Բացել գլխավոր ցանկը

Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն

Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն (անգլ.՝ Royal Astronomical Society), Մեծ Բրիտանիայի գիտական ընկերություն` հիմնադրված 1820 թվականին, Լոնդոնի Աստղագիտական ընկերություն անվանումով (Astronomical Society of London)` աստղագիտական հետազոտություններին օժանդակելու համար, որոնք նախապես, հիմնականում կազմակերպվում էին սիրողական-աստղագետների կողմից: 1831 թվականին ընկերությունը Վիլհելմ IV-ից ստացել է թագավորական արտոնություններ և ներկայիս անվանումը: 1915 թվականից հասարակություն մուտք գործելու իրավունք են ստացել կանայք: Ընկերությունը Մեծ Բրիտանիան ներկայացնում է Միջազգային աստղագիտական միության կազմում: Նրա խնդիրներից են համարվում համագործակցության զարգացումն աստղագիտության, գեոֆիզիկայի, Արեգակնային համակարգի ուսումնասիրության և հարակից գիտական ճյուղերի բնագավառում[3]:

Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն
Entrance to the Royal Astronomical Society 1.jpg
Entrance to the Royal Astronomical Society 2.jpg
Տեսակկազմակերպություն և գիտական ընկերություն[1]
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՆախորդողSpitalfields Mathematical Society?
Հիմնադրված1820
Գլխադասային գրասենյակԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Կայքras.org.uk[2]

Ընկերության նիստերը կայանում են Լոնդոնում, Փիքադիլի փողոցի Բյորլինգտոն հաուսում, ինչպես նաև ամբողջ Միացյալ Թագավորությունում:

ՀրապարակումներԽմբագրել

Ընկերության գործունեության կարևորագույն ուղղություններից մեկն է համարվում շարադրողական ամսագրերի հրատարակումը, որոնցից երկուսը համարվում են համաշխարհային ճանաչում ունեցող «Թագավորական աստղագիտական ընկերության գրառումներ » (Monthly Notices of the Royal Astronomical Society (MNRAS), լույս է տեսնում 1827 թվականից) և 1989 թվականից հրատարակվող «Միջազգային գեոֆիզիկական ամսագիր » (անգլ.՝ Geophysical Journal International (GeoJI)), Գերմանական Գեոֆիզիկական ընկերության հետ համատեղ), ինչպես նաև, 1997 թվականից հրատարակվող «Աստղագիտություն և գեոֆիզիկա » ամսագիրը (անգլ.՝ Astronomy & Geophysics (A&G)):

ԱնդամակցությունԽմբագրել

Ընկերությունում անդամակցությունը համարվում է ֆիքսված, և նրա անդամները հաղորդակցության ժամանակ կարող են պաշտոնապես հիմնվել FRAS-ի (Fellow of the Royal Astronomical Society) կարգավիճակի վրա: Ընկերության անդամ կարող է լինել 18 տարեկանը լրացած ցանկացած անձնավորություն, ով համապատասխանում է նրա պահանջներին: Քանի որ ընկերությունը հիմնադրվել է այն ժամանակ, երբ պրոֆեսիոնալ աստղագետները սակավաթիվ էին, ընդունելության հաստատման համար չէր պահանջվում մասնագիտական իրազեկություն, այնուամենայնիվ ընկերության անդամների երեք քառորդը համարվում են պրոֆեսիոնալ աստղագետներ և գեոֆիզիկներ: 2003 թվականին ընկերության անդամների թիվն անցնում էր 3000-ից , որոնցից շուրջ 1000-ը բնակվում են Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս[3]:

ԸնկերներԽմբագրել

2009 թվականից աստղագիտությամբ և գեոֆիզիկայով հետաքրքրվող, բայց այդ բնագավառում պրոֆեսիոնալ որակավորում չունեցող անձանց համար սահմանվեց նոր կարգավիճակ: նրանք կարող են դառնալ Թագավորական աստղագիտական ընկերության Ընկերներ (անգլ. Friends of the RAS)[4]:

ԺողովներԽմբագրել

Սեպտեմբերից մինչև հունիս Ընկերությունն անցկացնում է ամենամսյա ժողովներ, որոնք տեղի են ունենում ամսվա երկրորդ հինգշաբթի օրերին: Ժողովներում քննարկվում են գեոֆիզիկայի և աստղագիտության արդիական պրոբլեմները: Բացի այդ ընկերությունն ամեն տարի անցկացնում է Ազգային աստղագիտական համագումար և առանձին միջոցառումներ Մեծ Բրիտանիայի տարբեր մասերում:

ԳրադարանԽմբագրել

Ընկերության գրադարանը կանոնավոր կերպով ստանում է 300-ից ավելի պարբերական հրատարակություններ աստղագիտության և գեոֆիզիկայի վերաբերյալ, ինչպես նաև իր տրամադրության տակ ունի 10 հազարից ավելի տարբեր տեսակի գրքեր, սկսած հանրամատչելի հրատարակություններից մինչև գիտական կոնֆերանսների աշխատություններ: Աստղագիտության վերաբերյալ ընկերության գրադարանի գրքերի հազվագյուտ հավաքածուն իր հարստությամբ զիջում է միայն Էդինբուրգի թագավորական աստղադիտարանի հավաքածուին: Ընկերության անդամների հետ հավասարապես գրադարանից օգտվում են աստղագետների, գեոֆիզիկների և պատմաբանների լայն շրջանակ[5]:

