Ալեքսանդր Սեմյոնովիչ Մենակեր (ռուս.՝ Александр Семёнович Менакер, ապրիլի 8, 1913(1913-04-08), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - մարտի 6, 1982(1982-03-06), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային դերասան, էստրադայի արտիստ, ռեժիսոր, «Միրոնովա և Մենակեր» դուետի մասնակից, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1978)։

Ալեքսանդր Մենակեր
Ծնվել էապրիլի 8, 1913(1913-04-08)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 6, 1982(1982-03-06) (68 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Մարիա Միրոնովա
Երեխա(ներ)Kirill Laskari? և Անդրեյ Միրոնով
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Դերասան Անդրեյ Միրոնովի և բալետմայստեր Կիրիլ Լասկարիի հայրն է։

Կենսագրություն խմբագրել

 
Մենակերի շիրիմի Նովի Դոնսկի գերեզմանատանը

Ալեքսանդր Մենակերը ծնվել է 1913 թվականի ապրիլի 8-ին Սանկտ Պետերբուրգի Գոնչարնայա փողոց, 13 հասցեում[1], Սանկտ Պետերբուրգի Կայսերական համալսարանի շրջանավարտ, փաստաբան Սեմյոն Իսակովիչ (Իցկովիչ) Մենակերի (1890-1974)[2] և Աննա Իոսիֆովնա Մենակերի (օրիորդական ազգանունը՝ Կաց, 1888-1967) ընտանիքում, որոնք ծնունդով եղել են Վիլնայից[3][4]։ Հայրական պապը՝ Վիլնայից քաղքենի Իցիկ Շիմելևիչ Մենակերը (1838-1902 թվականից հետո), եղել է ատաղձագործ, ունեցել է կահույքի և ատաղձագործական արհեստանոց[5][6], ապրել է Ֆոնտանկա, 83 հասցեում[7][8]։

Ալեքսանդր Մենակերի հայրը եղել է Սիբիրյան բորսայի ֆոնդային մասնաճյուղի իսկական անդամ (1913) և զբաղվել է բորսայական գործառնություններով Սանկտ Պետերբուրգի բորսայում։ 1912 թվականից ունեցել է վաճառականական կարգավիճակ (մինչև 1914 թվականը՝ 1-ին գիլդիայի վաճառական), 1914 թվականին բնակվել է Բոլշոյ պրոսպեկտ, 102 հասցեում[9]։ 1920-1930-ական թվականներին հայրն աշխատել է որպես իրավաբան, «Կուստրարիկրեդիտի» լիազոր[10], այնուհետև՝ «Պրոմկրեդիտի» դրամարկղի վարիչ[11]։

1928 թվականին Ալեքսանդր Մենակերն աշխատել է որպես երաժշտական ձևավորող «Ժիվայա գազետա»-ում[12]։ 1929 թվականին ընդունվել Է Դրամատիկական մեծ թատրոնին կից 1-ին գեղարվեստական ստուդիայի դերասանական բաժին, 1930 թվականին տեղափոխվել Բեմական արվեստների տեխնիկումի ռեժիսորական ֆակուլտետ։

1932 թվականից աշխատել է Երաժշտության, էստրադայի և կրկեսի պետական միավորումում և Լենգորէստրադայում՝ կատարելով երաժշտական պարոդիաներ և ֆելիետոններ։ 1933-1934 թվականներին հանդես է եկել Լենինգրադիմյուզիք-հոլում որպես դերասան և ռեժիսոր։ 1935 թվականից եղել Է Խարկովի Կարմիր բանակի տան Ջազ թատրոնի գեղարվեստական ղեկավարը։

1936-1938 թվականներին Ալեքսանդր Մենակերը կրկին հանդես է եկել Լենինգրադի մյուզիք-հոլում դերասանուհի Եվգենիա Միխայլովնա Ֆիշի (ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վիտալի Պոլցեյմակոյի կինը) հետ դուետով։

1939 թվականին դարձել Է Մոսկվայի էստրադայի և մանրապատումների թատրոնի արտիստ (եղել է Լենինգրադի էստրադայի և մանրապատումների թատրոնի կազմում), որտեղ առաջին անգամ հանդես է եկել երաժշտական հումորեսկներով՝ Մարիա Միրոնովայի հետ դուետով։

1942 թվականին եղել է «Вот и хорошо!» հակաֆաշիստական ծրագրի բեմադրիչը, «Աղոթե՛ք նրա համար» (ռուս.՝ «Молитесь за него!») երաժշտական ֆելիետոնի հեղինակը և կատարողը, «Москвичи-земляки» ծրագրի ռեժիսորներից մեկը (1942)։

1948 թվականին թատրոնի փակումից հետո «Միրոնովա և Մենակեր» դուետն սկսել է ինքնուրույն ելույթ ունենալ։ Նրանց առաջին գործերից էին «Մոսկովյան հանդիպումներ» և «Ծանոթ դիմանկարներ» համարները։ Նրանք մասնակցել են նաև «Էրմիտաժ» թատրոնի՝ Վլադիմիր Դուխովնիկովի և Մորիս Սլոբոդսկու «Ահա գալիս է շոգենավը» (ռուս.՝ «Вот идёт пароход», 1954) ծրագրին։ 1954 թվականից դուետը ելույթ է ունեցել Մոսկվայի էստրադայի թատրոնում։ Տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը եղել է Մենակերը, իսկ ծրագիրը ներառել է «Մեր տանը» ռուս.՝ «В нашем доме») համերգ-ներկայացումը, «Խոսող նամակներ» (ռուս.՝ «Говорящие письма») և «Ընտանեկան գործեր» (ռուս.՝ «Дела семейные») ներկայացումները (1954), որի համար հիմք է ծառայել Բորիս Լասկինի «Լսվում է ամուսնալուծության գործը» (ռուս.՝ «Слушается дело о разводе») պիեսը։

1968 թվականի դեկտեմբերին Մենակերը տարել սրտամկանի առաջին ինֆարկտը, որի պատճառով Անդրեյ Միրոնովի և Տատյանա Եգորովայի դեկտեմբերի 15-ին նախատեսված հարսանիքը տեղի չի ունեցել։ Հետագայում ևս մեկ ինֆարկտ է տարել։

Ալեքսանդր Մենակերը հանկարծամահ է եղել 1982 թվականի մարտի 6-ին սրտի կանգից։ Թաղված է Մոսկվայի Դոնսկոյ գերեզմանատանը, թիվ 3 տեղամասում, Մարիա Միրոնովայի ծնողների հետ նույն գերեզմանում[13]։

Ընտանիք խմբագրել

  • Առաջին կինը՝ Իրինա Վլադիմիրովնա Լասկարին (օրիորդական ազգանունը՝ Լիպսկերովա, 1909-1971), Թբիլիսիի օպերային թատրոնի բալերինա,
    • Որդին՝ Կիրիլ Ալեքսանդրովիչ Լասկարի (1936-2009), խորեոգրաֆ, Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (2002),
      • Թոռը՝ Կիրիլ Կիրիլովիչ Լասկարի (ծնվ.՝ 1977), սցենարիստ, բանաստեղծ, Arc WW Russia գործակալության կրեատիվ տնօրեն, «Пятница!» ալիքի մարքեթինգի գծով տնօրեն[14][15][15],
  • Երկրորդ կինը՝ Մարիա Միրոնովա (1911-1997), դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1991),
  • Զարմիկ՝ Իսահակ Միխայլովիչ Մենակեր (1905-1978), ռեժիսոր Լեոնիդ Մենակերի հայրը (1929-2012),
  • Զարմիկներ՝ Ալեքսանդր Արկադևիչ Բելինսկի (1928-2014)[16][17], Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (1999) և մանկագիր Գեորգի Յուրմին (1923-2007)։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1954 – Ուրախ աստղեր (ռուս.՝ Весёлые звёзды)
  • 1963 – Կարճ պատմություններ (ռուս.՝ Короткие истории) – պանի Քրիստինայի ամուսինը
  • 1966 – Ռուսական անտառի հեքիաթները (ռուս.՝ Сказки русского леса) – տաքսու ուղևոր
  • 1969 – Առևանգում (ռուս.՝ Похищение) – արտիստ Մենակեր
  • 1978 – Տղամարդ և կանայք (ռուս.՝ Мужчина и женщины, ֆիլմ-ներկայացում) – Անանիա Սեմյոնովիչ Գարունսկի (գլխավոր դեր)[18]

Մուլտֆիլմերի հնչյունավորում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Весь Петербург (1912): Адрес С. И. Менакера в 1912 году: Гончарная улица, 13.
  2. Ընտանիքի մասին տվյալները ներկայացված են հրեական տոհմաբանության JewishGen.org կայքում։ Սեմյոն Մենակերի ծննդյան ամսաթիվը նշվում է 1889 թվականի հուլիսի 21-ին (հին տոմարով), ծննդյան անունը՝ Սեմյոն Ակիվա Իցկովիչ Մենակեր։ Ծնողներն են եղել Իցիկ Շիմելևիչ Մենակերը (1838) և Խանա Հինդա Մենակերը (1862)։ Դա եղել է հոր երկրորդ ամուսնություն։
  3. Надгробный памятник родителей на Преображенском еврейском кладбище
  4. «Родословное древо семьи Менакер». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին.
  5. Весь Петербург (1902)
  6. Весь Петербург
  7. Весь Петербург (1894)
  8. Весь Петербург (1895): В книжках-календарях Санкт-Петербурга на разные годы имя также записывается как Ицик Шмуйлович, Ицка Шемелевич и Ицкель Шлёмович Менакер.
  9. Весь Петербург на 1914 год: Здесь же указана Анна Иосифовна Менакер, жена купца 1-й гильдии.
  10. Весь Петроград (1924)
  11. Весь Ленинград (1930)
  12. МИРОНОВА и МЕНАКЕР // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  13. «Могилы знаменитостей».
  14. «КРУПНЫЙ ПЛАН: Кира Ласкари, директор департамента маркетинга и департамента промо телеканала «Пятница!»: «Я больше не верю в рекламные агентства. В России, по крайней мере»». AdIndex.ru. Վերցված է 2016 թ․ հունիսի 9-ին.
  15. 15,0 15,1 Рейтинг молодых медиаменеджеров России // Коммерсантъ. — 2014-01-07.
  16. М. Миронова и А. Менакер. До и после Андрюши…
  17. Любимое детище Аркадия Райкина отметило 70-летие
  18. Менакер на kino-teatr.ru

Գրականություն խմբագրել

  • …В своём репертуаре / Мария Миронова, Александр Менакер; Б. М. Поюровский. — М: ГЦТМ им. А. А. Бахрушина, 2011. — 498 с. — (Бахрушинская серия). — 3000 экз. — ISBN 978-5-901977-32-3

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Մենակեր» հոդվածին։