Մարիա Միրոնովա (դերասանուհի)

Մարիա Վլադիմիրովնա Միրոնովա (ռուս.՝ Мария Владимировна Миронова, դեկտեմբերի 24 1910 (հունվարի 6 1911), Մոսկվա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 13, 1997(1997-11-13)[1], Մոսկվա, Ռուսաստան[2][3]), թատրոնի, կինոյի և էստրադայի խորհրդային դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1991), «Միրոնովա և Մենակեր» կատակերգական դուետի մասնակից։

Մարիա Միրոնովա
Ծնվել էդեկտեմբերի 24 1910 (հունվարի 6 1911)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 13, 1997(1997-11-13)[1] (86 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (1927)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Միխայիլ Սլուցկի և Ալեքսանդր Մենակեր
Երեխա(ներ)Անդրեյ Միրոնով
Պարգևներ և մրցանակներ
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Անդրեյ Միրոնովի (1941-1987) մայրն է։

Կենսագրություն խմբագրել

Մարիա Միրոնովան ծնվել է 1910 թվականի դեկտեմբերի 25-ին (1911 թվականի հունվարի 7-ին) Մոսկվայում[2], դպրոցի ուսուցչուհի Ելիզավետա Իվանովնայի (մոտ 1875-1937) և ապրանքագետ Վլադիմիր Նիկոլաևիչ Միրոնովի (մոտ 1878-1937) ընտանիքում։ Հայրը սերում էր աղքատ քաղքենիներից։ Մոր ծնողները՝ Իվան և Մարիա Ֆիրսովները, ծագումով եղել են Տամբովի նահանգի Հին Բերյոզովո գյուղից[4]։

1927 թվականին Մարիա Միրոնովան ավարտել է Ա. Լունաչարսկու անվան թատերական տեխնիկումը (ներկայում՝ Տամբովի նահանգի, ԳԻՏԻՍ)[2]։ Մոսկվայի գեղարվեստական թատրոնի 2-րդի թատերախմբում ընդգրկվելու համար անհրաժեշտ էր դառնալ արհմիության անդամ, բայց աշխատանքային փորձի բացակայության պատճառով Մարիան այնտեղ չի ընդունվել։ Այդ ժամանակ էլ որոշել է ընդունվել Մոսկովյան օպերետի թատրոնի օժանդակ կազմ[5]։ Սակայն արհմիություն ընդունվելուց անմիջապես հետո տեղափոխվել է Մոսկվայի գեղարվեստական թատրոն 2-րդ, որտեղ աշխատել է 1928-1931 թվականներին[2]։ 1928 թվականին բեմ է բարձրացել Միությունների տան սյունասրահում որպես էստրադային դերասանուհի՝ ներկայացնելով Ա. Պ. Չեխովի պատմվածքները[6]։

1932-1936 թվականներին եղել է Մոսկվայի մյուզիք-հոլի դերասանուհի, 1936-1938 թվականներին՝ Մոսկվայի տրանսպորտի թատրոնի դերասանուհի (ներկայում՝ Մոսկվայի Ն. Գոգոլի անվան դրամատիկական թատրոն)[2]։

1934 թվականին կատարել է նորամուտը կինոյում՝ նկարահանվելով Կոնստանտին Էգերտի «Նաստենկա Ուստինովա» դրամայում։ Սակայն նրան ճանաչում է բերել Բյուրոկրատ Բյաբալովի քարտուղարի դերը Գրիգորի Ալեքսանդրովի «Վոլգա-Վոլգա» (1938) կատակերգությունում[5]։

1939-1947 թվականներին ծառայել է Մոսկվայի էստրադայի և մանրապատումների թատրոնում (ներկայում՝ «Էրմիտաժ» թատրոն)[2], որտեղ էլ ծանոթացել է Ալեքսանդր Մենակերի հետ։ Ավելի ուշ նրանք ամուսնացել են։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ դերասանուհին հանդես է եկել առաջնագծի դերասանական բրիգադներում[7]։

1946 թվականից Միրոնովան և Մենակերը եղել են Մոսէստրադայի արտիստներ, իսկ 1948 թվականից Մարիա Միրոնովան արդեն մշտապես աշխատել է ամուսնու՝ էստրադային դերասան Ալեքսանդր Մենակերի հետ[2]։ 1952 թվականին դուետը պաշտոնապես ձևակերվել է «երկու դերասանների թատրոն», որն առավել հայտնի է որպես «Միրոնովա և Մենակեր»[2]։ Նրանց ստեղծագործական տանդեմը գոյություն է ունեցել մոտ երեսուն տարի[5][6]։

