Ուենթուորթ Միլեր
Ուենթուորթ Էրլ Միլեր Երրորդ (անգլ.՝ Wentworth Earl Miller III, հունիսի 2, 1972[1], Chipping Norton, Արևմտյան Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ամերիկացի դերասան, մոդել, սցենարիստ և պրոդյուսեր։ Առավելապես հայտնի է «Fox» հեռուստաընկերության «Փախուստ բանտից» հեռուստասերիալում Մայքլ Սքոֆիլդին մարմնավորելով, ինչի համար արժանացել է Ոսկե գլոբուս մրցանակի՝ լավագույն դերասանի անվանակարգում։
Ուենթուորթ Միլեր | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1972[1] (52 տարեկան) |
Ծննդավայր | Chipping Norton, Արևմտյան Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան, Միդվուդի ավագ դպրոց և Quaker Valley High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, դերասան, սցենարիստ, մոդել, կինոդերասան և կինոպրոդյուսեր |
Ծնողներ | հայր՝ Wentworth Miller?[2] |
2013 թվականին կատարել է սցենարիստական դեբյուտը՝ հեղինակելով «Սթոքեր» թրիլերի սցենարը։ Երկրորդ պլանի դերակատարում է ունեցել «Ֆլեշ» հեռուստասերիալում և հիմնական դեր դրա սփին–օֆֆ՝ «Վաղվա Լեգենդները» հեռուստասերիալում։
Վաղ կյանք
խմբագրելՄիլերը ծնվել է Օքսֆորդշիր կայսրության Չիփինգ Նորթոն քաղաքում, Ռոքսանի և Ուենթուորթ Միլեր Երկրորդի ընտանիքում[3]։ Նրա հայրը սովորում էր Օքսֆորդի համալսարանում Միլերի ծնունդի ժամանակ։ 2003 թվականին Միլերը ասաց, որ նրա հայրը սևամորթ է, իսկ մայրը՝ սպիտակամորթ[4]։ Նրա հորական տատն ու պապը ունեն աֆրոամերիկյան, Ճամայկական, անգլիական, գերմանական, հրեական և չերոկական ծագում։ Իսկ մոր տատն ու պապը՝ ռուսական, ֆրանսիական, հոլանդական, սիրիական և լիբանանական ծագում[5][6][7]։
Նրա ընտանիքը տեղափոխվեց Փարք Սլոուփ, Բրուքլին, երբ նա մեկ տարեկան էր[8][9]։ 1995 թվականին նա ավարտել է Պրինստոնի համալսարանը անգլիական գրականության բակալավրով[10]։
Կարիերա
խմբագրել1995 թվականին Միլերը տեղափոխվել է Լոս Անջելես՝ դերասանական կարիերան զարգացնելու համար։ Միլերը 1998 թվականին ստացել է իր առաջին հեռուստատեսային դերը՝ մարմնավորելով Գեյջ Փետրոնզիին «Բաֆի» հեռուստասերիալում[11]։
2002 թվականին մարմնավորել է Դեյվիդ Սքոթին ABC հեռուստաալիքի «Դինտոպիա» մինիսերիալում։ Մի քանի փոքր դերեր կատարելուց հետո, 2003 թվականին նկարահանվել է «Վարկաբեկված հեղինակություն» ֆիլմում՝ մարնավորելով երիտասարդ Քոուլմեն Սիլքին։ 2003 թվականին նաև նկարահանվել է «Ուրիշ աշխարհ» ֆիլմում՝ մարմնավորելով Մայքլ Քորվինի ընկեր բժիշկին։ 2005 թվականին Միլերը մարնավորել է Մայքլ Սքոֆիլդին Fox հեռուստաալիքի «Փախուստ բանտից» հեռուստասերիալում։ Նա կատարել է հոգատար եղբոր դեր, ով մշակել էր գործող ծրագիր, որպեսզի իր եղբորը՝ Լինքոլն Բուրոուին (Դոմինիկ Փարսել) ազատի մահվան դատապատժից, հանցանքի համար, որը նա չէր գործել։ Իր այս դերի համար նա 2005 թվականին ստացել է Ոսկե Գլոբուսի նոմինացիա որպես Լավագույն դրամատիկական հեռուստասերիալի դերասան[12]։
Նա նկարահանվել է Մրայա Քերիի երկու տեսահոլովակներում՝ «It's Like That» երգի տեսահոլովակում որպես ցերեկույթի հյուր և «We Belong Together» տեսահոլովակում որպես նրա սիրեցյալը[13]։
Միլերը գրել է «Սթոքեր» հոգեբանական թրիլերի սցենարը[14]։ Նա օգտագործել է Թեդ Ֆոուլք գրական անունը[15][16]։ Ֆիլմը պատմում է մի դեռահաս աղջկա մասին, ով իր հոր մահից հետո կատարում է գործարք իր առեղծավածային հերեղբոր հետ, ում մասին նա անցյալում չգիտեր։ Միլերը դա նկարագրել է որպես՝ «սարսափ ֆիլմ, ընտանեկան դրամա և հոգեբանական թրիլեր»[17]։ Փարք Չուան Ուոքը եղել է ֆիլմի ռեժիսորը, Միա Վասիկովսկան կատարել է դեռահաս աղջկա դերը, Նիկոլ Քիդմանը կատարել է մոր դերը, իսկ Մեթյու Գուդը՝ հորեղբոր։ Ֆիլմը հեռարձակվել է 2013 թվականին։
Միլերը գրել է բելգաամերիկյան «Լոֆթ» հեռուստասերիալի սցենարը, որը վերցված է Էրիկ Վան Լուի «Լոֆթ» գերամներեն լեզվով բելգիական ֆիլմից։
Միլերը նաև գրել է «Հիասթափոցության սենյակը» ֆիլմի սցենարը, որը ընտանեկան դրամա է և ունի սարսափ ֆիլմի էլեմենտներ։
2014 թվականի հուլիսին հայտարարվեց, որ Միլերը նկարահանվելու է The CW հեռուստաալիքի «Ֆլեշ» սուպերհերոսական հեռուստասերիալում՝ մարմնավորելով Լեոնարդ Սնարտին/ Կապիտան Սառնամանիքին.[18]։ Նա հեռուստասերիալում առաջին անգամ երևացել է առաջին եթերաշրջանի չորրորդ սերիայում, և կրկնել է իր դերը «Վաղվա լեգենդները» հեռուստասերիալում[19]։ Միլերը լքել է «Վաղվա Լեգենդները» առաջին եթերաշրջանից հետո, սակայն կնքել է պայմանագիր Warner Bros. TV–ի հետ, Սնարտի դերը այլ հեռուստասերիալներում կատարելու համար[20]։
Անձնական կյանք
խմբագրելՄիլերը ապրում է Բրիտանական Կոլումբիա նագանգի Վանկուվեր քաղաքում, Կանադայում։ Նա ունի երկու քույր՝ Լեյը և Ջիլիանը։ Նա ունի Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի քաղաքացիություն[21]։
2007 թվականին «InStyle» ամսագրին տված հարցազրույցում Միլերը հերքել է այն փաստը, որ նա գեյ է[22]։ Սակայն 2013 թվականի օգոստոսին նա խոստովանել է, որ գեյ է GLAAD-ի վեբյաքում իր գրած նամակում, որտեղ ասվում է, որ նա չի գնացել Սանկտ Պետերբուրգի միջազգային կինոփառատոն, քանի որ Ռուստաստանում լավ չեն վերաբերվում իրենց համասեռական քաղաքացիներին[23][24]։ Նա գրել է, որ չի կարող մասնակցել այդ միջոցառմանը մի երկրում, որտեղ իր նման մարդիկ չունեն ազատ ապրելու և սիրելու իրավունք[23]։
2013 թվականին Սիեթլ քաղաքում «Human Rights Campaign»-ի ընթրիքի ժամանակ Միլերը ասել է, որ դեռահաս տարիքում մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել[25][26]։
2016 թվականին Ֆեյսբուքում իր հրապարակման մեջ նշել է, որ մանուկ հասակից ունեցել է դեպրեսիա։ «Սա մի կռիվ էր, որը արժեր ժամանակ, հնարավորություններ, հարաբերություններ և հազարավոր անքուն գիշերներ»։ Այս հրապարկման մեջ նա ծաղրում էր ինքն իրեն, երբ 2010 թվականին նա ավելորդ քաշ էր հավագել։ Նա ասել է, որ գիրացել էր, քանի որ ցանկանում էր գտնել իր համար հարմար ուտելիք այն ժամանակ, երբ որ ցանկանում էր ինքնասպան լինել[27]։ Հրապարակման վերջում Միլերը տեղադրել էր մի քանի կազմակերպությունների հղումներ, որոնցից էին «National Suicide Prevention Lifeline» և «Active Minds»[28]:
2016 թվականի հոկտեմբերի 17-ին «Active Minds»-ը (հոգեկան առողջության բարեգործական կազմակերպություն) Միլերին նշանակել է կազմակերպության դեսպան[29]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2000 | Ռոմեո և Ջուլիետ | Կեմս Փարիզ | |
2001 | Սենյակ 302 | Կարճամենտրաժ | |
2003 | Ուրիշ աշխարհ | Բժիշկ Ադամ Լոքվուդ | |
2003 | Վարկաբեկված հեղինակություն | Երիտասարդ Քոուլմեն Սիլք | |
2005 | Խոստովանություն | Բանտարկյալ / Թոմ | Կարճամենտրաժ |
2005 | Սթելս | Էդի | Ձայն |
2009 | Արյան առու | Գերմանացի զինվոր | Տիտրերում չնշված դեր |
2010 | Չարի բնակիչը։ Կյանք մահից հետո | Քրիս Ռեդֆիլդ | |
2014 | Լեֆթ | Լյուք Սիքորդ | |
2015 | 2 ժամ, 2 Վեգաս | Տղա | Կարճամենտրաժ |
Տարի | Անվանում | Նշումներ |
---|---|---|
2013 | Սթոքեր | Սցենարիսը և համապրոդյուսեր |
2016 | Հիասթափության սենյակ | Սցենարիստ |
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1998 | Բաֆի | Գեյջ Փենթրոզի | Սերիա։ «Առաջ ձուկ» |
1999–2000 | Քո կյանքի ժամանակը | Նելսոն | 3 սերիա |
2000 | Հայտնի | Ադամ Ռոդշիլդ–Ռայան | 2 սերիա |
2000 | Շտապ օգնություն | Մայք Փալմիերի | Սերի։ «Վերադարձ տուն» |
2002 | Դինտոպիա | Դեյվիդ Սքոթ | Հիմնական դեր |
2005 | Նոր Ժաննա դ՛Արք | Ռայան Հանթեր | 2 սերիա |
2005–2009 | Փախուստ բանտից | Մայքլ Սքոֆիլդ | Հիմնական դեր |
2005 | Հոգու հետ խոսողը | Սերժանտ Փոլ Ադամս | Սերիա։ «Պիլոտ» |
2009 | Գրիֆինների ընտանիքը | Ժոք #4 / Հայտնի երեխա #2 | Ձայն, Սերիա։ «Սթյու Ռոյդս» |
2009 | Փախուստ բանտից։ Վերջնական փախուստը | Մայքլ Սքոֆիլդ | Հեռուստաֆիլմ |
2009 | Օրենք ու կարգուկանոն։ Հատուկ զորամաս | Դետեկտիվ Նեյթ Քենդալ | Սերիա։ «Անկայուն» |
2011 | Հաուս | Բենջամին Բրայդ | Սերիա։ «Բարեգործական» |
2013 | Երիտասարդ արդարադատություն | Սլեյդ Ուիլսն / Դեթսթրոուք | Ձայն, Սերիա։ «Երկընտրանք» |
2014–2015 | Ֆլեշ | Լեոնարդ Սնարտ / Կապիտան սառնամանիք | Երկրորդական դեր, 8 սերիա |
2016 | Վաղվա Լեգենդները | Լեոնարդ Սնարտ / Կապիտան Սառնամանիք | Հիմնական դեր |
2017 | Փախուստ բանտից | Մայքլ Սքոֆիլդ | Հիմնական դեր, Նկարահանվում է |
Տարի | Երգի վերնագիր | Կատարող |
---|---|---|
2005 | It's Like That | Մրայա Քերի |
2005 | We Belong Together | Մրայա Քերի |
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2010 | Prison Break: The Conspiracy | Մայքլ Սքոֆիլդ | Ձայն |
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՏարի | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Արդյունք | Աշխատանք |
---|---|---|---|---|
2004 | Սև ֆիլմ | Լավագույն դերասան | Առաջադրված | Վարկաբեկված հեղինակություն |
2004 | Սև ֆիլմ | Լավագույն առաջընթացային կատարում | Առաջադրված | Վարկաբեկված հեղինակություն |
2005 | Ոսկե Գլոբուս | Դրամա հեռուստասերիալի դերասանի կողմից լավագույն կատարում | Առաջադրված | Փախուստ բանտից |
2005 | Սատուրն | Լավագույն հեռուստատեսային դերասան | Առաջադրված | Փախուստ բանտից |
2006 | Ոսկե Դերբի | Տարվա առաջընթացային կատարող | Առաջադրված | Փախուստ բանտից |
2006 | Teen Choice Award | Ընտրություն լավագույն դրամա հեռուստասերիալի դերասան | Առաջադրված | Փախուստ բանտից |
2006 | Teen Choice Award | Ընտրություն հեռուստատեսային բրեքաութ դերասան | Առաջադրված | Փախուստ բանտից |
2007 | Bravo Otto | Լավագույն տղամարդ հեռուստատեսային դերասան | 2–րդ հորիզոնական | Փախուստ բանտից |
2007 | Teen Choice Award | Ընտրություն հեռուստատեսային դերասան։ Դրամա | Առաջադրված | Փախուստ բանտից |
2008 | Teen Choice Award | Ընտրություն հեռուստատեսային դերասան։ Արկածային մարտաֆիլմ | Առաջադրված | Փախուստ բանտից |
2013 | Fright Meter Award | Լավագույն սցենարիստ | Առաջադրված | Սթոքեր |
2013 | International Online Cinema Awards | Լավագույն օրիգինալ սցենարիստ | Առաջադրված | Սթոքեր |
2014 | Fangoria Chainsaw Award | Լավագույն սցենար | 2–րդ հորիզոնական | Սթոքեր |
2015 | Սատուրն | Լավագույն հեռուստատեսային երկրորդական դեր | Հաղթանակ | Ֆլեշ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Prabook — 2018.
