Ամառային երեկոն Սկագենի հարավային լողափին

«Ամառային երեկոն Սկագենի հարավային լողափին» (դան․՝ Sommeraften på Skagen Sønderstrand), դանիացի գեղանկարիչ Պեդեր Սևերին Կրոյերի նկարը։ Հեղինակը կտավը վրձնել է 1893 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 100 × 150 սմ։ «Ամառային երեկոն Սկագենի հարավային լողափին» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Սկագենի թանգարանում (Դանիա

Ամառային երեկոն Սկագենի հարավային լողափին
տեսակգեղանկար
նկարիչՊեդեր Սևերին Կրյոյեր
տարի1893
բարձրություն100 ± 1 սանտիմետր
լայնություն150 ± 1 սանտիմետր
ուղղություննատուրալիզմ[1] և Skagen Painters?
ժանրդիմապատկեր, բնանկար և Նոկտյուրն (գեղանկարչություն)
նյություղաներկ և կտավ
գտնվում էՍկագենի թանգարան
հավաքածուՍկագենի թանգարան
սեփականատերAxel Springer? և Սկագենի թանգարան
մակագրությունS. Krøyer. Skagen 93.
Ծանոթագրություններ
 Summer evening at the South beach of Skagen, by Peder Severin Krøyer Վիքիպահեստում

Կտավի ստեղծման նախապատմություն խմբագրել

Պեդեր Սևերին Կրոյերը ծնվել է 1851 թվականին Ստավանգերում (Նորվեգիա), սակայն մանկությունն անցկացրել է հարազատների մոտ Կոպենհագենում (Դանիա)[2]։ Ստանալով նկարչական կրթություն, 1877-ից 1881 թվականներին հովանավոր Հենրիխ Հիրշպրունգի մեկենասությամբ Կրոյերը եղավ Նիդերլանդներում, Բելգիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում և Իտալիայում, որտեղ ծանոթացավ հին նկարիչների արվեստի հետ[2]։ Նկարիչը առաջին անգամ Սկագեն եկավ 1882 թվականին։ Նրա հայտնվելը այստեղ չվրիպեց «Սկագենյան նկարիչներ»[3] խմբի անդամների աչքից։ Արդյունքում նկարիչը դարձավ այդ խմբի անդամներից մեկը[4]։ 1883 թվականին Պեդերը մեկնում է Ֆրանսիա, որտեղ ծանոթանում և հմայվում է իմպրեսիոնիզմով։ Ստեղծում է իր ուրույն ոճը և վերադառնում Դանիա։ Այստեղ հռչակվում է որպես ռեալիստ-նկարիչ՝ շնորհիվ նկարաշարի, որտեղ լողափին պատկերաված են նկարիչների կենդանացած հանդիպումները, ձկնորսները[2][5]։ Հիանալով Սկագենով, նրա տեսարաններով և Ժողովրդի կյանքով, նկարիչը ամեն ամառ գալիս է այստեղ և նկարում[5][6]։ Կրոյերի արվեստի ամենահաջողված նկարներից մեկը կրկին նկարված է այդտեղ՝ Սկագենում և կոչվում է «Ամառային երեկոն Սկագենի լողափին։ Նկարիչն ու իր կինը». այն նկարվել է 1899 թվականին[5]։