Տարբեր ժամանակներում համագործակցել է «Մոսկոնցերտի» հետ[8]։

Ռադիոֆոնդի հավաքածուում պահվում են դերասանուհու մասնակցությամբ էստրադային մանրանկարների, ինտերմեդիաների, ներկայացումների հարյուրից ավելի ձայնագրություններ, այդ թվում՝ այնպիսի հեղինակների, ինչպիսիք են Միխայիլ Զոշչենկոն, Միխայիլ Արդովը, Լեոնիդ Լենչը, Վլադիմիր Պոլյակովը, Բորիս Լասկինը, Վլադիմիր Դուխովիչնին, Մորիս Սլոբոդսկոյը և այլք[9]։

Ընտանիք խմբագրել

Վերջին տարիներ խմբագրել

1982 թվականին ամուսնու մահանալուց հետո Մարիա Միրոնովան գործնականում դադարել է խաղալ թատրոնում և էստրադայում։ Ավելի ուշ Իոսիֆ Ռայխելգաուզը դերասանուհուն հրավիրել է «Սովրեմեննիկ»[5]։

1984 թվականին լույս է տեսել «...В своём репертуаре» գիրքը, որը գրել է Միրոնովան ամուսնու համահեղինակությամբ, որը կյանքից հեռացել է դրանից երկու տարի առաջ[19]։

1990 թվականից Միրոնովան եղել է Մոսկվայի Տաբակովի թատրոնի դերասանուհի։ 1995 թվականին «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում տեղի է ունեցել նրա բենեֆիսը։ Վերջին անգամ բեմ է բարձրացել Սեմյոն Զլոտնիկովի «Հեռանում է ծերունին պառավից» ներկայացման մեջ[6]։

Մարիա Միրոնովան մահացել է 1997 թվականի նոյեմբերի 13-ին Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում[20]։ Թաղվել է Վագանկովյան գերեզմանատանը՝ որդու կողքին[7][21]։

Արվեստ խմբագրել

Դերեր թատրոնում խմբագրել

ՄԳԱԹ 2-րդ[6][5]
  • «Քեռի Թոմի խրճիթը», ըստ Հարիեթ Բիչըր Սթոուի վեպի — Ֆանի
  • «Պատվի գործ», ըստ Իվան Միկիտենկոյի պիեսի — Մարուսյա
Մոսկվայի տրանսպորտի թատրոն
Մոսկվայի մյուզիք-հոլ[6]
Էստրադայի և մանրապատումների պետական թատրոն[6]
  • «Ապարդյուն նախազգուշություն», Նիկոլայ ՊոգոդինԶինա
  • «Տասներկուսին տասներկու պակաս», Լեոնիդ Լենչկին
  • «Դերասանական շքամուտքի մոտ», Վլադիմիր Պոլյակով — Կիսա
  • «Курортное обозрение», Սերգեյ Միխալկով և Լ. Լենչ — լվացարարուհի
«Միրոնովա և Մենակեր» երկու դերասանի թատրոն»[2][6][5]
  • 1949 — «Խոսող նամակներ», Բորիս Լասկին
  • 1954—1955 — «Ընտանեկան գործեր», Բորիս Լասկին
  • 1959 — «Кляксы», Վլադիմիր Դիխովիչնի և Մորիս Սլոբոդսկի
  • 1964 — «Գայլերը քաղաքում», Լև Շեյնին
  • 1969 — «Կապույտ մորուքի յոթ կանայք», Ալեքսանդր Վոլոդին
  • 1969 — «Քաղաքացուհի Ուտան», Գրիգորի Գորին և Արկադի Արկանով
  • 1971 — «Տղամարդիկ և կանայք», Լեոնիդ Զորին
  • 1976 — «Համար հյուրանոցում», Նիլ Սայմոն
«Տաբակերկա
  • «Ռուսերենի ուսուցիչը», Ա. Բուրավսկի — Կոզիցկայա[2][5]
«Սովրեմեննիկ»
  • «Էշելոն», ըստ Միխայիլ Ռոշչինի պիեսի[5]
«Ժամանակակից պիեսի թատրոն»
  • «Հեռանում է ծերունին պառավից» (ռուս.՝ «Уходил старик от старухи»), Սեմյոն Զլոտնիկով — Պորոգինա[2][5]