- ↑ «Wuen2wuw82 Mile8 kensag8wu2jwun (1972-)». FilmReference.com. Արխիվացված օրիգինալից Ma8ti 4, 2016-ին. Վերցված է Ma8ti 29, 2016-ին.
- ↑ «Ուենթուորթ Միլեր». Los Angeles Times. 2003 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ ««Փախուստ բանտից» հեռուստասերիալի աստղը արձակուրդում». The Jerusalem Post. 2008 թ․ մարտի 13. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Ուենթուորթ Միլեր. Sir. Canada's International Magazine of Style for Him. Գարուն 2006. էջ 61.
- ↑ «Ուենթուորթ ՄԻլեր». TMZ.com. 2007 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Լինել ՈՒենթուորթ Միլերը։ «Փախուստ բանտից» հեռուստասերիալի աստղը». EURWeb.com. 2005 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Տեղափոխվել։ Ուենթուորթ Միլեր». The Times. Լոնդոն. 2008 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2008-10-07-ին. Վերցված է 2016-07-29-ին.
- ↑ «Փրինսթոնից դեպի Փրայմթայմ». The Daily Princetonian. Փրինսթոնի համալսարան. 2005 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ ««Փախուստ բանտից» հեռուստասերիալը բացահայտում է ՈՒենթուորթ Միլերին». Pittsburgh Post-Gazette. 2007 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2009 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «2006 թվականի Ոսկե գլոբուսի հաղթանակներ և նոմինացիաներ». Hollywood Foreign Press Association. 2006 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Հայտնիների մասին նորութուններ, նկարներ, վիդեոներ և այլն». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ ««Փախուստ բանտից» ֆիլմի աստղը գաղտնի սարսափ ֆիլմի սցենար է գրու՞մ։».
- ↑ «Ինչպես Ուենթուորթ Միլերը դարձավ սցենարիստ». Movieline. 2010 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Սև ցուցակ։ 2010 թվականի լավագույն չպլանավորվախ սցենարիստները». moviefone.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «SDCC 2010: Ուենթուորթ Միլերի հարցազրույցը՝ «Չարի բնակվողը, «Սթոքեր»»». collider.com. 2010 թ․ օգոստոսի 3. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 8-ին.
- ↑ ««Ֆլեշ»։ «Փախուստ բանտից» հեռուստասերիալի աստղը մարմնավորում է Կապիտան սառնամանիքին». IGN. 2014 թ․ հուլիսի 18. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Նորություններ։ «Վաղվա լեգենդները», «Նետ» և «Ֆլեշ» հեռուստասերիալների նոր սփին-ֆֆը գալիս է The CW». DC Comics. 2015 թ․ մայիսի 6. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Վաղվա լեգենդները։ Ուենթուորթ Միլերը լքում է «Վաղվա լեգենդներ» հեռուստասերիալը». Deadline. 2016 թ․ մայիսի 12. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Wentworth Miller On Love, His Celebrity Crush». Who. 2008 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Prison Break's Wentworth Miller comes out in letter protesting Russian government». The A.V. Club. 2013 թ․ օգոստոսի 22.
- ↑ 23,0 23,1 «Wentworth Miller rejects Russian film festival invitation; 'As a gay man, I must decline'». GLAAD. 2013 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Wentworth Miller Comes Out as Gay». People. 2013 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Wentworth Miller reveals struggles with suicide». smh.com.au. 2012 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Wentworth Miller Attempted Suicide Before Coming Out». advocate.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Wentworth Miller Opens Up About Depression And Suicidal Thoughts In Candid Facebook Post». MTV.com. 2016 թ․ մարտի 29. Արխիվացված է օրիգինալից 2018-06-23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Wentworth Miller Opened Up About His History Of Depression And Suicidal Thoughts». SELF (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Wentworth Miller Named Active Minds' Ambassador for Mental Health» (Press release). 2016 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ուենթուորթ Միլերը AllMovie կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուենթուորթ Միլեր» հոդվածին։ |