Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում

Պորտալ Ընտրված հոդվածներ Նախագիծ:Հորդանան Նախագծի քննարկում Նախագծի մասնակիցներ



 
 
Հորդանան Հորդանան

Հորդանան (ՄՀԱ՝ /ˈdʒɔrdən/; Արաբերեն՝ الأردن ) պաշտոնական անվանում Հորդանանի Հաշիմյան Թագավորություն (Արաբերեն՝ لمملكة الأردنية الهاشمية‎), Արաբական թագավորություն Առաջավոր Ասիայում` Հորդանան գետի ափին: Հարավում սահմանակից է Սաուդյան Արաբիային, հարավ-արևելքում՝ Իրաքին, հյուսիս-արևելքում՝ Սիրիային, արևմուտքում՝ Իսրայելին և Պաղեստինի Պետությանը:

Նեոլիտի դարածրջանում(մ.թ.ա 8500-4500 թվականներ) սկսում է զարգանալ գյուղական տնտեսությունը։ Աին Գիազալլի շրջանում Ամմանի հյուսիսում գիպսե արձանիկներ են հայտնաբերվել։ Էնեոլիթյան կամ պզնձե դարաշրջանում (մ.թ.ա. 4500-3200 թվականներ) Փայնայում սկսեցին հալեցնել պղինձը, հայտնաբերվել են ֆրեսկաներ այդ ժամանակաշրջանի Տելալատ Ալ-Գխասուլ գյուղում։
 
 
Ընտրված հոդված Ընտրված հոդված

Ակաբայի դղյակ կամ Ակաբայի մամլուքյան ամրոց (արաբ․՝ قلعة العقبة‎‎), պաշտպանական ամրություն՝ ամրոց, որը գտնվում է Հորդանանի թագավորության Ակաբա նավահանգստային քաղաքում:

Համարվում է Ակաբայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը: Ակաբայի ամրոցի հարևանությամբ գտնվում է Հորդանանի դրոշակաձող, որի վրա պատկերված է Օսմանյան Թուրքիայի դեմ կազմակերպված Արաբական մեծ հեղափոխության խորհրդանշական դրոշը:

Ակաբայի ամրոցին կից գործում է նաև Աքաբայի հնագիտական թանգարանը և Մեքքայի շերիֆ և էմիր, Հեջազի թագավոր Ալ-Հուսեյն իբն Ալի ալ-Հաշիմիի շարունակելի...
 
 
Ընտրված անձ Ընտրված անձ

Հովհաննես Մկրտիչ (լատին․՝ Io[h]annes Baptista, հուն․՝ Ιωάννης ο Βαπτιστής, եբրայերեն՝ יוֹחָנָן הַמַּטְבִּילՅոխանան բեն Սախարիա), Քրիստոնեական կրոնի գլխավոր գործող անձանցից մեկը։ Բազմաթիվ եկեղեցիների կողմից ճանաչվել է սուրբ։ Հովհաննես Մկրտիչի մասին պատմվում է ինչպես Ավետարանում, այնպես էլ Ղուրանում:

Համաձայն Ղուկասի Ավետարանի, որն ի տարբերություն մյուսների (Մատթոեսի, Մարկոսի և Հովհաննեսի Ավետարանների) միակն է, որ ներկայացնում է Հովհաննեսի նախածննդյան և ծննդյան պատմությունը, Մկրտիչը որդին էր արդար կյանքով ապրող Եղիսաբեթի և քահանա Զաքարիայի, ովքեր չնայած ծեր տարիքին երկար տարիներ զավակ չէին ունենում (Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկ. 1: 5-7), ինչը հրեական միջավայրում մեծ անպատվություն էր համարվում։ Հովհաննեսի ծնվելու լուրը Զաքարիան ստացավ Աստծուց՝ Գաբրիել հրեշտակապետի միջոցով՝ Տաճարում ծիսական խնկարկություն շարունակելի...
 
 
Ընտրված քաղաք Ընտրված քաղաք

Ակաբա (արաբ․՝ العقبة‎‎‎‎), քաղաք Հորդանանի թագավորության Ակաբայի մուհաֆազայում: Ակաբան հանդիսանում է Հորդանանի միակ ափամերձ քաղաքը։

Քաղաքի բնակչությունը ըստ 2014 թվականի մարդահամարի տվյալների կազմում է մոտ 140,000 մարդ, իսկ ցամաքային տարածքը՝ 375 կմ։ Քաղաքը աշխարհագրական տեսանկյունից գտնվում է երկրի հարավ-արևմուտքում՝ Կարմիր ծովի հարակից տարածքներում:

Քաղաքը հանդիսանում է Հորդանանի միակ նավահանգիստը և այն հազարավոր տարիներ կարևոր նշանակություն է ունեցել Հորդանանի և մյուս արաբական պետությունների համար։ Ներկայումս նավահանգստային այս քաղաքը հանդիսանում է Թագավորության և այլ տարածաշրջանային երկրների տնտեսական գլխավոր կենտրոնը:

Ակաբա քաղաքը հանդիսանում է Ակաբայի մարզի վարչական կենտրոնը և Ակաբայի ծոցի ափին գտնվող ամենամեծ քաղաքը: Ակաբան Հորդանանի երկրորդ տարեկան ամենաշատ զբոսաշրջիկներ ընդունող քաղաքն է՝ Պետրայից հետո շարունակելի...:
 
 
Ինչպե՞ս կարող եմ ես օգնել Ինչպե՞ս կարող եմ ես օգնել
Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային ստեղծելով հոդվածներ նվիրված Հորդանանի պատմությանը, աշխարհագրությանը, գիտությանը, տրանսպորտին, այգիներին, ինչպես նաև Հորդանանում ծնված և գործունեություն ծավալած անձանց: Բացի այդ, դուք կարող եք թարգմանել Հորդանանի թեմատիկ կարևորագույն հոդվածներ՝ Հորդանան, Ամման, Հորդանանի դրոշ
 
 
Ցուցափեղկ Ցուցափեղկ
Հայերեն Վիքիպեդիայի ցուցափեղկում տվյալ պահին Հորդանանի թեմատիկ որևէ հոդված չկա
 
 
Գիտե՞ք դուք արդյոք Գիտե՞ք դուք արդյոք
 
 
Ընտրված պատկեր Ընտրված պատկեր
 
 
Կատեգորիաներ Կատեգորիաներ