Ֆիլմագրություն խմբագրել

  1. 1934 – Նաստենկա Ուստինովա (ռուս.՝ Настенька Устинова) — Կոնկորդիա
  2. 1938 – Վոլգա-Վոլգա (ռուս.՝ Волга-Волга) — Զոյա Իվանովնա, Բիվալովի քարտուղարը
  3. 1940 – Ոճիր և պատիժ (ռուս.՝ Преступление и наказание) (կարճամետրաժ) — Գորբուշկինի կինը
  4. 1954 – Ուրախ աստղեր (ռուս.՝ Весёлые звёзды) (ֆիլմ-համերգ) — Միրոնովա
  5. 1954 – Պահեստային խաղացող (ռուս.՝ Запасной игрок) — Օլգա Յանուարովնա, գործարանի տնօրենի կինը
  6. 1954 – Մենք ձեզ հետ ինչ-որ տեղ հանդիպել ենք (ռուս.՝ Мы с вами где-то встречались) — Վերոնիկա Պլատոնովնա Մալյարսկայա, բամբասող
  7. 1955Մի գեղեցիկ օր (ռուս.՝ В один прекрасный день) — Տատյանա Պետրովնա Օզերովա, ջութակահարի կինը
  8. 1956Թանկարժեք նվեր (ռուս.՝ Драгоценный подарок) — Լեոկադիա Միախայլովնա
  9. 1958 – Ակամա վարորդ (ռուս.՝ Шофёр поневоле) — Աննա Վլասևնա Պաստուխովա
  10. 1961 – Դաստիարակության հարցեր (ռուս.՝ Вопросы воспитания) (կարճամետրաժ) — Վովոչկայի մայրը
  11. 1960 – Բոլորովին լուրջ (ռուս.՝ Совершенно серьёзно) (նովել «Օտարերկրացիներ») — Ժորայի մայրը
  12. 1962 – Голубой огонёк-1962 — «На деревьях синий иней» կատակային երգի կատարող
  13. 1963 – Կարճ պատմություններ (ռուս.՝ Короткие истории) (նովել «Դեպք ինքնաթիռում») — պանի Քրիստինա
  14. 1963 – Համառ աղջնակ (ռուս.՝ Упрямая девчонка)(կարճամետրաժ) — Ելենա Իգնատևնա
  15. 1966 – Ռուսական անտառի հեքիաթները (ռուս.՝ Сказки русского леса) — տաքսու ուղևորուհի
  16. 1969 – Առևանգում (ռուս.՝ Похищение) (երաժշտական ֆիլմ) — դերասանուհի Միրոնովա
  17. 1969 – Հին ծանոթ (ռուս.՝ Старый знакомый) — Վերա Ստեպանովնա Դյադինա, քաղգործկոմի մշակույթի բաժնի վարիչ
  18. 1971 – Фитиль (ֆիլմ № 110 «Формалисты»)
  19. 1974 – Ինչ ժպիտ ունեք (ռուս.՝ Какая у вас улыбка) — Օլգա Պավլովնա
  20. 1977Գրեթե ծիծաղելի պատմություն (ռուս.՝ Почти смешная история) — հեռագրիչ
  21. 1978 – Տղամարդիկ և կանայք (ռուս.՝ Мужчина и женщины) (ֆիլմ-ներկայացում) — բոլոր կանանց դերերը
  22. 1980 – Ժիգոլո և Ժիգոլետա (ռուս.՝ Жиголо и Жиголетта) (կարճամետրաժ) — տարեց դերասանուհի
  23. 1980 – Նշանակում (ռուս.՝ Назначение) — Лидия Григорьевна Лямина
  24. 1982 – Երկուշաբթին ծանր օր է (ռուս.՝ Понедельник — день тяжёлый) (ֆիլմ-ներկայացում) — Սոֆյա Իվանովնա
  25. 1985 – Մարիցա (ռուս.՝ Марица) — Վիոլետա
  26. 1988 – Էշելոն (ռուս.՝ Эшелон) — պառավ
  27. 1991 – Կազուս Իմպրովիզուս (ռուս.՝ Казус импровизус) — թուշակառու Կոզիցկայա
  28. 1996 – Հեռանում է ծերունին պառավից (ռուս.՝ Уходил старик от старухи) (ֆիլմ-ներկայացում) — պառավ

