Գրեմլիններ
«Գրեմլիններ» (անգլ.՝ Gremlins), 1984 թվականին նկարահանված սարսափ կատակերգություն ֆիլմ։
Ռեժիսոր Ջո Դանթեն նկարահանել է ֆիլմը Քրիս Քոլամբոսի սցենարով, իսկ որպես ֆիլմի պրոդյուսեր հանդես է եկել Սթիվեն Սփիլբերգը։
Ֆիլմը շատ մեծ հաջողություն է ունեցել կինովարձույթում և արժանացել կինոքննդատների հավանությանը։ 1990 թվականին նկարահանվել է նաև ֆիլմի շարունակությունը՝ «Գրեմլիններ 2. Նոր խմբաքանակ» անվանումով։
Սյուժե
խմբագրելՖիլմի հերոս Բիկկի Պելցերը ապրում է ամերիկյան մի փոքրիկ քաղաքում սովորական կյանքով։ Նա սովորում է, աշխատում է բանկում, ունի շուն, սիրահարված է իր գեղեցկուհի գործընկերուհուն՝ Քեյթին։
Բայց ամեն ինչ փոխվում է այն ժամանակվանից, երբ նրա հայրը՝ գյուտարար Ռենդելլ Պելցերը Ծննդյան տոներին նրան նվիրում է մի փոքրիկ զավեշտալի կենդանի՝ մոգվայ, որը նա գնում է չինական թաղամասերի խանութներից մեկում։ Վաճառողը նրանց պատվիրում 3 կարևոր բան. նրանց ներկայությամբ չմիացնել պայծառ լույս, թույլ չտալ որ նրա վրա ջուր կաթա և ամենակարևորը՝ չկերակրել նրան կեսգիշերից հետո։ Պելցերը կենդանուն անվանում է Գիզմո։
Սակայն մի անգամ Բիլլին պատահաբար թրջում է Գիզմոյին և նա սկսում է ինքնաբազմանալ՝ և ծնվում են ուրիշ փոքրիկ կենդանիներ, որոնք սակայն շատ չար են լինում։ Մի անգամ նրանք փչացնում են ժամացույցը և Բիլլին կերակրում է Գիզմոյին կեսգիշերից հետո և այդ ժամանակ Գիզմոյի վրա առաջնում են բլթակներ, որոնցից ծնվում են ավելի չար կենդանիներ՝ Գրեմլիններ։
Բիլլին սկսում է Գիզմոյի հետ պայքարել Գրեմլինների դեմ, որոնք համախմբվելով փորձում են վերացնել քաղաքը և սպանել նրա բոլոր բնակիչներին ...
Դերերում
խմբագրել- Զակ Հելլիգան - Բիլլ Պելցեր
- Ֆիբի Քեյթս - Քեյթ Բերինջեր
- Հոյթ Էքսթոն - Ռենդելլ Պելցեր
- Ֆրենսիս Լի ՄակՔեյն - Լինն Պելցեր
- Կեկ Լյուկ - միստր Վինգ, Գիզմոյի նախկին տերը
- Քորի Ֆելդման - Փիթ Ֆեունտեյն
- Պոլլի Հոլլիդեյ - միսսիս Ռուբի Դիգլ
- Դիկ Միլլեր - Մյուրրեյ Ֆատտերման
- Ջեկի Ջոզեֆ - Շեյլա Ֆատտերման
- Սքոթ Բրեյդի - շերիֆ Ֆրենկ
- Ջաջ Ռեյնհոլդ - Ջերալդ Հոփքինս
- Էդվարդ Էնդրյուս - միստր Ռոլանդ Կորբեն
- Ջոն Լու - միստր Վինգի թոռը
ֆիլմում երկրորդական դերերով հանդես են եկել նաև ֆիլմի ստեղծագործական կազմի անձինք և այլ հայտնի կինոդեմքեր
- Սթիվեն Սփիլբերգ - հաշմանդամի սայլակով տղամարդ
- Թոմ Բերինջեր - լրագրող
- Ջերրի Գոլդսմիթ - հեռախոսախցիկի տղամարդ
- Ուիլյամ Շալլերտ - հայր Բարտլետտ
- Չաք Ջոնս - միստր Ջոնս
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Gremlins — 1984.
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=gremlins.htm
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=6498&type=MOVIE&iv=Basic
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.imdb.com/title/tt0087363/
- ↑ 6,0 6,1 http://www.filmaffinity.com/es/film455839.html
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=339.html
- ↑ 8,0 8,1 8,2 http://stopklatka.pl/film/gremliny-rozrabiaja
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 http://www.imdb.com/title/tt0087363/fullcredits
- ↑ 10,0 10,1 10,2 http://movieweb.com/movie/gremlins/
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Box Office Mojo — 1999.
Արտաքին հղումներ
խմբագրել- IMDb կայքում
- allmovie կայքում
- Գրեմլիններ Օնլայն
- հոդվածներ Ֆանտաստիկայի Աշխարհ թերթում(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեմլիններ» հոդվածին։ |