Չիեռնա նադ Տիսոու, Չիեռնա նադ Տիսոյ[2] (սլովակ.՝ Čierna nad Tisou, հունգ.՝ Tiszacsernyő, ուկրաիներեն՝ Чорна над Тисою; ռուս.՝ перевод — Чёрная-над-Тисой, բառացի թարգմանած՝ Տիսայի Չյոռնայա), քաղաք և համայնք Սլովակիայի հարավարևելյան մասում՝ Կոշիցեի մարզի Տրեբիշովի շրջանում, Տիսա գետի ափին, Սլովակիայի, Ուկրաինայի և Հունգարիայի սահմանի մոտ։ Զբաղեցնում է 9.37 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2018 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով եղել է 3.593[3], որի մոտավորապես 60% -ը կազմել են հունգարացիները, 34%-ը՝ սլովակները, 6%-ը՝ ուկրաինացիները։

Բնակավայր
Չիեռնա նադ Տիսոու
սլովակ.՝ Čierna nad Tisou
Զինանշան

ԵրկիրՍլովակիա Սլովակիա
Հիմնադրված է1828 թ.
Առաջին հիշատակում1828
Մակերես9,37 կմ²
ԲԾՄ102 մետր
Բնակչություն3586 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ056
Փոստային դասիչ076 43
Ավտոմոբիլային կոդTV
Պաշտոնական կայքciernanadtisou.sk(սլովակ.)
Չիեռնա նադ Տիսոու (Սլովակիա)##
Չիեռնա նադ Տիսոու (Սլովակիա)
Երկաթուղին սլովակա-ուկրաինական սահմանին

Պատմություն խմբագրել

Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1828 թվականին։

Քաղաքի կարգավիճակ է ստացել 1969 թվականին։

1968 թվականի հուլիսի 29-ին այս քաղաքի մշակույթի տանը սկսվել են ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լ. Ի. Բրեժնևի և Չեխոսլովակիայի կոմկուսի առաջնորդ Ալեքսանդր Դուբչեկի ղեկավարած պատվիրակությունների՝ «Պրահայի գարնան» թեմայով քննարկումները, որոնք տևել են երեք օր։

1947 թվականին Չիեռնայի մերձակայքում ստեղծվել է երկաթուղային հանգույց, որը լայնգիծ երկաթուղով կապվել է Ուկրաինայի ծայր արևմուտքում՝ Չոպ քաղաքի մոտ գտնվող խոշորագույն հանգույցին[4]։ Այստեղ գործում է Չիեռնա-Չոպ միջազգային երկաթուղային անցումը; Նախատեսված է բացել «Չիեռնա—Սոլոմոնովո» ճանապարհային նոր անցում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The 2021 Population and Housing CensusBratislava: Statistical Office of the Slovak Republic.
  2. Чиерна-над-Тисой — написание, принятое во второй половине XX века, включая обширную литературу по «Пражской весне 1968 года» и железнодорожные расписания МПС
  3. «Population and migration». Statistical Office of the Slovak Republic. Վերցված է 2019 թ․ ապրիլի 16-ին.
  4. «Pozemky v Čiernej nad Tisou (рус. Земля в Чьерна-над-Тисоу)». Vyjadrenie pre médiá (рус. Заявление для СМИ) (սլովակերեն). ŽSR — Официальный сайт. 17.10.2018. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին. «Na objekte klubu železničiarov (Uzlový klub) je osadená pamätná tabuľa pripomínajúca začiatok výstavby železničného prekládkového uzla a mesta (viď príloha). Iná tabuľa na budove Uzlového klubu nikdy nebola. (рус. Мемориальная доска, посвященная началу строительства железнодорожного перевалочного узла и города, установлена на здании железнодорожного клуба (Узлового клуба) (см. Приложение). Никогда не было никакого другого знака на здании Узлового клуба.)»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիեռնա նադ Տիսոու» հոդվածին։