Ուինստոն-Սեյլեմ (անգլ.՝ Winston-Salem), քաղաք ԱՄՆՀյուսիսային Կարոլինա նահանգի Ֆորսայթ շրջանում (այդ շրջանի վարչական կենտրոնն է)[2]։ 2019 թվականի տվյալներով նրա բնակիչների թվաքանակը եղել է 247.945, և այդ ցուցանիշով Ուինստոն-Սեյլեմը Պիեմոնտ-Թրայադ տարածաշրջանում զբաղեցրել է երկրորդ, Հյուսիսային Կարոլինա նահանգում՝ հինգերորդ, ԱՄՆ-ում՝ ութսունիններորդ տեղը[3]։ Իսկ նրա շուրջը ձևավորված մետրոպոլիսային տարածքում բնակչության թվաքանակը հասել է 680.876-ի։

Բնակավայր
Ուինստոն-Սեյլեմ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1766 թ.
Մակերես346,346052 կմ², 346,269876 կմ²
ԲԾՄ300 մետր
Բնակչություն249 545 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիEDT?
Հեռախոսային կոդ336
Փոստային դասիչ27104
Պաշտոնական կայքcityofws.org(անգլ.)
Ուինստոն-Սեյլեմ (ԱՄՆ)##
Ուինստոն-Սեյլեմ (ԱՄՆ)

Ուինստոն-Սեյլեմը առօրյա խոսակցություններում հաճախ անվանվում է Twin CityԵրկվորյակ քաղաք»), Camel CityՔեմըլի քաղաք») կամ պարզապես Ուինստոն (նկատի է առնվում քաղաքի պատմական ներգրավվածությունը ծխախոտի արտադրության մեջ. այստեղ է հիմնվել R. J. Reynolds Tobacco Company-ն, որը հայտնի է Camel և Winston գլանակների արտադրությամբ)։ Ծխախոտագործությունից բացի, զարգացած են տեքստիլ արդյունաբերությունը, մեքենաշինությունը, կահույքի, կարի և այլ արտադրություններ։ Ուինստոն-Սեյլեմը համբավվել է նաև իր բազմաթիվ քոլեջներով և բարձրագույն ուսումնական հեղինակավոր հաստատություններով, որոնցից հիշատակման են արժանի հատկապես Ուեյք Ֆորեսթ համալսարանը (Wake Forest University) և Ուինստոն Սեյլեմի պետական համալսարանը (Winston-Salem State University):

2012 թվականին քաղաքը ներառվել է Միացյալ Նահանգների այն բնակավայրերի լավագույն տասնյակում, որոնցում, ըստ CBS MoneyWatch-ի, ամենահարմարավետ պայմաններն են ստեղծված թոշակառուների համար[4]։

Ամեն տարի այստեղ անց է կացվում թենիսի Ուինստոն-Սեյլեմի բաց առաջնությունը, որը նախորդում է Մեծ սաղավարտի չորս նշանավոր մրցաշարերից մեկին՝ US Open-ին։

Կլիմա խմբագրել

Ուինստոն-Սեյլեմին բնորոշ է խոնավ մերձարևադարձային կլիման՝ սառը, երբեմն համեմատաբար ցուրտ ձմեռներով և շոգ ու խոնավ ամառներով։ Köppen Climate Classification-ի դասակարգմամբ՝ կլիմայի այդ ենթատեսակի նիշը Cfa-ն է[5][6]։

Ուինստոն-Սեյլեմ, Հյուսիսային Կարոլինաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 79
(26)
83
(28)
91
(33)
93
(34)
101
(38)
104
(40)
104
(40)
104
(40)
102
(39)
96
(36)
84
(29)
79
(26)
104
(40)
Միջին բարձր °F (°C) 48.9
(9.4)
53.2
(11.8)
61.2
(16.2)
70.6
(21.4)
78.4
(25.8)
85.0
(29.4)
88.6
(31.4)
86.4
(30.2)
79.9
(26.6)
70.8
(21.6)
61.7
(16.5)
51.3
(10.7)
69.6
(20.9)
Միջին օրական °F (°C) 39.5
(4.2)
43.1
(6.2)
50.4
(10.2)
59.1
(15.1)
67.3
(19.6)
75.1
(23.9)
78.7
(25.9)
77.2
(25.1)
70.3
(21.3)
60.5
(15.8)
51
(11)
41.9
(5.5)
59.51
(15.32)
Միջին ցածր °F (°C) 30.1
(−1.1)
33.1
(0.6)
39.6
(4.2)
47.7
(8.7)
56.1
(13.4)
65.2
(18.4)
68.9
(20.5)
68.1
(20.1)
60.7
(15.9)
50.2
(10.1)
40.4
(4.7)
32.6
(0.3)
49.4
(9.7)
Ռեկորդային ցածր °F (°C) −10
(−23)
−1
(−18)
10
(−12)
21
(−6)
30
(−1)
40
(4)
48
(9)
47
(8)
36
(2)
21
(−6)
7
(−14)
−3
(−19)
−10
(−23)
Տեղումներ դյույմ (մմ) 3.61
(91.7)
3.19
(81)
4.04
(102.6)
3.70
(94)
3.87
(98.3)
4.20
(106.7)
5.00
(127)
4.87
(123.7)
4.19
(106.4)
3.41
(86.6)
3.35
(85.1)
3.47
(88.1)
46,9
(1191,3)
Ձյան տեղումներ դյույմ (սմ) 3.0
(7.6)
2.5
(6.4)
1.6
(4.1)
0.3
(0.8)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0.2
(0.5)
1.7
(4.3)
9.3
(23.6)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) 6 6 8 7 9 9 10 8 8 7 7 7 83
աղբյուր: Southeast Regional Climate Center (normals and extremes 1899–2012)[7]

Ուինստոն-Սեյլեմում նկարահանված ֆիլմեր խմբագրել

  • The Bedroom Window (1987)
  • Mr. Destiny (1990)
  • Eddie (1996)
  • The Lottery (1996)
  • George Washington (2000)
  • Brand X, X-Files (2000)
  • A Union in Wait (2001, փաստավավերագրական)
  • Junebug (2005)
  • Lost Stallions: The Journey Home (2008)
  • Goodbye Solo (2008)
  • Leatherheads (2008)
  • Eyeborgs (2009)
  • The 5th Quarter (2010)
  • Are You Here (2013)
  • Goodbye to All That (2014)[8]
  • The Longest Ride (2014)[9]

Պատկերասրահ խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

Ուինստոն-Սեյլեմը բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[10][11].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «Find a County». National Association of Counties. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
  3. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  4. Nancy F. Smith (2012 թ․ մարտի 8). «The 10 Best Places to Retire». Finance.yahoo.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  5. «Winston-Salem, North Carolina Köppen Climate Classification». Weatherbase. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  6. «Average Weather for Winston-Salem, NC – Temperature and Precipitation». Weather.com. 2012 թ․ հուլիսի 27. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
  7. «General Climate Summary Tables – Winston Salem Reynol, North Carolina». NOAA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
  8. «Tim's top five movies filmed in Winston-Salem». www.journalnow.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  9. «The longest ride; movie filmed in Winston-Salem, opens to 13.5 million». www.myfox8.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
  10. «City of Winston-Salem | Home». Cityofws.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  11. «Interactive City Directory». Sister-cities.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.

Գրականություն խմբագրել

  • Michael Shirley: From Congregation Town to Industrial City: Culture and Social Change in a Southern Community. NYU Press, New York 1994, ISBN 9780814779774.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուինստոն-Սեյլեմ» հոդվածին։