Պերսի Ջուլիան (անգլ.՝ Percy Lavon Julian, ապրիլի 11, 1899(1899-04-11)[1], Մոնթգոմերի, ԱՄՆ - ապրիլի 19, 1975(1975-04-19)[1], Ուոկիգան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի քիմիկ-հետազոտող, առաջիններից մեկը, ով բույսերից՝ քիմիական սինթեզի միջոցով, պատրաստել է դեղորայք[5]։ Առաջինը սինթեզել է ֆիզիոստիգմինը, ինչպես նաև դարձել է բույսերի ստերոիդներից (ինչպիսիք են ստիգմաստերոլը և սիտոստոստոլը) մարդկային հորմոնների (պրոգեստերոն և տեստոստերոն) արդյունաբերական լայնածավալ քիմիական սինթեզի հիմնադիրը։ Նրա աշխատանքը հիմք է դրել ստերոիդային՝ կորտիզոնի դեղամիջոցների, ինչպես նաև այլ կորտիկոստերոիդների և հաբերի արտադրության համար[6][7][8]։

Պերսի Ջուլիան
անգլ.՝ Percy Lavon Julian
Ծնվել էապրիլի 11, 1899(1899-04-11)[1]
Մոնթգոմերի, ԱՄՆ
Մահացել էապրիլի 19, 1975(1975-04-19)[1] (76 տարեկան)
Ուոկիգան, Իլինոյս, ԱՄՆ
ԳերեզմանElm Lawn Memorial Park
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Ֆիսկի համալսարան, Հովարդի համալսարան, West Virginia State University?, Հովարդի համալսարան, ԴեՊաու համալսարան և Glidden?
Գործունեության ոլորտքիմիա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Phi Beta Kappa և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[2]
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Վիեննայի համալսարան և ԴեՊաու համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Պարգևներ
 Percy Lavon Julian Վիքիպահեստում

Հետագայում նա հիմնել է իր սեփական ընկերությունը՝ դիսկորեա ընտանիքին պատկանող խոստորուկ բույսից, ստերոիդային միջնորդների սինթեզի համար։ Նրա աշխատանքը խոշոր բազմազգ դեղագործական ընկերություններին օգնել է զգալիորեն նվազեցնել ստերոիդ միջնորդների գինը, ինչպես նաև զգալիորեն ընդլայնել մի քանի կարևոր դեղամիջոցների օգտագործումը[9][10]։

Ջուլիանը ստացել է ավելի քան 130 քիմիական արտոնագրեր։ Նա եղել է առաջին աֆրոամերիկացիներից մեկը, ով ստացել է դոկտորի աստիճան քիմիայի գծով, և առաջին աֆրոամերիկացի քիմիկոսը, ով ներառվել է Գիտությունների ազգային ակադեմիայում։

Կենսագրություն խմբագրել

Պերսի Ջուլիանը ծնվել է Ալաբամա նահանգի Մոնտգոմերի քաղաքում։ Նրա ծնողները եղել են Ալաբամա (անգլ.՝   Alabama) նահանգի համալսարանի շրջանավարտներ։ Նրա հայրը՝ Ջեյմսը, ում հայրը ստրուկ էր եղել, ընդունվել էր աշխատանքի Միացյալ Նահանգների երկաթուղու փոստային բաժանմունքում, իսկ մայրը՝ Էլիզաբեթը, աշխատում էր դպրոցում որպես ուսուցչուհի[11][12][13]։ Պերսի Ջուլիանը մեծացել էր ԱՄՆ-ի հարավում՝ ռասսայական մշակույթի և Ջիմ Քրոյի օրենքների ժամանակ։ Մանկության տարիներին, երբ զբոսնելիս էր եղել անտառում, սայթաքելով մի տան մոտ, ծառից կախված էր տեսել մի մարդու։ Այդ ժամանակահատվածում, երբ ութամյա կրթություն ստանալը բավականին դժվար էր աֆրոամերիկացիների համար, Ջուլիանի ծնողները իրենց բոլոր երեխաներին բարձրագույն կրթության էին տվել։ Ջուլիանը հաճախել էր Ինդիանա նահանգի, Գրինքասլի Դե Պոլյա համալսարանը։ Քոլեջն ընդունել էր մի քանի աֆրոմամերիկացի ուսանողներ։ Քաղաքում տիրող տարանջատման մթնոլորտը հանգեցրել էր սոցիալական նվաստացման։ Ջուլիանին թույլ չէին տվել ապրել քոլեջի հանրակացարանում, այդ պատճառով նա տեղավորվել էր համալսարանից դուրս գտնվող գիշերօթիկ տանը, որտեղ հրաժարվել էին նրան սնունդ տալ։ Ջուլիանից պահանջվել էր մի քանի օր, որպեսզի գտներ վայր, որտեղ կարող էր սնվել։ Ավելի ուշ նա գտել էր աշխատանք։ Դրանք պատահական աշխատանքներ էին՝ ուսանողական կազմակերպության տանը. ջեռուցել վառարանը, սնունդ մատակարարել, ինչի դիմաց նրան թույլ էին տվել քնել ձեղնահարկում և սնվել տանը։ 1920 թվականին Ջուլիանը ավարտել է Դե Պոլյա համալսարանը, որպես Ֆի Բետա Կապպայի անդամ և շրջանավարտ[14]։ 1930 թվականին Ջուլիանի հայրը ընտանիքի հետ տեղափոխվել էր Գրինկասլ, որպեսզի իր բոլոր երեխաները կարողնային սովորել Դե Պոլյա համալսարանում։ Հայրը առաջվա պես շարունակել էր աշխատել որպես երկաթուղային ծառայող։

Համալսարանն ավարտելուց հետո Ջուլիանը ցանկացել էր ստանալ քիմիկոսի դոկտորական աստիճան, բայց պարզել էր, որ աֆրոամերիկացու համար դա դժվար կլինի իրագործել։ Դրա փոխարեն, Ֆիսկի համալսարանում նա ստացել էր քիմիայի դասախոսի պաշտոն։ 1923 թվականին Ջուլիանը ստացել է Օսթինի կրթաթոշակ, ինչը նրան թույլ էր տվել հաճախել Հարվարդի համալսարան՝ գիտությունների մագիստրոսի աստիճան ստանալու համար։ Այնուամենայնիվ, վախենալով, որ սպիտակամորթ ուսանողներին դուր չի գա աֆրոամերիկացի դասախոսը, Հարվարդի համալսարանը Ջուլիանին տվել էր օգնականի պարտականություններ, ինչը անհնար էր դարձրել Հարվարդում Ջուլիանի դոկտորանտուրան ավարտելը։