Մուլտֆիլմերի հնչյունավորում խմբագրել

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Հիշատակ խմբագրել

  • 1999 թվականին Մոսկվայում (Մալի Վլասևսկի նրբանցք, տուն № 7) բացվել է Միրոնովների ընտանիքի թանգարան-բնակարանը[2][23],
  • Նույն տան վրա տեղադրված է Մարիա Միրոնովային և Ալեքսանդր Մենակերին նվիրված հուշատախտակը։
  • Դերասանուհու ստեղծագործությանն ու հիշատակին են նվիրված հետևյալ վավերագրական ֆիլմերն ու հեռուստահաղորդումները.
    • 1993 – «XX դար. Բեմի մյուս կողմում. Մարիա Միրոնովա – երեկ, այսօր, վաղը» (ռուս.՝ «XX век. „По ту сторону рампы. Мария Миронова — вчера, сегодня, завтра“», «Կուլտուրա»)[24]
    • 2003 – Մարիա Միրոնովա (ՕՌՏ ալիքի «Որ հիշեն» (ռուս.՝ «Чтобы помнили») հեռուստատեսային ծրագրերի շարքից)
    • 2005 – Մարիա Միրոնովա (ԴՏՎ հեռուստաալիքի «Ինչպես են հեռացել կուռքերը» (ռուս.՝ «Как уходили кумиры») հաղորդաշարից)
    • 2009 – «Մարիա Միրոնովա և Ալեքսանդր Մենակեր. «Անդրյուշայից առաջ և հետո...» («Առաջին ալիք»)[25]
    • 2010 – «Մարիա Միրոնովան և նրա սիրելի տղամարդիկ» (ՏՎ Ցենտր)[26]
    • 2011 – «Մարիա Միրոնովա. «Այո, ես թագուհի եմ» («Կուլտուրա»)[27]
    • 2020 – «Դա ծիծաղելի էր... Մարիա Միրոնովան և նրա սիրելի տղամարդիկ» (ռուս.՝ «Это было смешно. „Мария Миронова и её любимые мужчины“», «Մոսկվա 24»)[28]
    • 2020 – «Մարիա Միրոնովա. «Վերջին օրը» («Զվեզդա»)[29]

