Ուղղահայաց անտառ
Ուղղահայաց անտառ (անգլ.՝ Bosco Verticale), երկու բնակելի աշտարակներ են Իտալիայի Լոմբարդիա մարզի Միլան նահանգի Պորտա Նուովա շրջանում, Գաետանո դե Կաստիլիա և Ֆեդերիկո Կոնֆալոնիերիի փողոցների միջև, Միլանի Գարիբալդի նավահանգստի երկաթուղային կայարանի մոտ։ Նրանք ունեն 116 մ (381 ոտնաչափ) և 84 մ (276 ոտնաչափ) բարձրություն և պարունակում են ավելի քան 900 ծառ (համապատասխանաբար՝ առաջին և երկրորդ աշտարակներում մոտավորապես 550 և 350 ծառ) 8,900 մ² (96,000 քառակուսի ոտնաչափ) տեռասների վրա։ Համալիրի ներսում կա 11 հարկանի գրասենյակային շենք, որի ճակատին բույսեր չկան[2]։
![]() | |
Տեսակ | շինությունների համալիր |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Միլան |
Հիմնադրված է | 2014 |
Բացված | հոկտեմբերի 10, 2014 |
Ճարտարապետ | Stefano Boeri? |
Ճարտարագետ | Arup |
Պարգևներ | |
![]() | |
![]() | |
Աշտարակները նախագծվել են Բոերի ստուդիայի կողմից (Ստեֆանո Բոերի[3], Ջանանդրեա Բարեկա և Ջովանի Լա Վարրա)։ Դրան մասնակցել են նաև այգեպանները և բուսաբանները[4]։
Շինարարական աշխատանքները սկսվել են 2010 թվականին և ավարտվել են 2014 թվականի հոկտեմբերին[5]։
Գաղափար
խմբագրելՆախագիծը մշակվել է որպես Միլանի պատմական թաղամասի վերակառուցման մաս՝ Վիա դե Կաստիլիայի և Կոնֆալոնիերի փողոցների միջև, որը հայտնի է որպես Եվրոպայի ամենահարուստ բիզնես թաղամասերից մեկը։ «Ուղղահայաց անտառը» եվրոպական վերակառուցման ամենամեծ նախագծերից մեկն է, որը բաղկացած է երկու բնակելի աշտարակներից, որոնցից ամենամեծն ունի 26 հարկ և 116 մ (381 ոտնաչափ) բարձրություն (կոչվում է Torre E), իսկ ավելի փոքր աշտարակը՝ 18 հարկ և 84 մ (276 ոտնաչափ) բարձրություն (կոչվում է Torre D): Այն բաղկացած է 400 համատիրություններից, որոնց գները տատանվում են 10,000 եվրո մեկ քառակուսի մետրի համար ստորին հարկերում, մինչև 18,000 եվրո մեկ քառակուսի մետրի համար վերին հարկերում։
Ըստ Ստեֆանո Բոերիի, շենքը ոգեշնչվել է Իտալո Կալվինոյի 1957 թվականի «Ծառաբնակ բարոնը» վեպից, որում գլխավոր հերոսը որոշում է լքել ընտանիքը և ապրել ծառերի վրա մինչև իր կյանքի վերջը[6]։ Նախագիծը ստացել է Bosco Verticale կամ «Ուղղահայաց անտառ» անվանումը, քանի որ աշտարակները միասին ունեն 800 ծառ, 5000 թուփ և 1500 բազմամյա բույսեր, որոնք օգնում են պայքարել ծխի դեմ և արտադրում են թթվածին։ Ծառերով շրջապատված այս բարձրահարկերը օգնում են խտության համար կառուցված քաղաքներին՝ ավելացնելով ավելի շատ բնակարաններ և ենթակառուցվածքներ՝ միաժամանակ բարելավելով օդի որակը։ Ծառերն ու բույսերը ածխաթթու գազը կլանելու ամենաարդյունավետ և ծախսարդյունավետ միջոցն են։ Շենքերի 20,000 ծառեր և բազմամյա բույսեր ամեն տարի փոխակերպում են մոտավորապես 44,000 ֆունտ (20,000 կգ) ածխածին[7]։ Ակնկալվում է, որ շենքերի կենսաբազմազանությունը, ունենալով ավելի քան 90 տեսակներ, քաղաքը կներգրավի թռչունների և միջատների նոր տեսակների։ Այն նաև օգտագործվում է ձմռանը և ամռանը շենքերում ջերմաստիճանը նվազեցնելու համար՝ ներքին տարածքները արևից ստվերելով և քամու կտրուկ պոռթկումները արգելափակելով։ Բուսականությունը նաև պաշտպանում է ներքին տարածքները աղմուկի աղտոտումից և փողոցային երթևեկության փոշուց։