1929 թվականին, որպես Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, Ջուլիանը ստացել էր Ռոքֆելեր հիմնադրամի կրթաթոշակ՝ իր ավարտական աշխատանքը Վիեննայում շարունակելու համար, որտեղ էլ նա ստացել էր գիտությունների դոկտորի աստիճան։ 1931 թվականին Ջուլիանը սովորել էր Էռնստ Շպետի մոտ և եղել էր հիանալի ուսանող։ Եվրոպայում Ջուլիանը գտել էր ազատություն ռասսայական նախապաշարմունքներից, որոնք նահանգներում «խեղդում» էին իրեն։ Նա ազատորեն սկսել էր մասնակցել ինտելեկտուալ հասարակական հավաքույթներին, գնալ օպերա, ինչի արդյունքում իր հասակակիցների շրջանում մեծ ճանաչում էր գտել[15][16]։ Ջուլիանը առաջին աֆրոամերիկացիներից մեկն էր եղել, ով ստացել էր քիմիկոսի դոկտորի աստիճան՝ Սենթ Էլմո Բրեդիից և դոկտոր Էդվարդ Մ. Ա. Չանդլերից հետո[9][17]։

Վերադառնալով Վիեննայից՝ Ջուլիանը Հարվարդի համալսարանում դասախոսել էր մեկ տարի։ Հարվարդում Ջուլիանը ներգրավված էր եղել համալսարանական բախման մեջ՝ բաժնի վարիչի պաշտոնում նշանակվելու պատճառով։ Համալսարանի նախագահ Մորդեխայ Ուեյտ Ջոնսոնի խնդրանքով[18], նա աշխատանքից ազատել էր քիմիայի սպիտակամորթ պրոֆեսոր Յակով Չոհանին (Հարվարդի գիտությունների դոկտորին[19])[20][21]: 1932 թվականի մայիսի վերջին Չոհանը պատասխան քայլ էր կատարել՝ Վիեննայից տեղի աֆրոամերիկական թերթին տրամադրելով Ջուլիանի կողմից իրեն ուղարկված նամակները։ Նամակների բովանդակությունը տարաբնույթ թեմաների շուրջ էր եղել՝ գինիներից, վիեննացի գեղեցիկ կանանցից, երաժշտությունից և պարերից մինչև քիմիական փորձեր և քիմիական նոր հաստատություն հիմնելու պլաններ[20]։ Նամակներում Ջուլիանը անվանապես ծաղրել էր Հարվարդի համալսարանի որոշ ֆակուլտետների անդամների, վիրավորելով նույնիսկ հայտնի մի դեկանի[20][22]։

Հենց ադ ժամանակ Ջուլիանը միջանձնային բախման մեջ էր իր լաբորանտ՝ Ռոբերտ Թոմսոնի հետ։ 1932 թվականի մարտին Ջուլիանը առաջարկել էր հեռացնել Թոմսոնին[23]։ Թոմսոնը դատի էր տվել Ջուլիանին, իր կնոջ[20]՝ Աննա Ռոզել Թոմսոնի, ջերմությունը օտարացնելու համար, հայտարարելով, որ Ջուլիանը ինտիմ կապ էր ունեցել նրա հետ։ Ջուլիանը Թոմսոնին մեղադրել էր զրպարտության մեջ։ Երբ Թոմսոնին աշխատանքից հեռացրել էին, նա նաև հրապարակել էր այն ինտիմ և խիստ անձնական նամակները, որոնք Ջուլիանը գրել էր իրեն Վիեննայից։ Դոկտոր Ջուլիանի նամակներում երևում էին, թե ինչպես էր նա խաբել Հարվարդի համալսարանի նախագահին, որպեսզի վերջինս ընդուներ նրա պլանները քիմիական հաստատություն կառուցելու համար, և թե ինչպես էր նա խաբել իր լավագույն ընկերոջը՝ ստիպելով նրան պրոֆեսոր նշանակել այն մարդուն, ում ինքը համակրում էր[22]։ 1932 թվականի ամռանը Բալթիմորյան աֆրոամերիկացին հրապարակել էր Ջուլիանի բոլոր նամակները։ Ի վերջո սկանդալն ու ուղեկցող ճնշումը ստիպել էին Ջուլիանին հրաժարական տալ։ Նա կորցրել էր իր պաշտոնը, և այն ամենը, ինչի համար աշխատել էր[9]։

Այնուամենայնիվ սկանդալը Ջուլիանի համար դարձել էր ոչ միայն վատ իրադարձությունների պատճառ։ 1935 թվականի դեկտեմբերի 24-ին նա ամուսնացել էր Աննա Ռոզելի հետ (սոցոլոգիայի գիտությունների դոկտոր, 1937, Փենսիլվանիայի համալսարան)։ Նրանք ունեցել էին երկու երեխա. Պերսի Լավոն Ջուլիան-կրտսեր (1940 թվականի օգոստոսի 31-2008 թվականի փետրվարի 24), ով դարձել էր քաղաքացիական իրավունքների գծով հայտնի փաստաբան Մեդիսոնում, Վիսկոնսինում[24] և Փեյթ Ռոսսել Ջուլիանը (ծնվ. 1944), ով մինչ այսօր դեռ ապրում է Օակ այգու իրենց տանը, և շատ հաճախ է ոգեշնչող ելույթներ ունենում հոր և գիտության մեջ նրա ունեցած ներդրման մասին[25]։

Ջուլիանի կարիերայի ամենաբարդ ժամանակահատվածում նրան օգնել էր իր նախկին ուսուցիչ՝ Ուիլյան Մարտին Բլանշարը, ով Դե Պոլյա համալսարանում քիմիայի պրոֆեսոր էր։ 1932 թվականին Բլանշը Ջուլիանին առաջարկել էր քիմիայի դասախոսի օրգանականի պաշտոն՝ Դե Պոլյա համալսարանում։ Այնուհետև Ջուլիանը օգնել էր Վիեննայի համալսարանի ուսանող Յոզեֆ Պիկլին գնալ Միացյալ նահանգներ՝ Դե Պոլյա համալսարանում իր հետ աշխատելու։ 1935 թվականին Ջուլիանը և Պիկլը ավարտել էին ֆիզոստիգմինի ամբողջական սինթեզը և հաստատել էին դրան վերագրվող կառուցվածքային բանաձևը։ Օքսֆորդի համալսարանից Ռոբերտ Ռոբինսոնը առաջինն էր, ով հրապարակել էր ֆիզոստիգմինի սինթեզը, բայց Ջուլիանը նկատել էր, որ արտադրանքի հալման վերջին կետը սխալ էր, ինչն էլ մատնանշում էր, որ Ռոբինսոնը չէր սինթեզել ֆիզոստիգմենը։ Երբ Ջուլիանը ավարտել էր սինթեզը, հալման կետը ճիշտ էր կալաբարի լոբու բնական ֆիզոստիգմենի համար[9]։

