Երեմիա
Երեմիա (մ. թ. ա. 670, Անաթոթ, Հուդայի թագավորություն - մ. թ. ա. 586, Եգիպտոս), «մեծ մարգարեներից» երկրորդը հուդայականության մեջ։
Երեմիա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մ. թ. ա. 670 |
Ծննդավայր | Անաթոթ, Հուդայի թագավորություն |
Մահացել է | մ. թ. ա. 586 |
Մահվան վայր | Եգիպտոս |
Քաղաքացիություն | Հուդայի թագավորություն |
Ազգություն | Israelites? |
Կրոն | judaism?[1] |
Մասնագիտություն | քահանա և գրող |
Ծնողներ | հայր՝ Hilkiah? |
Զբաղեցրած պաշտոններ | մարգարե և Քոհեններ |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Երեմիայի մարգարեությունը նվիրված է Հուդայի թագավորության քաղաքական դրությանը։ Հաշվի առնելով Բաբելոնի հզորությունը՝ խաղաղություն է քարոզել այդ պետության հետ, որի համար հալածվել է, իսկ Հուդայի թագավորության անկումից հետո, մ․թ․ա․ 586 թվականին բռնությամբ տարվել է Եգիպտոս։ Երեմիան նվիրվածություն է քարոզել Եհովային։ Կանխատեսել է Հուդայի ազատագրումը և ժողովրդի վերադարձը հայրենիք։ Երեմիան հին կտակարանի գրքի հեղինակ է, որ կրում է «Երեմիայի մարգարեություն» անունը։ Վերջինս կարևոր սկզբնաղբյուր է մ․թ․ա․ VII-VI դարերում Մերձավոր Արևելքի պատմության ուսումնասիրության համար։ «Երեմիաի մարգարեությունում» հիշատակվում են նաև «Արարատի» և «Ասքանազի» թագավորությունները, որոնց հեղինակը պատերազմի է կոչում ընդդեմ Բաբելոնի։ Համարվում է հին կտակարանի գրքերից մեկի՝ «Ողբ Երեմիաի» հեղինակը։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 546)։ |