Պաոլո Ջորդանո
Պաոլո Ջորդանո (իտալ.՝ Paolo Giordano, դեկտեմբերի 19, 1982[1], Թուրին, Իտալիա[2]), իտալացի գրող: 2008 թվականին արժանացել է «Ստրեգա» հեղինակավոր մրցանակին իր առաջին՝ «Պարզ թվերի մենությունը» վեպի համար[Ն 1]. նա ամենաերիտասարդ դափնեկիրն էր:
Պաոլո Ջորդանո իտալ.՝ Paolo Giordano | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1982[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Թուրին, Իտալիա[2] |
Մասնագիտություն | ֆիզիկոս, գրող, վիպասան և սցենարիստ |
Լեզու | իտալերեն |
Ազգություն | իտալացի |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Թուրինի համալսարան |
Պարգևներ | Ստրեգա մրցանակ |
Կայք | paologiordano.it |
Paolo Giordano Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Պաոլո Ջորդանոն միայնակ է ապրում Սան Մաուրո Տորինեզեում, որտեղ և ծնվել է: Հայրը բժիշկ-գինեկոլոգ է, մայրը՝ անգլերենի ուսուցչուհի։ Ավարտել է Թուրինի համալսարանը՝ պաշտպանելով թեզ ֆիզիկայից հիմնարար փոխազդեցությունների վերաբերյալ: Կրթությամբ ֆիզիկոս-տեսաբան է: Դասավանդում է համալսարանում։
Մանկուց բանաստեղծություններ է գրել։ Թուրինում մասնակցել է ստեղծագործելու դասընթացների։
2008 թվականին «Մոնդադորի» հրատարակչությունը հրատարակել է նրա առաջին վեպը՝ «Պարզ թվերի մենությունը»։ Մենակության դատապարտված երկու միայնակ մարդկանց սիրո մասին այս վեպը դարձել է համաեվրոպական բեսթսելեր։ Վեպի համար Պաոլո Ջորդանոն ստացել է «Ստրեգա» գրական մրցանակ (2008): Tuttolibri-ի համաձայն՝ վեպը 2008 թվականին Իտալիայում ամենաշատ վաճառվող գիրքն էր. գնվել է ավելի քան մեկ միլիոն օրինակ: 2010 թվականին ռեժիսոր Սավերիո Կոստանցոն նկարահանել է համանուն ֆիլմ (իտալական դրամա)[Ն 2]: Ներկայումս վեպը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։
2009 թվականի դեկտեմբերին Պաոլո Ջորդանոն եղել է Մոսկվայում։
2010 թվականի հունվարին ըստ մի քանի ամսագրերի, այդ թվում Ֆրանսիայում՝ Livres-Hebdo-ի և Մեծ Բրիտանիայում՝ The Bookseller-ի, 2009 թվականին համարվել է Եվրոպայում չորրորդը՝ որպես ամենավաճառված ֆանտաստ գրող[3]:
2012 թվականի հոկտեմբերին Ջորդանոն հրատարակել է նոր գիրք՝ «Մարդկային մարմին»:
2013 թվականի փետրվարին նա Սան Ռեմոյի 63-րդ փառատոնի ժյուրիի անդամ էր:
2020 թվականի մարտի 26-ին նա հրապարակել է Էսսե «Համավարակ» վերնագրով, որը լի է մեր ժամանակի և COVID-19-ի մասին մտորումներով[4][5]:
ՍտեղծագործությունԽմբագրել
- La solitudine dei numeri primi, Mondadori, 2008
- Il corpo umano, Mondadori, 2012
- Il nero e l’argento, Einaudi, 2014
- Divorare il cielo, Einaudi, 2018
- Nel contagio, Einaudi, 2020
ՀայերենԽմբագրել
- Համավարակ, Նյումեգ, 2020[6]
Գիտական հրապարակումներԽմբագրել
- Paolo Gambino, Paolo Giordano, Giovanni Ossola, Nikolai Uraltsev, Inclusive semileptonic B decays and the determination of |Vub|, Journal of High Energy Physics, n. 10, ottobre 2007, p. 58.
- Paolo Giordano, Inclusive semileptonic B decays and the determination of |Vub|, Journal of Physics: Conference Series, v. 110, 30 giugno 2008.
- Paolo Gambino, Paolo Giordano, Normalizing inclusive rare B decays, Physics Letter B, maggio 2008.
Տես նաևԽմբագրել
ՆշումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #136458793 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Larsson, Meyer and Brown were Europe's top authors in 2009, 25 հունվարի 2010 թ., The Bookseller
- ↑ W&N rushes out 'urgent exploration of Covid-19 emergency'
- ↑ Il Post: Cosa sta succedendo nell’editoria
- ↑ Համավարակ