Նյուտոն (չափման միավոր)

(Վերահղված է Նյուտոնից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նյուտոն

Նյուտոն (նշանակումը՝ Ն), ուժի չափման միավոր Միավորների միջազգային համակարգում։ Ընդունված միջազգային անվանումը - newton (նշանակումը՝ N).

Ելնելով Նյուտոնի երկրորդ օրենքից այն որոշվում է որպես ուժ, որը 1 վ-ի ընթացքում փոխում է 1 կգ զանգվածով մարմնի արագությունը 1 մ/վ-ով այդ ուժի կիրառման ուղղությամբ։ Այսպիսով, 1 Ն = 1 կգ·մ/վ2.

Միավորը այսպես է կոչվել անգլիացի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնի պատվին, որը հայտնաբերել է շարժման օրենքները և կապել է ուժի, զանգվածի և արագացման հասկացությունները։ Իր աշխատություններում, սակայն, Իսահակ Նյուտոնը չէր օգտագործում ուժի չափման միավոր, դիտարկելով այն որպես վերացական երևույթ[1]։ Ուժի չափումը նյուտոններով սկսեցին մեծ գիտնականի մահվանից ավելի քան երկու հարյուր տարի անց, երբ ընդունվեց ՍԻ համակարգը։

Այլ միավորների հետ կապը

խմբագրել

Այլ չափման միավորների հետ նյուտոնը կապում են հետևյալ արտահայտությունները՝

Ծանոթագրություններ

խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյուտոն (չափման միավոր)» հոդվածին։