Շենքերն ինքնաբավ են՝ օգտագործելով վերականգնվող էներգիա արևային վահանակներից և ֆիլտրացված կեղտաջրերից՝ շենքերում բույսերի կենսագործունեությունը պահպանելու համար։ Այս համակարգերը, օգտագործելով էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիա, նվազեցնում են աշտարակների ընդհանուր թափոնները և ածխածնի հետքը։ Գլխավոր դիզայներ Ստեֆանո Բոերին ասել է. «Շատ կարևոր է ամբողջությամբ փոխել, ու տեսնել, թե ինչպես են զարգանում այս նոր քաղաքները։ Քաղաքային անտառապատումն ինձ համար ամենամեծ խնդիրներից մեկն է այդ համատեքստում։ Դա նշանակում է զբոսայգիներ, դա նշանակում է այգիներ, բայց նաև նշանակում է ունենալ ծառերով շենքեր»։
Դիզայնը փորձարկվել է հողմային թունելում՝ համոզվելու համար, որ ծառերը չեն ընկնի քամու պոռթկումներից։ Ինժեներական թիմը խորհրդակցել է բուսաբանների և այգեպանների հետ՝ համոզվելու համար, որ կառույցը կարող է դիմակայել բույսերի բեռնվածությանը։ Երկաթբետոնե պատշգամբները նախագծված են այնպես, որ հաստությունը լինի 28 սմ (11 դյույմ), իսկ պարապետները՝ 1,3 մ (4 ոտնաչափ 3 դյույմ)։ «Ուղղահայաց անտառը» քաղաքի բնության քաղաքային խտացման առաջին մոդելն է, և Բոերին նախատեսում է նմանատիպ կառույցներ կառուցել Շվեյցարիայում, Նիդեռլանդներում (մեկն արդեն կառուցվում է Էյնդհովենում և շուտով նաև Ուտրեխտում) և Չինաստանի մի քանի քաղաքներում։
Շինարարություն
խմբագրելԱշտարակների շինարարությունը սկսվել է 2009 թվականի վերջին և 2010 թվականի սկզբին, որին մասնակցել են 6000 շինարարներ[8]։ 2010 թվականի կեսերից մինչև 2011 թվականի սկիզբը շինարարությունը շատ դանդաղ էր ընթանում, և աշտարակները բարձրացան ընդամենը հինգ հարկով, մինչդեռ միջուկը բարձրացավ յոթերորդ հարկ։ Շինարարությունը շարունակվել է ամբողջ 2011 թվականի ընթացքում, և ավարտվել է 2012 թվականի սկզբին, իսկ 2012 թվականի հունիսի 13-ին սկսվել է ֆասադների կառուցումը և բույսերի տեղադրումը[9]։ Շենքերը հանդիսավոր կերպով բացվել են 2014 թվականի հոկտեմբերին։
2012 թվականի ապրիլի 11-ին շենքերից մեկն օգտագործվել է որպես արվեստի ժամանակավոր պատկերասրահ և հանրության համար բացվել է Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակներում անցկացվող գեղարվեստական ցուցահանդեսի համար[10]։
Երկու շենքերի ճակատներին աճում են 730 ծառ (480 մեծ, 250 փոքր)[9], 5000 թուփ և 11000 բազմամյա և հողածածկ բույսեր[11]։ Նախագծում նշված էր 1280 բարձրահասակ և 920 կարճ բույս, որոնք ներառում էին 50 տեսակ[12]։ Ընդհանուր առմամբ, բուսականությունը համարժեք է մեկ հեկտար անտառում հայտնաբերված բուսականությանը[9]։ Ջերմային պոմպի տեխնոլոգիայի նորարար օգտագործումն օգնում է նվազեցնել ջեռուցման և հովացման ծախսերը[13]։
Մրցանակներ
խմբագրել2014 թվականի նոյեմբերի 19-ին «Ուղղահայաց անտառը» դարձավ International Highrise Award-ի դափնեկիր՝ հեղինակավոր միջազգային մրցույթ, որն անցկացվում է երկու տարին մեկ՝ նշելու առնվազն 100 մ (330 ոտնաչափ) բարձրությամբ նորակառույց շենքերում ակնառու նվաճումները։ Եզրափակչի հինգ մասնակիցներն ընտրվել են 17 երկրների 26 թեկնածուներից[14]։
2015 թվականի նոյեմբերի 12-ին Չիկագոյի Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտում անցկացված CTBUH International Best Tall Building Awards-ի 14-րդ ամենամյա սիմպոզիումի, արարողության և ընթրիքի ժամանակ, բարձրահարկ շենքերի և քաղաքային բնակավայրերի խորհրդի (CTBUH) մրցանակաբաշխության ժյուրին ընտրեց «Ուղղահայաց անտառը» որպես «2015 թվականի լավագույն բարձրահարկ շենքն ամբողջ աշխարհում»։
Պատկերասրահ
խմբագրելՆշումներ