ԿրթությունԽմբագրել

Ընկերությունը ընդգրկված է նաև բնակչության, ուսանողության, ուսուցչության և մասսայական ինֆորմացիայի միջոցների շրջանում աստղագիտության մասսայականացման միջոցառումների մեջ: Ընկերությունը խորհրդատվություն է մատուցում Մեծ Բրիտանիայի այնպիսի քննական համակարգերի համար, ինչպիսիք են դպրոցական ավարտական քննությունները և A-level (անգլ.՝ GCE Advanced Level) մակարդակի քննությունները:

ՊարգևներԽմբագրել

Ընկերությունը մի շարք մրցանակներ է շնորհում, որոնցից են`

  • Ընկերության բարձրագույն պարգևը, Ոսկե մեդալն ամեն տարի շնորհվում է գեոֆիզիկայի, արևային ֆիզիկայի, արևա-երկրային ֆիզիկայի, կամ երկրի վերաբերյալ գիտությունների («G-պարգև»), կամ աստղագիտության, տիեզերագիտության, աստղաֆիզիկայի, աստղաքիմիայի և այլ («А-պարգև») գիտությունների բնագավառում բացառիկ նվաճումների համար:
  • Էդդինգտոնի մեդալ — երկու տարին մեկ շնորհվում է տեսական աստղաֆիզիկայի բնագավառում ակնառու հետազոտությունների համար:
  • Գերշելի մեդալ — ամեն տարի շնորհվում է դիտողական ասղաֆիզիկայի բնագավառում ակնառու հետազոտությունների համար:
  • Չեպմանի մեդալ — ամեն տարի շնորհվում է արևա-երկրային ֆիզիկայի, գեոմագնետիզմի և աերոնոմիայի բնագավառում ակնառու հետազոտությունների համար:
  • Պրայս մեդալ — ամեն տարի շնորհվում է գեոֆիզիկայի, օվկիանագիտության և երկրագիտության բնագավառում ակնառու հետազոտությունների համար:
  • Ջեկսոն-Գվիլտի մեդալ — շնորհվում է աստղագիտական գործիքների և մեթոդների հայտնագործման, կատարելագործման, կամ զարգացման, դիտողական աստղագիտության և աստղագիտության պատմության բնագավառում ձեռքբերումների համար[6]:

Ասոցիացված ընկերություններԽմբագրել

Ընկերությունը ֆինանսավորում է թեմատիկ խմբակցությունների աշխատանքները, որոնց մեծ մասը կրում են միջկարգապահական բնույթ և համաֆինանսավորվում են այլ կազմակերպությունների կողմից, այդ թվում`

  • Բրիտանական Աստղակենսաբանական ընկերություն
  • Աստղաֆիզիկական խումբ
  • Աստղաքիմիական խումբ
  • Բրիտանական Գեոֆիզիկական ասոցիացիա
  • Մագնիտոսֆերայի, իոնոսֆերայի և արևա-երկրային ֆիզկայի խումբ
  • Միացյալ Թագավորության Մոլորակային ֆորում
  • Միացյալ Թագավորության Արեգակի ֆիզիկայի խումբ

ՂեկավարությունԽմբագրել

Հիմնական հոդված` Թագավորական աստղագիտական ընկերության նախագահ: 2017 թվականի նոյեմբերի դրությամբ ընկերության նախագահի պաշտոնը զբաղեցրել է 90 մարդ[7]: Առաջին նախագահը եղել է Ուիլյամ Հերշելը, որը ընտրվել է 1821 թվականին, չնայած նա ոչ մի անգամ չի նախագահել ընկերության նիստերին: Առանձին նախագահներ մինչև լիազորությունների ժամկետի լրանալը հրաժարական են տվել (որպես կանոն, առողջական վիճակի հետ կապված): Ֆրենսիս Բեյլին և Ջորջ Էյրին նախագահի պաշտոնում ընտրվել են չորսական անգամ: Ֆ. Բեյլին նախագահի պաշտոնում ընդհանուր առմամբ աշխատել է 8 տարի, Էյրին՝ 7 տարի: 1903 թվականից ոչ մի նախագահ այդ պաշտոնում երկրորդ անգամ չի ընտրվել: 2016 թվականի մայիսից նախագահի պաշտոնը զբաղեցնում է պրոֆեսոր Ջոն Զարնեցկին[8]:

 
Դեյվիդ Սաուտվուդ, Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերության նախագահը 2012-2014 թթ.

Ընկերության նախագահների ցուցակը սկսած 1992 թվականից`

  • 1992 — Մարտին Ջոն Ռիս
  • 1994 — Քերոլ Ջորդան, Թագավորության աստղագիտական ընկերության առաջին կին նախագահը
  • 1996 — Մալկոլմ Լոնգեյր
  • 1998 — Դեվիդ Ուիլյամս
  • 2000 — Նայջել Ուեյս
  • 2002 — Ջոսելին Բելլ Բեռնել
  • 2004 — Կետրին Ուելեր
  • 2006 — Մայքլ Ռոուեն-Ռոբինսոն
  • 2008 — Էնդրյու Ֆաբիան
  • 2010 — Ռոջեր Դեվիս
  • 2012 — Դեյվիդ Սաուտվուդ
  • 2014 — Մարտին Բարստոու
  • 2016 — մինչ օրս Ջոն Զարնեցկի

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել