Ունգենի
Ունգենի (մոլդ.՝ Ungheni, Унгень), քաղաք, նույնանուն համայնքի ու շրջանի վարչական կենտրոն Մոլդովայի կենտրոնական մասում[3]՝ սահմանային Պրուտ գետի արևելյան ափին, Ռումինիայի հետ Մոլդովայի ունեցած պետական սահմանի մոտ, երկրի մայրաքաղաք Քիշնևից 107, Բելցի քաղաքից 85, Յասսիից 45 կիլոմետր հեռավորության վրա, գետի հակառակ ափին գտնվող ռումինական նույնանուն քաղաքի դիմաց[4]։ Գործում է սահմանային մաքսատունը։ Մոլդովայի ցամաքային կապը Ռումինիայի հետ թե՛ երկաթուղով և թե՛ավտոմայրուղով ապահովվում է այս քաղաքի վարչական տարածքում Պրուտ գետի վրա գցված կամրջով։ Մոլդովական Ունգենին զբաղեցնում է 16,4 կմ² տարածք։ 2004 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակիչների թվաքանակը եղել է 32 530, որոնցից 27 617-ը մոլդովացիներ ու ռումիններ, 2494-ը ուկրաինացիներ, 2086-ը ռուսներ էին[5]։ 2014 թվականի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 30 804[6]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ունգենի | |||||
ռումիներեն՝ Ungheni | |||||
| |||||
Երկիր | Մոլդովա | ||||
Համայնք | Ungheni District? | ||||
Առաջին հիշատակում | ապրիլի 20, 1462[1] | ||||
Մակերես | 16,4 կմ² | ||||
ԲԾՄ | 62 մետր | ||||
Բնակչություն | ▼25 800 մարդ (2022)[2] | ||||
Փոստային դասիչ | MD-3600 | ||||
Ավտոմոբիլային կոդ | UN | ||||
Պաշտոնական կայք | ungheni.md | ||||
| |||||
Ժողովրդագրություն
խմբագրելՊատմություն
խմբագրելՈւնգենին առաջին անգամ հիշատակվել է 1462 թվականի օգոստոսի 20-ին Ստեֆան III Մեծի հրամանագրում։ 19-րդ դարի սկզբներին բակավայրը հայտնվել է ռուսական կայսրության կազմում։ 1875 թվականին ռուսները, նախապատրաստվելով թուրքերի դեմ պատերազմելուն, կառուցել են Քիշնև-Ունգենի երկաթգիծը։ Հաջորդ տարվա գարնանը Պրուտի հեղեղումների պատճառով երկաթուղային կամուրջը շարքից դուրս է եկել, և դրա վերակառուման նպատակով հրավիրվել է ֆրանսիացի անվանի ճարտարագետ Գուստավ էյֆելը, ում նախագծով կառուցված կամուրջը՝ որպես ստրատեգիական կարևոր կառույց, գործում է մինչև օրս։ Ունգենիով անցնող երկաթուղին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դարձել է հաղորդակցության գլխավոր միջոցի ԽՍՀՄ-ի և Ռումինիայի միջև։ 1940 թվականին Ունգենին ստացել է քաղաքի և շրջկենտրոնի կարգավիճակ։
Քույր քաղաքներ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
Դրոմանիշ Ունգենի պատմական առաջին հիշատակության տարելիցի կապակցությամբ
-
Դրոմանիշ գետային նավահանգստի հիմնադրման տարելիցի կապակցությամբ
-
Միհայ Էմինեսկուի հուշարձանը
-
Խորհրդային ժամանակների խճանկարներից
-
Խորհրդային ժամանակների խճանկարներից
-
Խորհրդային ժամանակների խճանկարներից
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Bogdan I. Documentele lui Ștefan cel Mare. Volumul I. Hrisoave și Cărți domnești (1457-1492) (ռումիներեն) — București: Editura „Socec”, 1913. — P. 53.
- ↑ http://pop-stat.mashke.org/moldova-cities.htm
- ↑ «ЗАКОН Nr. 248 от 03.11.2016 о внесении изменений и дополнений в Закон об административно-территориальном устройстве Республики Молдова № 764-XV от 27 декабря 2001 года». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 19-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 137 (օգնություն) - ↑ Mapa de Ungheni
- ↑ Lista de localidades de la República de Moldavia en el censo de 2004
- ↑ cytuj |url= https://statistica.gov.md/public/files/Recensamint/Recensamint_pop_2014/Rezultate/Tabele/Caracteristici_populatie_RPL_2014_rom_rus_eng.xls |tytuł= Caracteristici_populatie_Comune_RPL_2014 |opublikowany=Biroul Naţional de Statistică |język=ro |data dostępu=2021-08-27
- ↑ Sister Cities Winston-Salem Արխիվացված 2015-09-23 Wayback Machine. City of Winston-Salem.
- ↑ Winston-Salem, NC Արխիվացված 23 Մարտ 2017 Wayback Machine. Interactive City Directory. Sister Cities International, Inc.
- ↑ citaweb|url=https://www.mankatomn.gov/government/city-manager/partnerships%7Ctítulo=Partnerships(չաշխատող հղում). Sister city agreement with Ungheni City, Republic of Moldava|editorial=City of Mankato|idioma=inglés|fechaacceso=22 de agosto de 2020
- ↑ citaweb|url=http://ungheni.md/auce-letonia/%7Ctítulo=Auce(չաշխատող հղում), Letonia|editorial=Primăria municipiului Ungheni|idioma=rumano|fechaacceso=22 de agosto de 2020
- ↑ citaweb|url=http://www.konin.pl/index.php/73.html%7Ctítulo=Ungheni(չաշխատող հղում) (Mołdawia)|editorial=http://www.konin.pl/|idioma=polaco|fechaacceso=22 Արխիվացված 2018-08-09 Wayback Machine de agosto de 2020
- ↑ citaweb|url=https://www.cascais.pt/sub-area/ungheni%7Ctítulo=Relações(չաշխատող հղում) internacionais. Geminações. Ungheni|editorial=Câmara municipal de Cascais|idioma=portugués|fechaacceso=22 de agosto de 2020
- ↑ citaweb|url=https://ogtrk.ru/material.php?id=1327%7Ctítulo=Жива память о Кантемире|editorial=РОССИЯ ТЕЛЕВИДЕНИЕ И РАДИО ОРЁЛ|idioma=ruso|fecha=20 de mayo de 2003|fechaacceso=27 de agosto de 2020
Արտաքին հղումներ
խմբագրել- Сайт і історія Унген
- Сайт Унген(ռում.)
- Brezianu, Andrei and Spânu, Vlad (eds.) (2007) "Ungheni" Historical Dictionary of Moldova (2nd ed.) Scarecrow Press, Lanham, Maryland, USA, p. 371, 978-0-8108-5607-3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ունգենի» հոդվածին։ |