Ստեղծման պատմություն խմբագրել

 
Աննա Անկերի և Մարիա Կրոյերի լուսանկարը

Նկարչի մոտ այս կտավը ստեղծելու գաղափարը ծնունդ է առել այն բանից հետո, երբ Սոֆուս Սկանդորֆին և և նրա կնոջը՝ Իդային հրավիրում է իրենց տուն։ Ճաշկերույթը նվիրված էր վերջիններս ամուսնության արծաթե հոբելյանին։ Ճաշելուց հետո հյուրերը դուրս են գնում ու ուղևորվում դեպի լողափ՝ որպեսզի զմայլվեն ամառային երեկոյի գեղեցկությամբ։ Աննա Անկերն ու Մարիա Կրոյերը իրար թևանցուկ արած լողափի երկայնքով զբոսնելու մեկնեցին[7][8][9]։ Կտավի համար հիմք ծառայեցին անձամբ նկարչի կողմից կատարած երկու լուսանկարահանումները[5][10]։ Պեդեր Սևերին Կրոյերը այդ տարիներին հրապուրվել էր լուսանկարչությամբ և հենց այդ երկու լուսանկարներն էլ արեց 1885 թվականին ձեռք բերած լուսանկարչական ապարատով[11]։

Նկարիչը տեսնելով կնոջ և նրա ընկերուհու արդեն պատրաստ լուսանկարը, որոշեց, որ անհապաղ այն պետք է հանձնի կտավին։ Բնականաբար նկարիչը կտավի չափերը մեծ արեց լուսանկարից[5]։ Պեդեր Սևերին Կրոյերը նկարեց կտավի երեք տարբերակներ։ Դրանցից գլխավորը նա ավարտին հասցրեց 1893 թվականին։

Նկարագիր խմբագրել

Նկարը ստեղծվել է կտավից և յուղաներկից։ «Ամառային երեկոն Սկագենի հարավային լողափի» նկարում պատկերված են երկու կանայք, որոնց վրա ճերմակաթույր հանդերձանք է։ Նրանք միմյանց թևանցուկ արած զբոսնում են Սկագենի հարավային լողափի երկայնքով։ Նկարում Պեդեր Կրոյերը ներկայացրել է ծովի և ցամաքի տեսարան, որտեղ զգացվում է անդորրը։ Երկինքն ու ծովը նկարիչը նույն երանգավորմամբ է պատկերել, հորիզոնի գիծը շատ թույլ է արտահայտված։ Նկարում թեթևակի աղջամուղջ է զգացվում, իսկ բնապատկերը պարուրված է կապույտ գունավորմամբ[9]։

Նկարի մնացյալ երեք տարբերակները գլխավոր նկարի տարատեսակներն են, որոնք մի քիչ են տարբերվում գլխավորից։ Դրանցից երկուսն ունեն քառակուսի հորինվածք։ Այստեղ պատկերված զբոսնող Մարիան ու Աննան առավել հեռու են գտնվում։ Իսկ երրորդ տեսակի մեջ նրանք առավել մոտ են գտնվում[5]։

     
«Աննա Անկերն ու Մարիա Կրոյերը Սկագենի լողափին»։ 45 × 47 սմ, անձնական հավաքածու «Ամառային երեկոն Սկագենի հարավային լողափին. Աննա Անկերն ու Մարիա Կրոյերը», 38,5 × 60 սմ, Հիրշպրունգի հավաքածու «Ամառային երեկոն Սկագենի հարավային լողափին. Աննա Անկերն ու Մարիա Կրոյերը», 27,8 × 45,8 սմ, Հիրշպրունգի հավաքածու

Ազդեցություն խմբագրել

 
«Ամառային երեկոն Սկագենի հարավային լողափին». Միքայել Անկեր, 1897 թվական

«Ամառային երեկոն Սկագենի հարավային լողափին» նկարը համարվում է նկարչի «երկնագույն շրջանի» ստեղծագործություններից մեկը։ Այն դասվում է Կրոյերի ստեղծագործության գլուխգործոցներից մեկը[5][7]։ Այս ստեղծագործությունը նկարելիս Կրոյերը ազդվել է ամերիկացի նկարիչ Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերից, ով նույնպես ունի նկարաշար, որտեղ արտացոլված է օրվա աղջամուղջային պահը[6]։ Միքայել Անկերը այնպես է հիացել նկարով, որ իր համար նույնիսկ գաղտնի ստեղծել է դրա կրկնօրինակը[5][12]։ Նկարիչի երկրորդ գլուխգործոցը, որը կրկին «երկնագույն շրջանին» է բնորոշ, համարվում է «Ամառային երեկոն Սկագենի լողափին։ Նկարիչն ու իր կինը» կտավը, որտեղ նկարիչն ու իր կինը, շան ուղեկցությամբ քայլում են դեպի դիտողը։ Նկարներում որոշակիորեն զգացվում է Նաև Էդվարդ Մունկի ազդեցությունը[5]։

