնող տարատեսակ աղյուսներ, սակայն խաղի ընթացքը մնում է նույնը[1]։

Վերջին փուլում (դա կարող է լինել 33 կամ 36), խաղացողը պետք է պայքարի "DOH"՝ բոսսի դեմ, որի գլուխը հիշեցնում է մոաի[2]։ Այս կետից հետո խաղացողը էլ հնարավորություն չունի խաղը շարունակելու։

Մշակում խմբագրել

Arkanoid խաղը մշակվել են Ակիրա Ֆուջիտան և Հիռոսյի Ցուջինոն, երկուսն էլ եղել են Յոկոհամա հետազոտություն համալսարանի անդամ[3]։ Ընկերությանվաճառքի մասինը պահանջել էր աղյուսներ կոտրող ժանրի խաղ, քանի որ սկսած 1980-ական թվականի սկզբներից այդ ժանրի խաղերը մեծ տարածում էին գտել։ Սա հանգեցրեց ընկերության ներսում անց կացվող մրցակցությանը․ նախագծել պահանջվող ժանրի նոր խաղ։ Այս մրցությունը միասին շահեցին Ֆուջիտան և Ցուջինոն, որոնց առաջադրանք տրվեց իրար միացնել իրենց գաղափարները։ Խաղը ամբողջությամբ ստեղծվել էր Atari-ի համար նախատեսված Breakout խաղի նախագծի վրա, որը մեծ հաջաողություններ գրանցեց և հանգեցրեց այլ արտադրողների կողմից նմանատիպ խաղերի թողարկմանը[4]։

Մշակողների թիմը կազմված էր 4 հոգուց․ Ֆուջիտան, ով պատասխանատու է խաղի պլանավորման համար, Ցուջինոն, ով ապահովում էր մակարդակների ձևավորումը և գրաֆիկան, և ևս երկու հոգի, ովքեր ծրագրավորում էին արկադային տախտակը[5]։ Խաղի ֆուտուրիստական ոճը վերցված էր Տրոն ֆիլմից, որի մեծ սիրահարն էր Ցուջինոն։ Աղյուսները ի սկզբանե անգույն էին, որոնք հետագայում գույներ ստացան Ցուջինոի ջղայնության պատճառով։ Taito-ի հիմնադիր Հիսայոշի Օգուրան ստեղծեց խաղի երաժշտությունը[6]։

Խաղը մշակվել է կարճ ժամանակահատվածու, քանի որ այն ունեցել է դաժան աշխատանքային գրաֆիկ, որը մինչ այժն էլ Ցուջինոն անվանում է «մահացու»։ Խաղի փորձնական դաշտերը մշակվել է մշակման գործընթացից մեկ ամիս անց։ Փորձարկողների կողմից այն լավ ընդունվեց և բերեց ավելի շատ շահույթ քան սպասում էև ընկերությունը։ Arkanoid Ճապոնիայում պաշտոնապես թողարկվեց 1986 թվականին, իսկ Հյուսիսային Ամերիկայում մեկ տարի անց։

Ժառանգներ խմբագրել

Arkanoid ունեցավ մի քանի ժառանգներ։ Tournament Arkanoid թողարկվել է 1987 թվականին և բացառիկ էր Միացյալ Նահանգների համար[7]։ Ի տարբերություն օրիգինալ խաղի, սա թողարկվել է Taito America-ի կողմից։ Սա ավելի շուտ կարելի է համարել առաքելությունների շարունակություն քան բուն խաղի, քանի որ այն ունի նույն գեյմփյելը, ինչ օրիգինալը, և նրանից տարբերվում է միայն փուլերով։ Revenge of Doh-ը թողարկվել է 1987 թվականին։ Ի տարբերություն Tournament Arkanoid, նրանում կար նոր գեյմփլեյ։ Arkanoid: Doh It Again և Arkanoid Returns խաղերը թողարկվել են 1997 թվականին[8]։

Xbox 360-ի տարբերակը թողարկվեց 2009 թվականի մայիսի 6-ին, Xbox Live Arcade-ի համար[9]։ WiiWare-ի տարբերակը վերնագրվել էր ինչպես Arkanoid Plus! և թողարկվել էր Ճապոնիայում 2009 թվականի մայիսի 26-ին[10]։ Arkanoid-ը iOS-ի համար թողարկվեց 2009 թվականին[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Arkanoid The [Coin-Op] Arcade Video Game by Taito Corp. [Japan]». The International Arcade Museum. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 19-ին.
  2. «Anime Super Famicom: Arkanoid: Doh It Again». Stevethefish.net. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. «【第6回リレーブログ クリエーター編】"ニンジャウォリアーズ"辻野様». BEEP!. 2019 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. Campbell, Stuart (August 2009). «The Definitive Arkanoid». No. 66. United Kingdom: Imagine Publishing. Retro Gamer. էջեր 54–61. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  5. «Arkanoid - Videogame by Taito». Killer List of Videogames. The International Arcade Museum. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  6. Rancor. «Zuntata – 2009 Darius Odyssey Book Interview». Shmuplations. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  7. Կաղապար:KLOV game
  8. «Arkanoid DS (Nintendo DS)». Ds.ign.com. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
  9. and ivexboxlivearcade/ Arkanoid Live! Game Detail Page Արխիվացված Մայիս 7, 2009 Wayback Machine, xbox.com
  10. «Art Lessons, Auto Racing, and Arcade Action Multiply the Downloadable Fun». Nintendo of America. 2009 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 28-ին.
  11. «Taito's retro classic Arkanoid coming to iPhone». Steel Media Ltd. 2009 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.