Ծառաբնակ բարոնը
«Ծառաբնակ բարոնը» (իտալ.՝ Il barone rampante), 1957 թվականին հրատարակված Իտալո Կալվինոյի վեպը, որը նրա «Մեր նախնիները» (իտալ.՝ I nostri antenati) եռագրության երկրորդ գիրքն է։ Եռագրության մյուս վեպերն են՝ «Երկատված վիկոնտը» (իտալ.՝ Il visconte dimezzato, 1952), «Գոյություն չունեցող ասպետը» (իտալ.՝ Il cavaliere inesistente):
Ծառաբնակ բարոնը իտալ.՝ Il barone rampante | |
---|---|
Վեպի հայերեն հրատարակության շապիկը (2017) | |
Հեղինակ | Իտալո Կալվինո |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վեպ |
Կազմված է | 30 մասից |
Մասն է | «Մեր նախնիները» եռագրություն |
Բնօրինակ լեզու | իտալերեն |
Լեզու | հայերեն |
Կերպար(ներ) | Կազմիմո Ռոնդո |
Ստեղծման տարեթիվ | 1957 |
Շարք | Մեր նախնիները |
Նախորդ | «Երկատված վիկոնտը» |
Հաջորդ | «Գոյություն չունեցող ասպետը» |
Խմբագիր | Զավեն Բոյաջյան |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Անտարես |
Հրատարակված է | Sarajevo Publishing? |
Հրատարակման տարեթիվ | 2017 |
Թարգմանիչ հայերեն | Հասմիկ Եղիազարյան |
ԳՄՍՀ | 978-9939-76-014-8 |
ՀՏԴ | 821.163.3-31 |
ԳՄԴ | 84(4Իտ)-44 |
Վեպի գործողությունները ծավալվում են ծառաշատ Օմբրոզայում։ Գլխավոր հերոսը` Կոզիմո Ռոնդոն, վճռում է այլևս չենթարկվել ավանդապաշտ ու խիստ ընտանիքին, լքում է նրանց ու ողջ կյանքն անցկացնում ծառերի վրա։ «Ծառաբնակ բարոնը» այլաբանական վեպ է։ Վեպում պատմողը գլխավոր հերոսի եղբայրն է[1]։
Հայերեն հրատարակություն խմբագրել
Վեպը 2017 թվականին հայերեն հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը «Օտար գիր» մատենաշարով։ Իտալերենից թարգմանեց Հասմիկ Եղիազարյանը, խմբագիր՝ Զավեն Բոյաջյան։ 320 էջ։
Հայերեն հրատարակության հանձնարարականը խմբագրել
XX դարի իտալացի ականավոր գրող Իտալո Կալվինոյի «Ծառաբնակ բարոնը» վեպի (1957)՝ նրա լավագույն երկերից մեկի գործողությունը ծավալվում է XVIII դարի և XIX դարի սկզբին ծառաշատ Օմբրոզայում։ Արկածային սյուժեով, էքսցենտրիկ կերպարներով և հեղինակին հատուկ թեթև և հեգնական ոճով վեպն արծարծում է նաև մեր ժամանակների կարևորագույն խնդիրները։