Էրվե Վիլշեզ
Էրվե Ժան-Պիեր Վիլշեզ (ֆր.՝ Hervé Jean-Pierre Villechaize, ապրիլի 23, 1943[1][2], Մոնտոբան - սեպտեմբերի 4, 1993[1][2], Հյուսիսային Հոլիվուդ, Կալիֆոռնիա), ֆրանսիացի դերասան, ավելի հայտնի է Նիկ Նակա դերով «Մարդ, ով ունի ոսկե ատրճանակ»(1947) ֆիլմում։
![]() ֆր.՝ Hervé Villechaize | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 23, 1943[1][2] |
Ծննդավայր | Մոնտոբան |
Մահացել է | սեպտեմբերի 4, 1993[1][2] (50 տարեկան) |
Մահվան վայր | Հյուսիսային Հոլիվուդ, Կալիֆոռնիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, երգիչ, կատակերգու, նկարիչ և հեռուստատեսային դերասան |
Երիտասարդություն
խմբագրելՎիլշեզը տառապում էր թզուկային հիվանդությամբ։ Շատ անգամներ են նրան ուղարկել բուժումների, բայց ապարդյուն[3]։ Վիլշեզը բոլորին ստիպում էր, որպեսզի նրան անվանեն թզուկ, այլ ոչ թե «փոքրիկ մարդ»։ Էրվե Ժան-Պիեր Վիլշեզը ծնվել է Փարիզում։ Նրան դաստիարակել է նա մայրը՝ Էվելինը, ով անգլիացի էր, և խորթ հայրը, որն էլ վիրաբույժ էր[4]։ Էրվեն ուներ նաև ֆիլիպինյան արմատներ։ Նրա կենսաբանկան հայրը հայտնի չէ։ Նրա կարճահասակության պատճառով դպրոցում ծաղրում ու վիրավորում էին, դրա համար էլ նա որոշեց զբաղվել գեղանկարչությամբ։ Beaux-Arts college-ում արվեստին հմտանալուց հետո նա 1964 թվականին մեկնում է ԱՄՆ[5]։ Նա այցելել է Բոգեմի, Նյու Յորք, որտեղ աշխատել է նկարիչ և լուսանկարիչ։ Սովորել է անգլերեն լեզուն հեռուստացույցի միջոցով։ Շուտով կատարեց մի քանի մոդելական լուսանկար National Lampoon ընկերության համար։
Կարիերա
խմբագրելՆրա առաջին ֆիլմը եղել է «Չապակուա»-ն (1966), որի հետևից եկան «Թիմ, որը չի կարողանում կրակել»(1971), «Բռնագրավում» (1974): 1971 թվականին պետք էր խաղար «Դյունա» ֆիլմում, բայց հետո ֆիլմը չեղյալ հայտարավեց։ Նաև կատարել է հումորային կերպարներ «Աերոպլան II. առաջարկություն»(1982):
Նրա առաջին հայտնի դերը եղալ Նիկ Նակի դերը, որը «Մարդ, ով ունի ոսկե ատրճանակ» ֆիլմում էր խաղում։ Մինչև այդ դերի ստանալը նա այնքան աղքատ էր, որ ապրում էր իր սեփական մեքենայում և աշխատում էր, որպես առնետորս Լոս Անջելեսում։ Այդպես է պատմել նրա դերձակը, ում հետ ծանոթացել է «Մարդ, ով ունի ոսկե ատրճանակ» ֆիլմում։ Էրվեի համար դա կյանքի ամենաերջանիկ պահերն էին։ Հետո դարձավ երեխաների իրավունքները պաշտպանող ակտիվ գործիչ։
Իրականում նա դարձել է հայտնի «Ֆանտազիանների կղզի» ֆիլմում Տատու դերը ստանալուց հետո։ Հետո նրան հանեցին նախագծից այն պատճառով, որ նա պահանջում էր բարձր աշխատավարձ ինչպիսին էին գլխավոր դերասանների աշխատավարձերը։ True Hollywood Story պատմում էր, որ Վիլշեզ ոչ թե փող չէր ստացել սերիալում նկարանվելու համար, ամեն գիշեր նա ռեստորանում հարբում էր և իր եղած փողը միշտ ծախսում խմիչքների վրա։
1980 թվականին ստանում է դեր «Արգելված գոտի» ֆիլմից և նմանակում է իր նախորդ դերը՝ Տատուն։
Վերջին անգամ նա դուրս է եկել էկրաններին կատարելով Շոու Բեն Ստիլլերի դերը։
Անձնական կյանքը ու վախճանը
խմբագրելԱմուսնացած է եղել դերասանուհի Կամիլա Հեյգենի հետ։
Առողջության հետ կապվոծ խնդիրները բերեցին նաև կարիերայի խնդիրների։ Վիլշեզը սկսեց խմիչքներ օգտագործել և կյանքի վերջին տարիները ընկել էր կլինիկական դեպրեսիայի մեջ։ Մահվանից մեկ տարի առաջ նա քիչ էր մնում մեռներ հարբեցողությունից։ 1993 թվականի սեպտեմբերի 4-ին Վիլշեզը փորձեց ինքնասպանություն անել կրակելով իր վրա ատրճանակով[6]։ Նրան գտնում է իր ընկերուհի Կետի Սելֆը, ով նրան հասցրեց Հյուսիսային Կլաիֆորնիա, Հոլլիվուդ։ Հենց այդ օրը Վիլշեզը մահացավ, բայց մինչ մահանակը նա թողել էր մի գրություն, որտեղ գրված էր, թե որ ինքը հիվանդ է։
Ու հենց այն պահը, երբ Վիլշեզը ինքնասպանություն արեց Cartoon Network-ում ցույց էին տալիս հարցազրույց նրա հետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ "E! True Hollywood Story" Herve Villechaize (1999)
- ↑ Hervé Villechaize — NNDB
- ↑ Biography for Hervé Villechaize
- ↑ Herve Villechaize; Actor, 50, Commits Suicide at His Home
Աղբյուրներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրվե Վիլշեզ» հոդվածին։ |