խմբագրել- ↑ https://web.archive.org/web/20220913092303/https://www.emporis.com/awards/2014
- ↑ Peri: December 2011
- ↑ Sclaunich: 2012
- ↑ Woodward: October 2011
- ↑ «Inaugurato a Milano il Bosco Verticale, due torri e 21mila piante» (Italian). Il Sole 24 Ore. 2014 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «ispirazioni bosco verticale #tre» (իտալերեն). Milan: Stefano Boeri Architetti. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Xie, Jenny (2017 թ․ օգոստոսի 9). «High-rise forests in Italy are fighting air pollution». The Verge. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Stella: April 2012
- ↑ 9,0 9,1 9,2 Il Giorno: June 2012
- ↑ Corriere della Sera: 10 April 2012
- ↑ Corriere della Sera: 14 June 2012
- ↑ Stella: June 2009
- ↑ [1] Heat Pumps - Bosco Verticale, CIBSE Journal, March 2015
- ↑ Demirjian, Leah (2014 թ․ նոյեմբերի 19). «Bosco Verticale Wins the 2014 International Highrise Award: Bosco Verticale, by Stefano Boeri Architetti, has been selected from a pool of 26 nominees in 17 countries». Architect Magazine.
Ծանոթագրություններ
խմբագրել- Rozza, Giorgia (2012 թ․ հոկտեմբերի 17). «Luogo di incontro». Corriere della Sera. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
- Sclaunich, Greta (2012 թ․ ապրիլի 11). «Giardini pensili da 50 euro, un lusso che diventa popolare». Corriere della Sera. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
- Stella, Armando (2009 թ․ հունիսի 17). «Grattacieli, un "parco" con 2 mila alberi». Corriere della Sera. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
- Stella, Armando (2012 թ․ դեկտեմբերի 8). «Una piazza e un parco per Gae Aulenti e Anna Politkovskaja». Corriere della Sera. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
- Stella, Armando (2012 թ․ հոկտեմբերի 25). «Porta Nuova, il prossimo anno via ai traslochi». Corriere della Sera. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
- Woodward, Christopher (2011 թ․ հոկտեմբերի 7). «The age of flower towers». Financial Times. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
- «Prime piante sul "Bosco verticale"». Corriere della Sera. RCS Mediagroup. 2012 թ․ հունիսի 14. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
- «Porta Nuova, l'arte contemporanea incontra l'architettura (in cantiere)». Corriere della Sera. 2012 թ․ ապրիլի 10. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
- «Italian 'Forest In The Sky' Under Construction». Discovery Communications. 2011 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
- «Milano, piantati i primi alberi: nasce il Bosco Verticale». Il Giorno. Poligrafici Editoriale. 2012 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
- «Il Bosco Verticale, Milan, Italy - Project review». Peri. 2011 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 1-ին.
- «Bosco Verticale - Project review of Boeri studio». stefanoboeri. 2014 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Bosco Verticale at Stefano Boeri Architetti
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուղղահայաց անտառ» հոդվածին։ |