Նշումներ խմբագրել

  1. Մեկ այլ աղբյուրում նշված է, որ Միրոնովան ու Մենակերն ամուսնացել են ոչ թե 1939, այլ 1940 թվականին[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 МИРО́НОВА И МЕНА́КЕР // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  3. 3,0 3,1 Игнатова Ольга (2014-01-07)։ «Браки и разводы в династии Мироновых»։ rg.ru (ռուսերեն)։ Российская газета։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-30-ին։ Վերցված է 2020-04-04 
  4. Егорова Т. Н. Глава 5. Мать Андрея — Мария Миронова // Андрей Миронов и я. Любовная драма жизни в 4-х частях. — М.: АСТ, 1999. — С. 29—30, 39. — 443 с. — ISBN 5-8159-0027-3
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 Миронова Мария Владимировна (Школа современной пьесы)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Миронова Мария Владимировна (Кругосвет)
  7. 7,0 7,1 7,2 «Мария Владимировна Миронова. Биографическая справка»։ ria.ru (ռուսերեն)։ РИА Новости։ 2011-01-07։ Արխիվացված է օրիգինալից 2022-07-11-ին։ Վերցված է 2022-07-11 
  8. «Служивые «Мосэстрады»»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ Коммерсантъ։ 2006-02-03։ Արխիվացված է օրիգինալից 2022-07-12-ին։ Վերցված է 2022-07-12 
  9. «Миронова и Менакер»։ amnesia.pavelbers.com (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-25-ին։ Վերցված է 2018-05-16 
  10. Борзенко Виктор (2014-01-07)։ «Их связала разлука. История любви Марии Мироновой и Александра Менакера»։ aif.ru (ռուսերեն)։ Аргументы и Факты։ Արխիվացված է օրիգինալից 2022-03-12-ին։ Վերցված է 2022-07-11 
  11. Оберемко Валентина (2021-01-07)։ «Кастрюлечка с крышечкой. 7 фактов о Марии Мироновой»։ aif.ru (ռուսերեն)։ Аргументы и факты։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-25-ին։ Վերցված է 2022-07-13 
  12. «Несравненная Капа, она же Дуся. Почему Марии Мироновой не везло в кино?»։ aif.ru (ռուսերեն)։ Аргументы и факты։ 2005-02-25։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-19-ին։ Վերցված է 2022-07-13 
  13. «Миронова Мария Андреевна»։ lenkom.ru (ռուսերեն)։ Ленком։ Վերցված է 2022-07-19 
  14. «Андрей Удалов»։ vakhtangov.ru (ռուսերեն)։ Театр имени Е. Б. Вахтангова։ Վերցված է 2022-07-18 
  15. Зыков Кирилл (2021-08-28)։ «Внук Андрея Миронова включен в труппу «Ленкома»»։ mir24.tv (ռուսերեն)։ Мир։ Արխիվացված է օրիգինալից 2021-08-29-ին։ Վերցված է 2022-07-19 
  16. Николайчик Наталья (2013-10-16)։ «Мария Миронова о любви, сострадании и отношении с сыном»։ 7days.ru (ռուսերեն)։ 7Дней։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-19-ին։ Վերցված է 2022-07-19 
  17. Викторова Ирина (2019-12-25)։ «Признание Марии Мироновой о родах с мужем: Андрей не разрешал делать общий наркоз»։ www.kp.ru (ռուսերեն)։ Комсомольская правда։ Արխիվացված է օրիգինալից 2022-07-19-ին։ Վերցված է 2022-07-19 
  18. Гришин Михаил (2019-10-01)։ ««Греческое чудо»: 46-летняя Миронова родила в Афинах»։ www.gazeta.ru (ռուսերեն)։ Газета.Ru։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-03-ին։ Վերցված է 2022-07-19 
  19. «Миронова Мария Владимировна — «…В своём репертуаре». (Карточка)»։ search.rsl.ru (ռուսերեն)։ Российская государственная библиотека։ Արխիվացված է օրիգինալից 2022-07-12-ին։ Վերցված է 2022-07-12 
  20. «Скончалась Мария Миронова»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ Коммерсантъ։ 1997-11-14։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-26-ին։ Վերցված է 2022-07-08 
  21. «Могилы знаменитостей»։ www.m-necropol.ru (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-04-ին։ Վերցված է 2022-07-08 
  22. «Указ Президента Российской Федерации от 23.12.1995 г. № 1296 «О награждении орденом «За заслуги перед Отечеством» IV степени Мироновой М. В.»»։ www.kremlin.ru (ռուսերեն)։ Официальный сайт Кремля։ 1995-12-23։ Արխիվացված է օրիգինալից 2022-07-09-ին։ Վերցված է 2022-07-09 
  23. Гоголева Екатерина (2015-10-19)։ ««Если пришли, значит, помните…»»։ www.world-shake.ru (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-12-04-ին։ Վերցված է 2022-07-14 
  24. ««XX век. По ту сторону рампы. Мария Миронова — вчера, сегодня, завтра». Документальный фильм»։ smotrim.ru (ռուսերեն)։ Культура։ 1993։ Արխիվացված է օրիգինալից 2022-10-25-ին։ Վերցված է 2022-03-05 
  25. ««Мария Миронова и Александр Менакер. До и после Андрюши». Документальный фильм»։ www.1tv.ru (ռուսերեն)։ Первый канал։ 2009-06-27։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-17-ին։ Վերցված է 2022-07-06 
  26. ««Мария Миронова и её любимые мужчины». Документальный фильм»։ www.tvc.ru (ռուսերեն)։ ТВ Центр։ 2010։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-06-ին։ Վերցված է 2021-12-06 
  27. ««Мария Миронова. Да, я царица!». Документальный фильм»։ smotrim.ru (ռուսերեն)։ Культура։ 2011։ Արխիվացված է օրիգինալից 2022-10-25-ին։ Վերցված է 2022-03-05 
  28. ««Это было смешно. Мария Миронова и её любимые мужчины». Телепередача»։ www.m24.ru (ռուսերեն)։ Москва 24։ 2020-02-17։ Արխիվացված է օրիգինալից 2022-03-05-ին։ Վերցված է 2022-03-05 
  29. ««Мария Миронова. Последний день». Телепередача»։ tvzvezda.ru (ռուսերեն)։ Звезда։ 2020-12-02։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-06-ին։ Վերցված է 2021-12-06 

Գրականություն խմբագրել

  • Б. М. Поюровский Мария Миронова. Александр Менакер… В своём репертуаре. — М: ГЦТМ им. А. А. Бахрушина, 2011. — 498 с. — (Бахрушинская серия). — 3000 экз. — ISBN 978-5-901977-32-3

Արտաքին հղումներ խմբագրել