Հետագա ճակատագիր խմբագրել

 
Սկագենի թանգարանի տեղեկատվական տախտակը

1895 թվականին Կրոյերը ցուցադրում է այս ստեղծագործությունը Սալոնե դյու Շամպ դը Մարս ցուցահանդեսին՝ Փարիզում։ Նույն տարում այն ցուցադրվում է նաև Գերմանիայում՝ Մյունխենում։ Այստեղ այն վաճառվում է օպերային երգչուհի Լիլլի Լեմանին[5]։ Երկար տարիները նկարը կախված էր երգչուհու ավստրիական լեռնային տանը[10]։ 1978 թվականին նկարը վաճառվեց գերմանացի մեդիամագնատ Ակսել Շպռինգերին 520 հազար դանիական կրոնով։ 1986 թվականին Շպռինգերի այրին նկարը նվիրում է դանիացի ժողովրդին՝ ի հիշատակ դանիացի հրեաներին։ Վերջիններս փրկվեցին 1943 թվականին նացիստների վայրագություններից. Դանիայի դիմադրության շարժումը 7800 հրեաների տարհանեց Շվեդիա[13]։

Ներկա պահին ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Սկագենի թանգարանում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.europeana.eu/portal/en/record/2063604/DEN_280_020.html
  2. 2,0 2,1 2,2 «P.S. Krøyer». Den Store Danske. Վերցված է 26 մայիս2015-ին.
  3. «Peder Severin Krøyer 1851 - 1909 Danish, Anna Ancher and Marie Krøyer on the Beach at Skagen». Sotheby's. Վերցված է 26 մայիս2015-ին.
  4. «P.S. Krøyer (1851–1909)». Скагенский музей. Վերցված է 26 մայիս2015-ին.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 «Peder Severin Krøyer 1851 - 1909 Danish, Anna Ancher and Marie Krøyer on the Beach at Skagen». Sotheby's. Վերցված է 26 մայիս2015-ին.
  6. 6,0 6,1 «Hirschsprung collection, Sommeraften på Skagen». Коллекция Гиршпрунга. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 26 մայիս2015-ին.
  7. 7,0 7,1 «P.S. Krøyer: Sommeraften på Skagen Sønderstrand - 1893». Скагенский музей. Վերցված է 26 мая 2015-ին.
  8. «P.S. Krøyer: Summer evening on Skagen's Southern Beach - 1893». Скагенский музей. Վերցված է 26 мая 2015-ին.
  9. 9,0 9,1 «Sommeraften på Skagens Sønderstrand». Køge Handelsskole. Վերցված է 26 мая 2015-ին.
  10. 10,0 10,1 «P.S. Krøyer 1851-1909 "Sommeraften ved Skagen Sønderstrand. Anna Ancher, t.v. og Marie Krøyer". 1893». Kunstnyt.dk. Վերցված է 26 мая 2015-ին.
  11. Mednick, Thor J. (Spring 2011), «Danish Internationalism: Peder Severin Krøyer in Copenhagen and Paris», Nineteenth Century Art Worldwide, 10 (1)
  12. «Krøyer painting sold for DKK 4.5m». Danmarks Radio. 21 ноября 012. Վերցված է 26 мая 2015-ին.
  13. Leo Goldberger[en] The Rescue of the Danish Jews: Moral Courage Under Stress. — NYU Press[en], 1987. — P. XX-XXI. — 222 p. — ISBN 0814730116

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել