Թոմ ՄակՔարթի

ամերիկացի դերասան, սցենարիստ և ռեժիսոր

Թոմաս (Թոմ) Ջոզեֆ ՄակՔարթի (անգլ.՝ Thomas Joseph "Tom" McCarthy, հունիսի 7, 1966(1966-06-07)[1][2], Յունիոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆամերիկացի դերասան, սցենարիստ և ռեժիսոր, նկարահանվել է «Ծանոթացեք ծնողների հետ» և «Բարի գիշեր և հաջողություն» ֆիլմերում, ինչպես նաև «Գաղտնալսումը» և «Կարգ ու կանոն» սերիալներում։ ՄակՔարթի՝ ամերիկյան անկախ կինոյի ներկայացուցիչներից մեկը։ Մասնավորապես, նա «Կայարանի վարիչ» (2003) և «Այցելու» (2008) ֆիլմերի սցենարիստ է և ռեժիսորը։

Թոմ ՄակՔարթի
Ծնվել էհունիսի 7, 1966(1966-06-07)[1][2] (57 տարեկան)
ԾննդավայրՅունիոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԿրթությունԵյլի դրամայի դպրոց, Բոստոնի քոլեջ և New Providence High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտացումսցենարիստ, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր և թատրոնի դերասան
Պարգևներ
Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար
IMDbID ID 0565336

Կյանքն ու գործունեությունը խմբագրել

1988 թվականին Թոմ ՄակՔարթին ավարտել է Բոստոն քոլեջը, այնուհետև դրամատիկ դպրոց Եյլի համալսարանը։ ՄակՔարթին խաղացել է այլ ֆիլմերում։ Նա կատարել է Ջեյմս Բրեդլիի դերը Քլինթ Իսթվուդի «Մեր հայրերի դրոշները» ֆիլմում։ Ճանաչում ստացել է աշխատելով հեռուստատեսությունում, «Այցելու» սերիալում խաղալով լրագրող Սքոթ Թեմպլտենի դերը[3]։

Թոմաս ՄակՔարթիի ռեժիսուրական առաջնելույթը, «Կայարանի վարիչն» է, որի սցենարը նույնպես նա է գրել, արժանացել է սցենարիստ Ուոլդո Սոլտի անվան Աշխատանքային մրցանակին և «Դրամատիկ ֆիլմ» չափանիշերով Հանդիսատեսի համակրանք մրցանակին Սանդենս կինոփառատոնում։ Ֆիլմը ստացել է բրիտանական կինոակադեմիայի մրցանակը՝ լավագույն ինքնատիպ սցենարի համար և Սան Սեբաստիանում կայացած կինոփառատոնում արժանացել է մրցանակների և ֆիլմերի ցուցադրություններ տեղի են ունեցել Մեխիկոյում և Ստոկհոլմում[4]։ ՄակՔարթի երկրորդ՝ «Այցելու» ֆիլմի պրեմիերան, տեղի է ունեցել Տորոնտոյի կինոփառատոն 2007 թվականին։ Ֆիլմը նույնիսկ ստացել է կինոքննադատների բարձր գնահատականը և մի քանի մրցանակ։

2009 թվականին Թոմ ՄակՔարթին նկարահանել է «Սիրելի ոսկորներ» և «2012»[5] կինոժապավենները, նաև հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին նկարահանել է ֆանտաստիկ Գահերի խաղ հեռուստասերիալ, որի պրեմիերան տեղի ունեցավ 2011 թվականի ապրիլին HBO հեռուստաալիքով։

2010 թվականին Թոմ ՄակՔարթին առաջադրվել է «Օսկար» մրցանակի, Վեր մուլտֆիլմի համար լավագույն օրիգինալ սցենար անվանակարգում։

2016 թվականին Մաքարթու «Ուշադրության կենտրոնում» ֆիլմը ստացել է «Օսկար» երկու չափանիշներով՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն օրիգինալ սցենար»։

Տարի Հայերեն անվանում Պաշտոնական անվանում Դեր
1992 Անցնել կամուրջը Crossing the Bridge Քրիս
1997 Դավադրության տեսություն Conspiracy Theory Վանդակի տեքստ
2000 Ծանոթացեք ծնողների հետ Meet the Parents Բժիշկ Բոբ Բենկս
2002 Գուրու The Guru Լարս
2003 Կայարանի վարիչ The Station Agent ռեժիսոր, սցենարիստ
2004 Վերջին կադր The Last Shot գործակալ Պայկ
2005 Սիրիանա Syriana Ֆրեդ Ֆրենկս
2005 Բարի գիշեր և հաջողություն Good Night, and Good Luck Պալմեր Ուիլյամս
2006 Մեր հայրերի դրոշները Flags of Our Fathers Ջեյմս Բրեդլի
2006 Ամբողջ արքայական բանակը All the King's Men խմբագիր
2007 Շան տարի Year of the Dog
2007 Մայքլ Կլեյտոն Michael Clayton Վալտեր
2008 Այցելու The Visitor ռեժիսոր, սցենարիստ
2009 երկդիմություն Duplicity Ջեֆֆ Բաուեր
2009 Սիրելի Ոսկորները The Lovely Bones Տնօրեն Կեդեն
2009 2012 2012 Գորդոն Սիլբերման
2009 Վեր Up սցենարիստ
2011 Հաղթանակ Win Win ռեժիսոր, սցենարիստ
2014 Միլիոնով ձեռքը Million Dollar Arm սցենարիստ
2014 Կոշկակարը The Cobbler ռեժիսոր, սցենարիստ
2015 Ուշադրության կենտրոնում Spotlight ռեժիսոր, սցենարիստ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Wiltz, Teresa. (2001 թ․ սեպտեմբերի 3). «Down to "The Wire": It's a Wrap for Gritty TV Series». Washington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 3-ին.
  4. «The Station Agent - Awards». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 14-ին.
  5. «HBO: The Wire». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ ՄակՔարթի» հոդվածին։