Ջուլիանը նաև հրապարակել էր ստիգմաստերոլը, որը իր անվանումը ստացել էր Physostigma venenosum անունից, արևմտաաֆրիկյան կալաբարյան լոբուց, որը, ինչպես ինքն էր կարծում, կարող էր ծառայել որպես հումք մարդկային ստերիոդ հորմոնների սինթեզման համար։ Գրեթե նույն ժամանակահատվածում՝ 1934 թվականին, Ադոլֆ Բուտենանդը և Էրհարդ Ֆերենհոլցը Գերմանիայում[26][27], ցույց էին տվել, որ սոյայի յուղից առաջացած ստիգմաստերոլը սինթետիկ օրգանական քիմիայի միջոցով կարող էր վերածվել պրոգեստերոնի։

Ստերոիդներ խմբագրել

1940 թվականին Glidden արդյունաբերական ընկերությունում արված Ջուլիանի հետազոտությունը փոխել էր ուղղությունը, երբ նա սկսել էր աշխատանքը պրոգեստերոնի սինթեզման, ստիգմաստերոլ և սիտոստերոլ պարունակող բույսերից՝ էստրոգենի և տեստոստերոնի սինթեզի վրա, առանձնացված սոյայի յուղից՝ փրփուրի մեթոդով, որը նա հայտաբերել էր և արտոնագրել[6][28]։ Այդ ժամանակ բժիշկները բացահայտում էին մի շարք օգտագործման մեթոդներ նոր հայտնաբերված հորմոնների համար։ Այնուամենայնիվ, կենդանիների ողնաշարերի հայրուրավոր ֆունտերից հնարավոր էր ստանալ շատ քիչ քանակություն։

1940 թվականին Ջուլիանը ամեն օր արտադրում էր 100 ֆունտ սոյայի խառնված ստերոլներ, որոնց արժեքը որպես սեռական հորմոն, կազմում էր 10000 դոլար (այսօր՝ ԱՄՆ-ում, 82.000 դոլար)[29]։ Կարճ ժամանակ անց Ջուլիանը օրական օզոնացրել էր 100 ֆունտ խառը ստերոլային դիբրոմիդներ։ Սոյայի ստիգմաստերոլը հեշտությամբ վերածվում էր կանացի հորմոնի պրոգեստերոնի, իսկ պրոգեստերոնի առաջին ֆունտը, որը Ջուլիանը արտադրել է, արժեցել է 63,500 դոլար (այսօր 520.000 դոլար)[29], և առաքվել է գնորդին Upjohn[30] դեղագործական ընկերության կողմից՝ զրահապատ ավտոմեքենայով[8]. Вскоре последовало производство других половых гормонов[10]: Այս ամենին հաջորդել է սեռական այլ հորմոնների արտադրությունը[10]։

Նրա աշխատանքը թույլ էրտվել արտադրել այդ հորմոնները արդյունաբերական ավելի մեծ մասշտաբով՝ հնարավորինս նվազեցնելով հորմոնալ հիվանդությունների բուժման ծախսերը։ Ջուլիանը և իր աշխատակիցները Glidden-ի համար արտոնագրեր էին ստացել սոյայի բույսերի ստերոլներից պրոգեստերոնի և տեստոստերոնի պատրաստման համար։ 1940-ական թվականներին եվրոպական դեղագործական ընկերությունների նախկին միությանը պատկանող ապրանքների արտոնագրերը կանխել էին այդ հորմոնների կլինիկական օգտագործման մեծածախ և մանրածախ գների զգալի նվազումը։ Ջուլիանը և իր աշխատակիցները իրենց աշխատանքով օգնել էին փրկել բազմաթիվ կյանքեր[31][32][33]։

1949 թվականի ապրիլի 13-ին, Մայոյի կլինիկայի ռևմատոլոգ Ֆիլիպ Հենչը հայտարարել էր ռևմատոիդ արթրիտի բուժման գործում կորտիզոնի նշանակալի արդյունավետության մասին։ Կորտիզոնը՝ որը անասունների լեղու թթուներ պարունակող դեօքսիխոլաթթու էր, արտադրվում էր «Мерк и Ко» ընկերության կողմից՝ մեծ գումարների դիմաց, օգտագործելով բարդ, 6 փուլից բաղկացած սինթեզը՝ մշակված քիմիկոս Լյուիս Սարեթի կողմից։ 1949 թվականի սեպտեմբերի 30-ին Ջուլիանը հայտարարել է կորտիզոնի ձեռքբերման գործընթացի բարելավման մասին[34][35][36][37]։ Դա վերացրել էր հազվագյուտ և թանկ քիմիական նյութի՝ օսմիումի տետրօքսիդի անհրաժեշտությունը[34]։ 1950 թվականին, «Glidden»-ը կարողացել էրսկսել սերտորեն կապված միացությունների արտադրությունը, որը մասամբ կարող էր ունենալ կորտիզոնի ազդեցություն։ Ջուլիանը նաև հայտարարել է այլ նյութերի զինթեզման մասին՝ սկսած էժանագին և մատչելի հասանելի տրենգենոլոնից (սինթեզված սոյայի յուղից), ստերոիդային կորտիկոլոն (հայտնի է նաև որպես 11-դեօքսիկորտիզոլ, Ռեյխշտեյնի կամ S նյութ), որի մոլեկուլը՝ թթվածնի մեկ ատոմի բացակայությամբ, տարբերվում էր կորտիզոնից[38]։

1952 թվականի ապրիլի 5-ին կենսաքիմիկոս Դուրայ Պետերսոնը և մանրէաբան Հերբերտ Մյուրեյը «Upjohn» կազմակերպությունում, մեկ քայլով հրապարակել էին առաջին զեկույցը ստերոիդների մանրէաբանական 11α-թթվածինացման ֆերմենտացման գործընթացի վերաբերյալ`(օգտագործելով լորձաթաղանթի կարգի բորբոսային սնկեր)։ Դրանց ֆերմենտացման գործընթացը կարող էր հանգեցնել 11α-հիդրօքսիպրոգեստերոնի կամ 11 α-հիդրոքսիկորտիզոնի ձևավորմանը պրոգրեստերոնից կամ S միացությանից, որը հետագայում, քիմիկան պրոցեսների ճանապարհով վերափոխվելու էր կորտիզոնի կամ 11 β-հիդրոքսիկորտիզոնի (կորտիզոլ)[39]։

Երկու տարի անց «Glidden»-ը հրաժարվել էր կորտիզոնի արտադրությունից, որպեսզի կենտրոնոնար S նյութր վրա։ Ջուլիանը մշակել էր կորտիկոլոնից պրեգնենոլոնի սինթեզման բազմաբնույթ գործընթաց, որը հասանելի էր սոյայի յուղի ստերոլներից։ 1952 թվականին «Glidden»-ը, որը սոյայի յուղից պրոգեստերոն և այլ ստերոիդներ էր արտադրում, փակել էր իր արտադրությունը, և սկսել էր ներկրել դրանք Մեքսիկայից՝ «Diosynth»-ի հետ համաձայնագրով(մեքսիկական ոչ մեծ ընկերություն, որը հիմնադրվել էր 1947 թվականին՝ Ռասսել Մարկերի կողմից, «Syntex»-ը թողնելուց հետո)։ Կորտիկոկոլոնի արտադրանքի արժեքը «Glidden»-ում համեմատաբար բարձր էր, այդ իսկ պատճառով Ապջոնը որոշել էր օգտագործել պրոգրեստերոնը, որը «Syntex»-ում հասանելի էր մեծ քանակաությամբ և ցածր գնով՝ կորտիզոն և հիդրոկորտիզոն արտադրելու համար[37]։

1953 թվականին «Glidden»-ը որոշել էր հեռանալ ստերոիդների բիզնեսից, ինչը այդ տարիներին այնքան էլ ձեռնտու չէր, չնայած Ջուլիանի[40] գործի առաջին ռահվիրան էր։ 1953 թվականի դեկտեմբերի 1-ին, 18 տարվա աշխատանքից հետո Ջուլիանը հեռացել էր «Glidden»-ից՝ հրաժարվելով տարեկան գրեթե 50.000 դոլար աշխատավարձից (2017 թվականին համարժեք է 460.000 ԱՄՆ դոլարին)[29], որպեսզի հիմներ իր սեփական՝ «Ջուլիան» լաբորատորիան, Inc. ընկերությունը, որի համար վերցրել էր Իլինոյս նահանգի Ֆրենկլին այգում գտնվող արվարձանային քիմիկան ընկերության ոչ այնքան մեծ բետոնե շինությունը[41][42][43]։

1953 թվականի դեկտեմբերի 2-ին «Pfizer» ընկերությունը ձեռք էր բերել բացառիկ լիցենզիաներ «Glidden»-ի S նյութի սինթեզման համար։ Մեկ քայլով «Pfizer»-ը մշակել էր ֆերմենտացման գործընթաց՝ ստերոիդների միկրոբային 11β-թթվածնացման համար, որը կարող էր S նյութը վերափոխել 11β-հիդրոկորտիզոնի (կորտիզոլ), մինչդեռ «Syntex»-ը իրականացնում էր կորտիկոլոնի լայնածավալ արտադրություն շատ ցածր գնով[37]։

Օկ այգի և Julian Laboratories ընկերություն խմբագրել

1950 թվականին Ջուլիանը ընտանիքի հետ տեղափոխվել էր Չիկագոյի քաղաքամերձ տարածքի Օակ այգի՝ դառնալով աֆրոամերիկյան առաջին ընտանիքը, որն ապրում էր այնտեղ[44]։ Չնայած նրան, որ համայնքում որոշ բնակիչներ ընդունում էին Ջուլիանի ընտանիքը, սակայն կային նաև այնպիսիք, ովքեր դեմ էին նրանց ներկայությանը։ Մինչ տեղափոխվելը՝ 1950 թվականին, «Շնորհակալության օր»-ը, նրանց տունը հրդեհվել էր։ Ավելի ուշ՝ 1951 թվականի հունիսի 12-ին, նրանց տեղափոխությունից հետո, տունը ենթարկվել էր դինամիտային հարձակման։ Հարձակումները ակտիվացրել էին համայնքը, որի հետևանքով ստեղծվել էր մի խումբ՝ Ջուլիանին աջակցելու համար[45]։ Ավելի ուշ Ջուլիանի որդին պատմել էր, որ այդ ժամանակ ինքը և իր հայրը, հրացանը ձեռքներին ծառին նստած, հաճախ էին հետևել տանը[9]։

1953 թվականին Ջուլիանը հիմնել էր «Julian Laboratories, Inc» սեփական, հետազոտական ընկերությունը։ Ջուլիանի օրինակին հետևել էին իր լավագույն քիմիկոսներից շատերը, որոնք աշխատում էին Glidden-ում, ներառյալ աֆրոմամերիկացնիներ և կանայք։ Ջուլիանը հաղթել էր «Upjohn» պրոգրեստերոնի առաքման՝ 2 (երկու) միլիոն դոլար արժողությամբ պայմանագիրը(այսօր համարժեք է 16 միլիոն դոլարի)[29]։ Syntex-ի հետ մրցակցելու համար, նա ստպված էր որպես հումք օգտագործել մեքսիկական դիսկորեա ընտանիքին պատկանող խոստորուկ բույս։ Ջուլիանը օգտագործել էր իր փողերը, նաև պարտք էր վերցրել ընկերներից,՝ Մեքսիկայում վերամշակող գործարան կառուցելու համար, բայց խոստորուկ բույսի հավաքման համար չի կարողացել թույլտվություն ստանալ կառավարությունից։ Վիեննայի հրեական համալսարանի իր նախկին համակուրսեցի Աբրահամ Զլոտնիկը, որին նախկինում Ջուլիանը օգնել էր փրկվել Ֆոլոքոստից, Գվատեմալայում՝ Ջուլիանի ընկերության համար, խոստորուկի նոր ցանքատարածքների հետ կապված որոնումներ էր անցկացրել։

