Պատշգամբ (նկար, Մանե)

Էդուարդ Մանեի նկար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պատշգամբ (այլ կիրառումներ)

Պատշգամբ (ֆր.՝ Le Balcon), նկար, որը նկարվել է 1868-1869 թվականներին ֆրանսիացի նկարիչ Էդուարդ Մանեի (Édouard Manet, 1832-1883) կողմից։ Պատկանում է Փարիզի Օրսեի թանգարանին։ Նկարի չափսերն են 170×124.5։ Գրականության մեջ օգտագործվում է նաև նկարի անվանման «Պատշգամբում» տարբերակը։

Պատշգամբ
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Մանե[1]
տարի1868
բարձրություն170 սանտիմետր
լայնություն124,5 սանտիմետր
ժանրկենցաղային ժանր և խմբակային դիմանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՕրսե թանգարան
հավաքածուՕրսե թանգարան
ներշնչված էMajas on a Balcony?[2]
Նկարը Օրսե թանգարանի կայքում
Ծանոթագրություններ
 Le Balcon by Édouard Manet Վիքիպահեստում

Պատմություն Խմբագրել

1868 թվականին Մանեն ծանոթանում է նկարչուհի Բերտա Մորիզոի հետ։ Նույն տարվա սեպտեմբերին նկարչուհին սկսեց ծառայել որպես բնորդուհի ապագա «Պատշգամբ» նկարի համար։ Նկարը ընդունվել է փարիզյան սալոնի ժյուրիի կողմից և ցուցադրվել է Փարիզյան սալոնում 1869 թվականի մայիսին։ Նրա հետ ցուցադրվել է Մանեի մեկ այլ նկար «Նախաճաշը արվեստանոցում»։ Բերտա Մորիզոն, այցելելով ցուցահանդեսը և տեսնելով նկարները, իր տպավորություններով կիսվել է նամակում, որ գրել է քրոջը՝ Էդմեին։

  Նրա նկարները, ինչպես միշտ ստեղծում են վայրի կամ նույնիսկ փոքր-ինչ անհաս պտղի տպավորություն, բայց ես չեմ կարող ասել, որ դրանք ինձ դուր չեն գալիս։ «Պատշգամբում» ես ստացվել եմ ավելի շուտ տարօրինակ, քան տգեղ, կարծես հետաքրքրասերների մոտ տարածվել է « Ճակատագրական կին» նկարագիրը  


1884 թվականից նկարը գտնվել է ֆրանսիացի նկարիչ-մարշալ Գյուստավ Կայբոտի (Gustave Caillebotte) անհատական հավաքածուի մեջ։ Նրա մահից հետո, 1896 թվականին նկարը փոխանցվեց և համարվեց պետական սեփականություն, իսկ 1896 թվականին այն փոխանցվել է Լյուքսեմբուրգյան այգու ցուցասրահ։ 1929 թվականին այն գտնվում էր Լուվրի հավաքածուի մեջ, իսկ 1947 թվականին փոխանցվել է Ժե դե Պոմ (ֆր.՝ Jeu de Paume) ցուցասրահին։ 1986 թվականին նկարը փոխադրվել է Օրսեի թանգարան, որտեղ և գտնվում է մինչ այսօր։

Նկարագրում Խմբագրել

Նկարում պատկերված է տեսարան պատշգամբում, որը ցանկապատված է կանաչ ցանկապատով։ Պատշգամբում գտնվում են երկու սպիտակաթույր զգեստներով կանայք, որոնցից մեկը նստած է (նկարչուհի Բերտա Մորիզո), իսկ մյուսը կանգնած է (ջութակահարուհի Ֆաննի Կլաուս)։ Նրանց ետևում կանգնած է հանդիսավոր հագնված տղամարդ (նկարիչ Անտուան Գիեմեն), իսկ հետին պլանի մթության մեջ կարելի է տարբերել Լեոն Կոելը Լենխովին, Մանեի խորթ որդուն։ Ենթադրվում է, որ « Պատշգամբ» նկարի սյուժեն և կոմպոզիցիան ներշնչվել են «Մախին պատշգամբում» նկարից (1808-1814), որի հեղինակն է եղել Ֆրանսիսկո Գոյան՝ Մանեի սիրելի նկարիչներից մեկը։ Պատշգամբ նկարի պատկերման պատրաստությունների ժամանակ Մանեն նաև նկարել է «Օրիորդ Կլաուսի դիմանկարը» (1868), որտեղ Ֆաննի Կլաուսը ներկայանում է պատշգամբում նստած։

 
Մախին պատշգամբում, Ֆրանսիսկո Գոյա
 
Օրիորդ Կլաուսի դիմանկարը, Էդուարդ Մանե
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 JocondeLab — 2014.
  2. https://archive.org/stream/galerieespagnole00muse#page/30/mode/1up