Պարզ թվերի մենությունը (ֆիլմ)
«Պարզ թվերի մենությունը», «Կենտ թվերի մենությունը» (իտալ.՝ La solitudine dei numeri primi), 2010 թվականին ռեժիսոր Սավերիո Կոստանցոյի[7] նկարահանած իտալական դրամա՝ հիմնված իտալացի գրող Պաոլո Ջորդանոյի համանուն վեպի վրա։ Վենետիկի 67-րդ կինոփառատոնում ֆիլմն առաջադրվել է «Ոսկե առյուծ» անվանակարգում[8]։
Պարզ թվերի մենությունը իտալ.՝ La solitudine dei numeri primi | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանր | դրամա |
Հիմք | «Պարզ թվերի մենությունը» վեպ |
Թվական | 2010 և օգոստոսի 11, 2011[1] |
Լեզու | իտալերեն |
Ռեժիսոր | Սավերիո Կոստանցո[2][3][4][…] |
Պրոդյուսեր | Ֆաուստո Բրիցցի |
Սցենարի հեղինակ | Սավերիո Կոստանցո և Պաոլո Ջորդանո |
Դերակատարներ | Ալբա Ռորվախեր[5][3][4], Luca Marinelli?[5][3][4], Ավրորա Ռուֆինո[5][3][4], Իզաբելլա Ռոսսելլինի[5][3], Մուրիցիո Դոնադոնի[5][3], Ֆիլիպպո Տիմի[5], Անդրեա Ջուբլին, Tommaso Neri?[5][3][4], Roberto Sbaratto?[6] և Tatiana Lepore?[6] |
Օպերատոր | Ֆաբիո Չյանկետտի |
Երաժշտություն | Մայք Փաթոն |
Մոնտաժ | Francesca Calvelli? |
Պատմվածքի վայր | Թուրին |
Կինոընկերություն | Medusa Film և Sky Cinema? |
Տևողություն | 118 րոպե |
2011 թվականին ֆիլմը ցուցադրվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Խաղարկային ֆիլմերի մրցույթ» անվանակարգում[9]։
Ֆիլմի վերնագիրը բացատրվում է այն պնդմամբ, որ Ալիսն ու Մատտիան կարծես մաթեմատիկական երկվորյակներ լինեն. երկուսն էլ միայնակ են, մոտ են իրար, բայց բաժանված են զույգ թվով։
Սյուժե
խմբագրելՖիլմում նկարահանված է 1984, 1991, 2001 և 2009 թվականների Իտալիան։
Մատտիան և Ալիսը (երեխաներ՝ 1984, պատանիներ՝ 1991) մեկուսացել են շրջապատող աշխարհից։
Մատտիան, մանուկ հասակում այգում միայնակ թողնելով հաշմանդամ քրոջը, կորցնում է նրան։ Նա դարձել է հաջողակ գիտնական, սակայն այդ միտքը դեռ տանջում է նրան։
Երեխա հասակում չմշկելիս Ալիսի հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով նա կաղում է և ազդրին սպի ունի։ Դեռահաս տարիքում դասընկերուհիները հետապնդում են նրան։
Մատտիան և Ալիսը հանդիպում են դեռահաս տարիքում և դառնում ընկերներ, սակայն նրանց ընկերությունն ընդհատվում է, երբ Մատտիան գնում է Գերմանիա աշխատելու։ Ութը տարի անց Ալիսը նրան Իտալիա վերադառնալու խնդրանքով կարճ երկտող է գրում։ Մատտիան վերադառնում է։ Նրանք վերամիավորվում են։
Դերեր
խմբագրել- Ալբա Ռորվախեր՝ Ալիս (չափահաս)
- Արիանա Նաստրո՝ Ալիս (պատանի)
- Լուկա Մարինելլի՝ Մատտիա Բալոսինո (չափահաս)
- Վիտտորիո Լոմարտիրե՝ Մատտիա (պատանի)
- Մարտինա Ալբանո՝ Ալիս (երեխա)
- Տոմմազո Ների՝ Մատտիա (երեխա)
- Ավրորա Ռուֆինո՝ Վիոլա
- Գորգիա Պիցցո՝ Միքելա
- Իզաբելլա Ռոսսելլինի՝ Ադել
- Մուրիցիո Դոնադոնի՝ Ումբերտո
- Ռոբերտո Սբարատտո՝ Պիետրո
- Գորգիա Սենեսի՝ Էլենա
- Անդրեա Ջուբլին՝ Ֆաբիո
- Ֆիլիպպո Տիմի՝ խեղկատակ
Նկարահանող խումբ
խմբագրել- Պրոդյուսերներ՝ Մարիո Ջանանի, Ֆիլիպ Քրոյցեր, Անն-Դոմինիկ Տուսեն
- Ռեժիսոր՝ Սավերիո Կոստանցո
- Սցենարի հեղինակներ՝ Սավերիո Կոստանցո
- Օպերատոր՝ Ֆաբիո Չանկետտի
- Երաժշտությունը` Մայք Փաթոն
- Հնչյունը` Ջանլուկա Բազիլի
- Մոնտաժը` Ֆրանչեսկա Կալվելլի
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.imdb.com/title/tt1441373/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 http://www.filmaffinity.com/es/film324117.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.telerama.fr/cinema/films/la-solitude-des-nombres-premiers,426033.php
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 http://www.imdb.com/title/tt1441373/fullcredits
- ↑ 6,0 6,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Պարզ թվերի մենությունը». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Venezia 67». labiennale.org. 2010 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Պարզ թվերի մենությունը». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.