1956 թվականի հուլիսին Ջուլիանը և ամերիկյան երկու այլ ընկերությունների ղեկավարներ, որոնք փորձում էին մտնել Մեքսիկայի միջանկյալ շուկա, հայտնվել էին սենատի ենթահանձնաժողովում։ Նրանք վկայություն էին տվել, որ Syntex-ը մենաշնորհ ունի մեքսիկական խոստորուկի մուտքի համար[33][46]։ Լսումները հանգեցրել էին նրան, որ Syntex-ը ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հետ կնքել էր համաձայնագիր։ Չնայած ընկերությունը չէր խոստովանել, որ սահմանափակում էր առևտուրը, բայց խոստացել էր հետագայում դա այլևս չանել[33]։ Հինգ տարվա ընթացքում ԱՄՆ խոշոր բազմազգ դեղագործական ընկերությունները Մեքսիկայում ձեռք էին բերել բոլոր վեց ստերոիդային միջանկյալ արտադրանքները, որոնցից չորսը պատկանում էին մեքսիկացիներին[33]։

Syntex-ը տասներկու տարում նվազեցրել էր ստերոիդների գինը ավելի քան 250 անգամ` 80 դոլարով։ 1943 թվականին, ԱՄՆ-ում, մեկ գրամի դիմաց՝ 0,31 դոլար։ 1955 թվականին ԱՄՆ-ում մեկ գրամի դիմաց[33][46]։ Upjohn-ի և General Mills-ի միջև մրցակցությունը ապահովել էր զգալի բարելավում սիգմաստերոլից պրոգեստերոնի արտադրության համար, ինչը հանգեցրել էր մեքսիկական պրոգեստերոնի գնի իջեցմանը մինչև 0,15 դոլար։ 1957 թվականին ԱՄՆ-ում մեկ գրամի դիմաց[33][37]։

1958 թվականին «Upjohn»-ը մեկ գրամի դիմաց վճարելով 0,135 դոլար, «Syntex»-ից գնել էր 6900 կգ պրոգրեստերոն։ ԱՄՆ-ն (ընկերության ապրանքանիշը՝ «Pfizer») մեկ գրամի դիմաց վճարելով 0,143 դոլար, «Searle»-ից գնել էր 6,201 կգ պրոգեստերոն։ ԱՄՆ-ն մեկ գրամի դիմաց վճարելով 0,14 դոլար, «Julian» լաբորատորիայից գնել է 5,150 կգ պրոգեստերոն։ ԱՄՆ-ն մեկ գրամի դիմաց վճարելով 0,142 դոլար, «General Mills»-ից (որը ձեռք էր բերել «Protex»-ը) գնել էր 1,925 կգ պրոգեստերոն[47]։

Չնայած միջանկյալ ապրանքների գների մշտական անկմանը, 1960-ական թվականների ընթացքում ամերիկյան խոշոր բազմազգ դեղագործական ընկերությունների օլիգոպոլիան պահպանում էր կորտիկոստերոիդների մեծածախ գները։ 1954 թվականից կորտիզոնի մեկ գրամը ֆիքսվել էր 5,48 դոլար, հիդրոկորտիզոնը արժեր 7,99 դոլար։ 1954 թվականից ԱՄՆ-ում պեդնիզոլոնի մեկ գրամի դիմաց՝ 35,80 դոլար։ 1956 թվականից ի վեր ԱՄՆ-ում մեկ գրամի դիմաց[33][47]։ Merck-ը և Roussel «Uclaf»-ը կենտրոնացել էին խոշոր եղջերավոր անասունների լեղաթթուներից կորտիկոստերոիդների արտադրության բարելավման վրա։ 1960 թվականին «Roussel»-ը լեղաթթուներից արտադրել էր աշխարհի կորտիկոստերոիդների գրեթե մեկ երրորդը[37]։

«Julian» լաբորատորիայի քիմիկոսները գտել էին նպատակային արտադրանքի բարձացման ելքը։ Ջուլիանը իջեցրել էր ապրանքի գինը, մեկ կգ-ի դիմաց 4000 դոլարից մինչև 400 դոլար[9]։ 1961 թվականին 2,3 միլիոն դոլարով նա վաճառել էր ընկերությունը (այսօր համարժեք է 19 միլիոն դոլարի)[29]։ Միացյալ Նահանգներում և Մեքսիկայում ընկերության առարկաները ձեռք էին բերվել «Smith Kline»-ի կողմից, իսկ Գվատեմալայում գտնվող Ջուլիանի քիմիական գործարանը ձեռք էր բերել «Upjohn»-ը։

1964 թվականին Ջուլիանը հիմնել էր «Julian Associates»-ն և գիտահետազոտական ինստիտուտը, որով նա զբաղվել էր կյանքի մնացած մասը[48]։

Գիտության ազգային ակադեմիա խմբագրել

1973 թվականին՝ իր գիտական նվաճումների կապակցությամբ, Ջուլիանը ընտրվել էր Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից[9]։ Նա դարձել էր երկրորդ աֆրոամերիկացին, ով ներկայացվել էր այդ պաշտոնում՝ Դեվիդ Բլեքվելից հետո։

Պատիվներ խմբագրել

  • 1950 թվականին «Chicago Sun-Times»-ը Պերսի Ջուլիանին անվանել է տարվա չիկագոցի[24].
  • 1975 թվականից ի վեր սևամորթ քիմիկոսների և քիմիական ճարտարագետների մասնագիտական զարգացման ազգային կազմակերպությունը գիտության և տեխնոլոգիայի մաքուր և կիրառական հետազոտությունների համար ներկայացրել է Պերսի Ջուլիան մրցանակը[49]:.
  • 1975 թվականին Իլինոյս նահանգի, Չիկագոյի Հարավային մասում բացվել էր Պերսի Ջուլիանի անվան ավագ դպրոցը։
  • 1980 թվականին Դե Պոլիա համալսարանի տարածքում գտնվող գիտա-մաթեմատիկական շենքը վերանվանվել էր Պերսի Ջուլիանի մաթեմատիկայի և գիտության կենտրոն։ Ինդիանա նահանգի Գրենկասլ քաղաքում, որտեղ գտնվում էր համալսարանը, Ջուլիանի պատվին փողոց կա։
  • 1985 թվականին Իլինոյս նահանգի Օկ այգու դպրոցը վերանվանվել էր Պերսի Ջուլիանի միջնակարգ դպրոց[50]:.
  • Իլինոյս նահանգի համալսարանը, որտեղ Ջուլիանը հոգաբարձուների խորհրդի անդամ էր, դահլիճը անվանել էր նրա անունով[51].
  • Կոպինի պետական համալսարանի շենքերից մեկը կոչվել էր Պերսի Ջուլիանի գիտական շենք։
  • 1990 թվականին նրան ներկայացրել էին Ազգային գյուտարարների փառքի սրահում[52]։
  • 1993 թվականին Ջուլիանը պատիվ էր ունեցել գտնվել Միացյալ Նահանգների փոստային ծառայության կողմից թողարկված նամականիշի վրա[53][54]։
  • 1999 թվականին ամերիկյան քիմիական հասարակությունը ընդունել էր Ջուլիանի կողմից իրականացրած ֆիզոստիգմինի սինթեզումը՝ ազգային պատմական քիմիական գրավչությամբ։ Ամերիկայն քիմիական հասարակությունը ընդունել էր Ջուլիանի կողմից անցկացված ֆիզիոստիգմինի սինթեզը[55]։
  • 2002 թվականին գիտնական Մոլեֆի Քեթ Ասանտեն Պերսի Լավոն Ջուլիանին ընդգրկել էր իր 100 լավագույն աֆրոամերիկացիների ցուցակում[56]։
  • 2011 թվականին Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի քննության նախապատրաստման հանձնաժողովը ի պատիվ Պերսի Ջուլիանի ստացել էր նրա անունը։
  • 2014 «Google»-ը նրան պատիվ էր տվել «Doodle»-ին[57][58][59]։

«Nova» վավերագրական հեռուստասերիալ խմբագրել

Ռուբեն Սանտյագո-Հադսոնը մարմնավորել էր Պերսի Ջուլիանին նրա կյանքի մասին՝ «Մոռացված հանճարը» գեղարվեստական վավերագրական ֆիլմում, որը հեռարձակվել էր PBS(Հանրային ծառայության հեռարձակում) հեռուստաալիքով, «Nova» սերիալի շրջանակներում։ Այն ներկայացվել էր PBS ցանցում, 2007 թվականի փետրվարի 6-ին՝ «Կամիլա և Հենրի Դրեյֆուս» հիմնադրամի նախնական հովանավորությամբ և Գիտությունների ազգային հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Ֆիլմի նկարահանման համար հարցազրույց էին վերցրել Ջուլիանի ընտանիքի, ընկերների և գործընկերների ավելի քան վաթսուն անդամներից[9][60]։

2002 թվականի մայիսին Գրինկասլ քաղաքի Դե Պոլյա համալսարանում սկսվել էր կենսագրության համար տվյալների հավաքագրումը, որը պարունակում էր տեսանյութ Ջուլիանի կիսանդրիով, ինչն էլ ցուցադրվել էր Պերսի Լավոն Ջուլիանի անունը կրող Գիտության և մաթեմատիկայի համալսարանի կենտրոնում։ Վավերագրական ծրագրի ավարտումը և հեռարձակումը հետաձգվել էր, որպեսզի «Nova»-ն պատրաստեր և հրապարակեր համապատասխան գիրք Ջուլիանի կյանքի վերաբերյալ[61]։

Իլինոյսի համալսարանի պատմաբան Ջեյմս Անդերսոնի խոսքերով ֆիլմում «Նրա պատմությունը՝ պատմությունը մեծ նվաճումների, հերոսական ջանքերի և հսկայական տարաձայնությունների հաղթահարման մասին» մի պատմություն է այն մասին, թե ով ենք մենք և ինչ արժեք ունենք, և այն մարտահրավերների, որոնք եղել են այն ժամանակ և որոնք առջևում դեռ սպասում են մեզ[60]։

Արխիվ խմբագրել

Պերսի Լավոն Ջուլիանի ընտանեկան փաստաթղթերը արխիվացված են Դե Պոլյա համալսարանում[62]։

Արտոնագրեր խմբագրել

  • U.S. Patent 2,218,971, 22 հոկտեմբերի 1940 թվական, Ստերոլներիի վերականգնում
  • U.S. Patent 2,373,686, 15 հուլիսի 1942 թվական, Արտադրանք և ֆոսֆատիդի ստացման եղանակ
  • U.S. Patent 2,752,339, 26 հունիսի 1956 թվական, Կորտիզոնի ստացում
  • U.S. Patent 3,149,132, 15 սեպտեմբերի 1964 թվական, Производные 16-аминометил-17-алкилтестостерона
  • U.S. Patent 3,274,178, 20 սեպտեմբերի 1966 թվական, 16 (ալֆա)-հիդրոքսպրոգենների և դրանց միջնորդների ձեռք բերելու եղանակը
  • U.S. Patent 3,761,469, 25 սեպտեմբերի 1973 թվական, Առնոլդ Լիպեր Հիրշի հետ ստերոիդ քլորիհիդրինների արտադրության եղանակ

Հրապարակումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. Notable Names Database — 2002.
  3. https://www.invent.org/inductees/percy-lavon-julian
  4. https://www.britannica.com/topic/Spingarn-Medal
  5. Stille, Darlene R. Percy Lavon Julian : pioneering chemist. — Minneapolis, Minn.: Compass Point Books, 2009. — 112 pages с. — ISBN 9780756540890, 0756540895
  6. 6,0 6,1 WGBH-PBS. People and Discoveries: Percy Julian, 1899—1975, WGBH-PBS, 1998. Retrieved from PBS.org website.
  7. «Giants of the Past: Percy Lavon Julian (1899—1975). A Forgotten Pioneer in Soy». United States Department of Agriculture. Retrieved February 18, 2012.
  8. 8,0 8,1 «Lipid Library: Percy Lavon Julian (1899—1975)». American Oil Chemists' Society. Archived from the original on April 15, 2012. Retrieved February 18, 2012.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 «NOVA: Forgotten Genius». NOVA (TV series). Retrieved February 13,2007.
  10. 10,0 10,1 10,2 Charles W. Carey Julian, Percy Lavon (1899-1975), chemist. — Oxford University Press, 2000-02. — (American National Biography Online).
  11. 1930 US Census; Greencastle, Indiana with Julians; James owned his own home valued at $3,000 (approximately $44,000 today). Percy Julian’s siblings were James Sumner Julian II (1903-?) (Honorary Depauw 1970); Mattie Julian Brown (c 1905—1992) (Depauw 1926); Elizabeth Julian White (c 1907—2007) (Depauw 1928); Irma D. Julian Raybon (1912—1990) (Depauw 1933); and Emerson R. Julian (1917—1978) (Depauw 1938).
  12. «Died. Percy L. Julian, 76, prolific black research chemist; of Harvard and the University of Vienna on his way to garnering over 130 chemical patents». "Milestones". Time. մայիսի 5, 1975. Retrieved February 14, 2007.
  13. Julian family in the 1900 U.S. Census; Монтгомери (Алабама)|Montgomery, Alabama; James lived with his wife’s siblings: Mather P. Adams (1884-?); George Adams (1886-?); Carrie L. Adams (1891-?); Ethel M. Adams (1893-?). James is listed as a mail carrier.
  14. DePauw University. (փետրվարի 19, 2009. Retrieved February 22, 2013.). «The Life of Percy Lavon Julian '20 & Media Office website,». DePauw University News.
  15. «"Percy L. Julian Is Awarded Doctorate in Chemistry"». Washington Post. օգոստոսի 2, 1931. «Перси Л. Джулиан, доцент и заведующий кафедрой химии Университета Говарда, был удостоен докторской степени по химии в Венском университете, его достижение - сочетание двухлетнего пребывания за границей и перевод выпускнику кредита из Гарвардского университета.»
  16. «"Julian Will Do Research in Chemistry in Austrian Universities"». Washington Post. հունիսի 9, 1929. «Девять членов факультета гуманитарного факультета Университета Говарда получили отпуск в аспирантуре в 1929-1930 годах, а один - два года, начиная с осени 1929 года. Перси Л. Джулиан изучит органическую химию и микроанализ в Венском университете и в Университете Граца.»
  17. «St. Elmo Brady». University of Illinois. Archived from the original on September 3, 2006. Retrieved February 14, 2007.
  18. «Nova 'Forgotten Genius' Transcript»
  19. The National Archive.
  20. 20,0 20,1 20,2 20,3 «Julian Letters Draw A Veil From H.U.» The Afro American. June 4, 1932. p. 1. Retrieved April 14, 2014.
  21. «Kenneth R. Manning, Black Apollo of Science: The Life of Ernest Everett Just, pp. 223-24». Oxford University Press. 1983,.{{cite news}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  22. 22,0 22,1 «"Howard University Officials Ask Letter Writing Dr. Julian To Resign"». The Afro American. հունիսի 18, 1932. p. 1. Retrieved April 14, 2014.
  23. «"What Will Happen Next?"». The Afro American. p. 1. Retrieved April 14, 2014.
  24. 24,0 24,1 Lamb, Yvonne Shinhoster (մարտի 26, 2008. Retrieved November 15, 2009.). «"Civil Rights Lawyer Percy Julian Jr., 67"». The Washington Post.
  25. «Life Chronology». DePauw University. Archived from the original on February 7, 2007. Retrieved February 14, 2007
  26. Adolf Butenandt, Ulrich Westphal, Heinz Cobler Über einen Abbau des Stigmasterins zu corpus-luteum-wirksamen Stoffen; ein Beitrag zur Konstitution des Corpusluteum-Hormons (Vorläuf. Mitteil.) // Berichte der deutschen chemischen Gesellschaft (A and B Series). — 1934-09-12. — В. 9. — Т. 67. — С. 1611–1616. — ISSN 0365-9488. — doi:10.1002/cber.19340670931
  27. E. Fernholz Die Darstellung des Corpus-luteum-Hormons aus Stigmasterin // Berichte der deutschen chemischen Gesellschaft (A and B Series). — 1934-12-05. — В. 12. — Т. 67. — С. 2027–2031. — ISSN 0365-9488. — doi:10.1002/cber.19340671220
  28. U.S. Patent 2,273,046
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 Federal Reserve Bank of Minneapolis Community Development Project. «Consumer Price Index (estimate) 1800- Արխիվացված 2018-04-07 Wayback Machine». Federal Reserve Bank of Minneapolis. Retrieved January 2, 2018.
  30. Bryan A. Wilson, Monte S. Willis Percy Lavon Julian // Laboratory Medicine. — 2010-11. — В. 11. — Т. 41. — С. 688–692. — ISSN 1943-7730 0007-5027, 1943-7730. — doi:10.1309/lm4m5fespe3kdptr
  31. «"Sex Hormones In Legal Battle"». Business Week: 46–50. դեկտեմբերի 22, 1945.
  32. «Mexican hormones». Fortune. 43 (5): 86-90, 161-2, 166, 168. May 1951.
  33. 33,0 33,1 33,2 33,3 33,4 33,5 33,6 Gereffi, Gary, Pharmaceutical Industry and Dependency in the Third World.. — Princeton University Press, 2017. — 1 online resource с. — ISBN 1400886228, 9781400886227
  34. 34,0 34,1 Gibbons, Roy (September 30, 1949). «Science gets synthetic key to rare drug; discovery is made in Chicago». Chicago Tribune. p. 1. Новый метод доктора Джулиана для синтеза соединения против артрита, кортизона, является менее дорогостоящим, чем существующие методы, поскольку он устраняет необходимость в использовании тетраоксида осмия, редкого и дорогостоящего реагента, заявила компания Glidden… Но удалось ли доктору Джулиану синтезировать кортизон из соевых бобов, ни он, ни компания Glidden не дали понять.
  35. (October 10, 1949). «News of the week: New cortisone synthesis». Chemical & Engineering News. 27 (41): 2936—2942. doi:10.1021/cen-v027n041.p2936. О новом синтезе кортизона, устраняющем необходимость в дорогостоящем тетраоксиде осмия, и о синтезе трёх других соединений, связанных с кортизоном, которые могут быть полезны при лечении артрита, объявил Перси Л. Джулиан, директор отдела исследований соевых продуктов Glidden Co., Чикаго.
  36. Lehman, R.W.; Embree, N.D. (1951). «Soybean oil by-products». In Markley, Klare S. Soybeans and Soybean Products, vol. 2. New York: Interscience Publishers. p. 846. OCLC 1573228. Кортизон, синтезированный из желчных кислот, имеет ненасыщенность или оксигенацию в углеродном кольце, что может привести к образованию кетогруппы в положении С11. Нет данных о том, что осуществим синтез кортизона из стеринов соевого масла, но, как сообщает Джулиан, препарат из этих стеринов близкородственных соединений, может частично иметь его эффект.
