Միլանի նորաձևության շաբաթ

Միլանի նորաձևության շաբաթ, «Մեծ քառյակի» (Նյու Յորք, Լոնդոն, Փարիզ) նորաձևության երրորդ ցուցադրությունն է։ Միլանյան նորաձևության շաբաթը, ինչպես և ողջ Իտալիան, հռչակված է իր հարստությամբ և շքեղությամբ։ Միջոցառումը տեղի է ունենում Իտալիայի Ազգային նորաձևության պալատի ղեկավարությամբ. կանանց հավաքածուն ներկայացվում է փետրվարին և սեպտեմբերին, իսկ տղամարդկանցը՝ հունվարին և հունիսին:

Միլանի նորաձևության շաբաթ
Milan Fashion Week 2.jpg
Տեսակպարբերական իրադարձություն
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Հիմնադրված1958
Կայքcameramoda.it/en/

Միլանի նորաձևության շաբաթվա ցուցադրությունների մասնակիցների 85 %-ը իտալական բրենդներն են: Միջոցառման եկամուտը կազմում է քաղաքի ՀՆԱ-ի 27 %-ը[1]:

Նորաձևության շաբաթը երիտասարդ դիզայներների համար (N-U-D-E New Upcoming Designers, Next generation) կարիերայի հաջողակ սկիզբ է:

ՊատմությունԽմբագրել

Միլիանի նորաձևության շաբաթը անցկացվել է 1979 թվականից սկսած: Դրանից բավականին առաջ իտալական նորաձևության կենտրոն համարվել է Ֆլորենցիան: Ամենանշանակալի pret-a-porter ցուցադրությունները (իտալ.՝ alta moda pronta) տեղի են ունեցել հենց այնտեղ (Պիտտի պալացցոյում): Իրադրությունը փոխվեց միայն 1970-ականների վերջին, երբ Միլանը ներկայացնում է միջոցառման անցկացման նոր կոնցեպցիա. կազմակերպվեցին բազմօրյա շոու ցուցադրություններ հատուկ տարածքներում: Միլանի նորաձևության շաբաթվա կազմակերպությունը ստեղծվել է 1958 թվականի հունիսի 11-ին Իտալիայի Ազգային նորաձևության պալատի կողմից (իտալ.՝ Camera Nazionale della Moda Italiana)[2], որի նախագահն էր Մարիո Բոզելին:

Արդեն 2009 թվականին Միլանի կառավարությունը հայտարարեց Milano loves fashion ծրագիրը, որպեսզի նորաձևությունը դառնա ավելի մատչելի քաղաքի յուրաքանչյուր բնակչի համար: Քաղաքի ողջ տեղադրված մեծ էկրանների վրա հնարավոր էր տեսնել ամենագլխավոր ցուցադրությունները, Միլանի փողոցներում բեմադրվել են իմպրովիզացիոն ցուցադրություններ: Որոշ ցուցադրություններ եղան նաև քաղաքի մետրոյում (Alessandra Marchi) և քաղաքի ամենակենտրոնում՝ բաց պոդիումի ձևաչափով (Camomilla): Միլանի նորաձևության շաբաթվա ցուցադրությունների մեծամասնությունը հեռարձակվել են համացանցով:

ՀավաքածուներԽմբագրել

Միլանը հենց այնպես չի համարվում ամենանորաձև մայրաքաղաքը՝ այստեղ գտնվում են ամենահայտնի ապրանքանիշների շտաբ-բնակարանները: Միլանի նորաձևության շաբաթվան ավանդաբար իրենց հավաքածուներն են ներկայացնում նորաձևության առաջատար տները՝

Կանացի հավաքածուներԽմբագրել

Միլանի նորաձևության կանացի շաբաթվա հիմնական միտումները 1960-ականներին մինի շրջազգեստներն էին՝ բաց միերանգ գույներով (Prada, Blumarine), բայց ոչ սև: Հայտնի էր ժանյակը՝ զգեստների վրայի խիտ նախշերը ներկայացնում էր Dolce&Gabbana-ն, նուրբ ցանցերը՝ Givenchy-ն և Miu Miu-ն, կիսաթափանցիկ իրերը՝ Valentino-ն: Միուչա Պրադան (Miuccia Prada) ազնվական մետաքսի և մանրածալքերի խառնուրդով է հանդես եկել: 2012 թվականի գարուն-ամառ հավաքածուում կրկին նորաձև դարձան մինի-շորտերը, խորը կտրվածքները և կարճ թևքերը:

Տղամարդկանց հավաքածուներԽմբագրել

Missoni-ն առաջարկեց մի կոճակով պիջակներ և նեղ տաբատներ նուրբ տրիկոտաժից նորաձև փիրուզագույն կամ նարնջագույն մոխրագույն կամ բեժ ֆոնի վրա: Etro-ն ներկայացրեց բավականին զուսպ գույներով հավաքածու, չնայած ավանդական զարդանկար փեյսլիի մասնակցությանը: Cavalli-ն ուրախացրեց թավշակաշի շալվարներով, երեք կոճականի վերնաշապիկներով, ծոպիկավոր մոկասիներով: Gucci-ի շաբաթվա ցուցադրություններում կային մելանժի ջեմփրներ՝ շալվարների մեջ դրված, երկու կոճակով և նրբափոկով պիջակներ:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել