Ում էլ-Ռասասի հնավայր (արաբ․՝ أم الرّصاص‎‎‎), հնագիտական համալիր Հորդանանի թագավորության կենտրոնական հատվածում՝ Մադաբայի մուհաֆազայում` Մադաբա քաղաքից 30 կմ հեռավորության վրա։

Ում էլ-Ռասաս
أم الرصاص*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Ում էլ-Ռասասի հնավայր
Երկիր Հորդանան Հորդանան
Տիպ մշակութային
Չափանիշներ i, iv, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2004 թվական  (28-րդ նստաշրջան)
Ում էլ-Ռասաս (Հորդանան)##
Ում էլ-Ռասաս (Հորդանան)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Ում էլ-Ռուսայի ավերակները տարբեր պատկանում է հունա-հռոմեական, բյուզանդական և նախաիսլամական քաղաքակրթություններին[1][2]։

2004 թվականին՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության 28-րդ նստաշրջանում Ում էլ-Ռուսասի հնավայրը ներգրավվել է Հորդանանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկի մեջ։

Պատմություն

խմբագրել

Վաղ բրոնզեդարյան ժամանակաշրջանի պատմա-մշակութային հուշարձան է՝ ստեղծված հռոմեա-բյուզանդական քաղաքակրթությամբ։

Այն եղել է Արաբական թերակղզու և Հորդանանի հնագույն բնակավայրերից մեկը, որի մասին առաջին հիշատակումները եղել են Աստվածաշնչում։ Աստվածաշնչի Երեմնիա գրքում նշվում է, որ քաղաքը դատապարտված է մեծ ոչնչացման։

  Դատաստան է եկել հարթավայրի երկրի վրա, Քոլոնի, Հասսայի և Մեֆայաթի վրա, Դեբոնի, Նաբավի, Բեթ-Դեբլաթեմի, Կարիաթեմի, Բեթ-Գամոլի, Բեթ-Մաոնի, Կարիոթի և Բոսրայի վրա՝ Մովաբի երկրի բոլոր քաղաքների վրա՝ թե՛ հեռու և թե՛ մոտիկ  

Ըստ աղբյուրի՝ Ում էլ-Ռասասի շինությունները կառուցվել են Հռոմեական կայսրության Արաբիա նահանգում՝ Մարկոս Տրայանոս կայսեր կառավարման տարիներին (մ.թ.ա. 53-117 թվականներ)։ Ում էլ-Ռասան հայտնի է իր խճանկարչական ժայռապատկերներով։ Այս հնավայրում գտնված կարևորագույն հայտնագործություններից մեկը Սուրբ Ստեփանոսի եկեղեցու խճանկարի հայտնաբերում է։ Ըստ աղբյուրների՝ խճանկարի ստեղծվել է 785 թվականին։ Այն հայտնաբերվել է 1986 թվականին։

Ում էլ-Ռասասի խճանկարը Հորդանանի ամենալավ պահպանված խճանկարչական գործն է, ինչպես նաև ամենախոշորը այս արաբական երկրում։ Խճանկարների վրա պատկերված են որսորդական և ձկնորսական տեսարաններ, ինչպես նաև թվարկված են տարածաշրջանի խոշորագույն քաղաքները։ Ում էլ-Ռասանի խճանկարի վրա թվարկված է ներկայիս Ամման, Մաան, Ալ-Շուբաթ, Ղազա, Երուսաղեմ և մի շարք այլ հնագույն քաղաքների անվանումներ, որոնք ներկայումս գտնվում են հիմնականում երեք պետությունների տարածքում՝ Հորդանան, Իսրայել, Պաղեստին։

Բյուզանդական կայսրության տիրապետության տարիներին 4-րդ դարում աշխարհի տարբեր ծայրերից տարբեր ազգության մարդիկ սկսեցին ուխտագնացություն կազմակերպել դեպի Պաղեստին՝ ճանապարհին ուսումնասիրելով նաև մոտակա սրբավայրերը և հնավայրերը։ Այն անմիջականորեն կապված էր Քրիստոնեության տարածման հետ, քանի որ դեռևս 301 թվականին Հայաստանը ունդունել էր Քրիստոնեությունը՝ աշխարհում առաջինը։

756-785 թվականներին հնավայրում հայտնաբերվել են արձանագրություններ՝ հին հունարեն լեզվով։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Timm, Stefan (2010). Eusebius und die Heilige Schrift: Die Schriftvorlagen des Onomastikons der Biblischen Ortsnamen. Berlin: Walter de Gruyter
  2. May, Herbert G.; Metzger, Bruce M. (1977). The New Oxford Annotated Bible with the Apocrypha: Revised Standard Version, Containing the Second Edition of the New Testament and an Expanded Edition of the Apocrypha. New York, NY: Oxford University Press.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ում էլ-Ռասաս» հոդվածին։