  37. 37,0 37,1 37,2 37,3 37,4 Applezweig, Norman (1962). Steroid Drugs. New York: Blakiston Division, McGraw-Hill. pp. vii-xi, 9-83. p. 26: Опыт работы с прегненолоном также показал, что старые производители гормонов, использующие холестерин и стигмастерол, не смогут стать поставщиками огромных количеств прегнановых соединений, которые могут потребоваться кортикальным гормонам. В 1952 году Glidden Co., который до этого производил прогестерон и другие стероиды из стигмастерола, перешёл к мексиканским источникам через соглашение с Diosynth и закрыла собственное производство. Директор исследования Glidden Перси Джулиан и его сотрудники разработали отличный синтез для Соединения «S», который начинался с 16-дегидропрененолона. Последнее соединение было непосредственно доступно из диосгенина, но было бы дорогостоящим, если бы его получали из соевых стеролов. Поскольку соединение «S» отличалось от кортизона только отсутствием кислорода в 11 положении, были большие надежды на то, что оно будет хорошей заменой кортизона. Соединение «S» оказалось неэффективным предшественником при лечении пациентов с артритом; фактически оно усиливало, а не уменьшало их симптомы. п. 30: Компания Glidden также рискнула, решив использовать некоторые из исследований Джулиана, которые были разработаны для улучшения конверсии дезоксихолевой кислоты в кортизон. Через два года Glidden решил отказаться от производства кортизона из желчной кислоты и сконцентрироваться вместо этого на соединении «S», которое могло превращаться путем ферментации в кортизон и гидрокортизон, тем самым конкурируя в процессе синтеза с прогестероном. Поскольку стоимость производства Соединения «S» была все еще относительно высокой, группа прогестерона выиграла, а прогестерон [из диосгенина] по-прежнему оставался тем сырьём, которое выбирал Upjohn.
  38. Witkop, Bernhard. «Percy Lavon Julian: April 11, 1899 — April 19, 1975 Արխիվացված Փետրվար 22, 2001 Wayback Machine» (Biographical Memoir), National Academy Press, National Academy of Sciences, (undated). Retrieved February 23, 2013.
  39. D. H. Peterson, H. C. Murray MICROBIOLOGICAL OXYGENATION OF STEROIDS AT CARBON 11 (EN) // Journal of the American Chemical Society. — 1952-04. — В. 7. — Т. 74. — С. 1871–1872. — ISSN 1520-5126 0002-7863, 1520-5126. — doi:10.1021/ja01127a531
  40. Shurtleff, William; Aoyagi, Akiko (2004). «History of the Glidden Company’s Soya Products / Chemurgy Division» Lafayette, Calif.: SoyInfo Center. Retrieved February 24, 2007.
  41. « Julian leaves Glidden. Will Head Own Firm» Արխիվացված 2012-09-14 Wayback Machine. Chicago Tribune. December 2, 1953. pp. C6.
  42. Gowran, Clay (January 6, 1963). «Julian aids mankind with his knowledge»(չաշխատող հղում). Chicago Tribune. p. 1.
  43. «Percy Lavon Julian». Science History Institute. Retrieved 21 March 2018.
  44. «From Dreams to Determination: The Legacy of Doctors Percy and Anna Julian». Dusable Museum. Retrieved February 13, 2007.
  45. «"Arson Fails at Home of Negro Scientist"». New York Times. նոյեմբերի 23, 1950. Chicago, November 22, 1950. «Сегодня вечером была сделана попытка сжечь дорогой дом доктора Перси Джулиана, 51-летнего всемирно известного чернокожего химика, недавно купившего этот дом в одном из самых эксклюзивных районов в пригородном Ок-парке.»
  46. 46,0 46,1 United States Senate (1957). Wonder drugs : Hearings Before the Subcommittee on Patents, Trademarks, and Copyrights of the Committee on the Judiciary, U.S. Senate, 84th Congress, 2nd session, pursuant to S. Res. 167, on licensing of United States Government owned patents; removal of obstacles to the production of essential materials from the cheapest source for the manufacture of cortisone and other hormones. July 5 and 6, 1956. Washington: US Government Printing Office. pp. 114-5.
  47. 47,0 47,1 United States Senate (1960). Administered prices : hearings before the Subcommittee on Antitrust and Monopoly of the Committee on the Judiciary, US Senate, 86th Congress, 1st session, pursuant to S. Res. 57; Part 14: Administered Prices in the Drug Industry (Corticosteroids). December 7, 8, 9, 10, 11, and 12, 1959. Washington: US Government Printing Office. pp. 7884, 8296.
  48. «DePauw Archives biography». Depauw University. Archived from the original on February 7, 2007. Retrieved February 13, 2007.
  49. NOBCChE. NOBCChe Percy L. Julian Award Recipients, National Organization for the Professional Advancement of Black Chemists and Chemical Engineers (NOBCChE) website.
  50. History of Percy Julian Middle School Արխիվացված 2011-12-02 Wayback Machine Archived 2011-12-02 at the Wayback Machine., Oak Park, Illinois: Oak Park Elementary School District 97.
  51. «Percy L. Julian High School, Chicago». Retrieved February 13, 2007.
  52. National Inventors Hall of Fame Archived 2012-06-06 at the Wayback Machine.
  53. «Percy Julian Stamp». Encyclopedia of Alabama. Alabama Humanities Foundation. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին.
  54. «Black Heritage Stamps». International Information Programs. U.S. Department of State. 2005. Archived from the original on February 19, 2007. Retrieved February 18, 2007.
  55. «Percy L. Julian and the Synthesis of Physostigmine». National Historic Chemical Landmarks. American Chemical Society. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
  56. Asante, Molefi Kete (2002). 100 Greatest African Americans: A Biographical Encyclopedia. Amherst, New York. Prometheus Books. 1-57392-963-8.
  57. «Percy Julian's 115th Birthday». www.google.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  58. Kroll, David. «Google Doodle Honors Dr. Percy Julian, Pioneering Medicinal Chemist». Forbes. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  59. DNLee. «Google Doodle Honors Chemist Dr. Percy Julian». Scientific American Blog Network. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  60. 60,0 60,1 Taylor, Percy. «Percy Julian: Against the Odds», Humanities, published by the National Endowment for the Humanities, January-February 2007, Vol. 28, No. 1.
  61. DePauw University NOVA Back on Campus as Work on Percy Julian Documentary Continues, Depauw University News & Media Office website, June 22, 2004. Retrieved February 22, 2013.
  62. «Percy Lavon Julian (1899—1975) archive». Depauw University. Archived from the original on February 6, 2007. Retrieved February 14, 2007