Կրոն (շվեդ.`krona), Շվեդիայի արտարժույթ։ Կոդ ISO 4217`SEK: 1 կրոնը փաստացի բաժանված է 100 էրեյի (շվեդ.` ore): Մետաղադրամները, էրե անվանական գնով, ներկայումս չեն թողարկվում։

Շվեդական կրոն
svensk krona
1000 կրոն 1976 թվականի օրինակ 1 կրոն 1906 թվական
1000 կրոն 1976 թվականի օրինակ 1 կրոն 1906 թվական
ISO 4217 կոդ SEK
Երկիր Շվեդիա Շվեդիա
Կազմված է 100 Էրե
Մետաղադրամներ 1, 2, 5, 10 կրոն
Թղթադրամներ 20, 50, 100, 200, 500, 1000 կրոն
Կենտրոնական բանկ Շվեդիայի բանկ
Վեբ-կայք www.riksbank.se

Պատմություն խմբագրել

Շվեդական կրոնը շրջանառության մեջ է դրվել 1873 թվականից, Սկանդինավյան արտարժույթի միության ստեղծման արդյունքում, որը գոյություն ունեցավ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը։ Նոր դրամական միավորը փոխարինեց մինչ այդ գոյություն ունեցող ռիկսդալերին։ Միության անդամները դարձան սկանդինավյան երկրները։ Շվեդիայում արժույթի անվանումն էր կրոն և կրոնե` Դանիայում ու Նորվեգիայում, ինչը սկանդինավյան լեզուներից թարգմանաբար նշանակում է «թագ»։ Միության լուծարումից հետո երեք երկրներն էլ որոշեցին պահպանել անվանումը, բայց արդեն իրենց սեփական արժույթի համար։

Ավանդաբար, 1 կրոն արժեքով մետաղադրամի դիմերեսին պատկերվում է Շվեդիայի միապետի դիմանկարը, իսկ հակառակ կողմում` Շվեդիայի զինանշաններից մեկը, կամ թագ։ Մետաղադրամի վրա կա նաև արքայի կարգախոսը։

Մեծ պայթյուն խմբագրել

Մեծ պայթյուն (անգլ.՝ Big Bang), տեղի ունեցավ 1982 թվականի հոկտեմբերին, երբ Շվեդիան կատարեց դևալվացիա իր արժույթի (շվեդական կրոն) 16% չափով։ Կատարվածի պատճառը հանդիսանում էր` 1970-ական թվականներին տեղի ունեցած միջազգային տնտեսական ճգնաժամը, շատ պետություններից տնտեսապես հետ մնալը և բաց թողածը վերականգնելու Շվեդիայի ցանկությունը։ «Մեծ պայթյուն» եզրույթը վերցված էր աստղագիտությունից։ Այդ անվանումը պետք է խորհրդանշեր շվեդական տնտեսության նոր սկիզբը։

Թղթադրամներ և մետաղադրամներ խմբագրել

1987 թվականի դեկտեմբերի 31-ին շրջանառությունից դուրս հանվեց 1874, 1890, 1892, 1894, 1896, 1898, 1914, 1939, 1940, 1948, 1952, 1954 թվականների թղթադրամների օրինակները։

1992 թվականի հունվարի 1-ից շրջանառությունից հանվեց 1958 թվականի 10 000 կրոնի օրինակը։ Փոխարինումը շարունակվեց մինչև 2000 թվականի դեկտեմբերի 31-ը։

1999 թվականի հունվարի 1-ից շրջանառությունից հանվեց 1965 թվականի 5 կրոն արժողությամբ թղթադրամը, շրջանառությունից հանվեցի նաև` 1963 թվականի 10 կրոնը, 1965 թվականի 50 կրոնը, 1965 թվականի 100 կրոնը, 1985 թվականի 500 կրոնը և 1976 թվականի 1000 կրոնը։ Փոխարինումը շարունակվեց մինչև 2006 թվականի հոկտեմբերի 31-ը։

2006 թվականի հունվարի 1-ից շրջանառությունից հանվեց 1991 թվականի 20 կրոնի օրինակը, 1986 թվականի 100 կրոնի և 1989 թվականի 500 կրոնի օրինակները։ Փոխարինումը շարունակվեց մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը։

2014 թվականի հունվարի 1-ից շրջանառությունից հանվեց 1996 թվականի 50 կրոնի օրինակը և 1989 թվականի 1000 կրոնի օրինակը[1]։ Նոր թղթադրամներով փոխարինումը շարունակվեց մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը։

2015 թվականի հոկտեմբերի դրությամբ շրջանառության մեջ էին հետևյալ թղթադրամները.

2015 թվականի հոկտեմբերի 1-ին Շվեդիայի բանկը սկսեց շրջանառության մեջ դնել նոր պատկերներով թղթադրամներ, ինչպես նաև 200 կրոն արժողությամբ թղթադրամ.

  • 20 կրոն (2015 թվականի հոկտեմբերի 1-ից)` դիմերեսին գրող Աստրիդ Լինդգրենի և նրա «Երկարագուլպա Պիպին» հեքիաթի հերոսի նկարները։ Հակառակ կողմում` Սմոլանդը, որտեղ մեծացել էր Աստրիդ Լինդգրենը։
  • 50 կրոն (2015 թվականի հոկտեմբերի 1-ից)` պոետ, կոմպոզիտոր և նկարիչ Էդվարդ Տաուբեյի նկարով։ Հակառակ կողմում` Բուհուսլեն, այն վայրերից մեկը, որտեղ վարպետը ոգեշնչում էր փնտրում
  • 100 կրոն (2016 թվականի հոկտեմբերի 3-ից)` դերասան Գրետա Գարբոյի նկարով։ Հակառակ կողմում` Ստոկհոլմ, որտեղ մեծացել էր դերասանուհին
  • 200 կրոն (2015 թվականի հոկտեմբերի 1-ից)` ռեժիսոր Ինգմար Բերգմանի նկարով։ Հակառակ կողմում` Ֆորյո կղզին, որտեղ ռեժիսորը գտավ հավերժ հանգստություն
  • 500 կրոն (2016 թվականի հոկտեմբերի 3-ից)` օպերային երգչուհի Բիրգիտ Նիլսոնի նկարով։ Հակառակ կողմում` Էրեսունդի կամուրջը Սկոնեում, որտեղ մեծացել էր երգչուհին
  • 1000 կրոն (2015 թվականի հոկտեմբերի 1-ից)` գլխավոր քարտուղար, շվեդական ակադեմիայի անդամ Դագ Համարշոլդի նկարով։ Հակառակ կողմում` Լապլանդիայի նկարը, որի բնությունը անչափ գրավում էր Դագ Համարշոլդին[2]։
 
5 կրոն 1976 թվական

Մետաղադրամներ, որոնք 2016 թվականի մայիսի դրությամբ հանդիսանում են օրինական վճարման միջոցներ.

  • 1 կրոն (բոլոր մետաղադրամները թողարկվել են 1875 թվականից)
  • 2 կրոն (բոլոր մետաղադրամները թողարկվել են 1876—1971 թվականներից, 1972 թվականից չի թողարկվում)
  • 5 կրոն (բոլոր մետաղադրամները թողարկվում են 1954 թվականից)
  • 10 կրոն (բոլոր մետաղադրամները թողարկվում են 1991 թվականից)
  • հիշատակի բոլոր մետաղադրամները թողարկվել են 1897 թվականից։

1 և 2 էրե արժողությամբ մետաղադրամները շրջանառությունից հանվել են 1972 թվականի հունիսի 30-ին, 5 և 25 էրե` 1985 թվականի հունիսի 30-ին, 10 էրե` 1992 թվականի սեպտեմբերի 30-ին։ 2006 թվականի հունվարի 1-ից շրջանառությունից հանվել է 50 էրե արժողությամբ մետաղադրամները։ 2010 թվականի սեպտեմբերի 30-ից շրջանառությունից հանվել են բոլոր 50 էրե արժողությամբ մետաղադրամները։

2016 թվականի հոկտեմբերի 1-ից սկսեցին թողարկել 1, 2 և 5 կրոն արժողությամբ մետաղադրամների նոր նմուշները։ 2016 թվականի հունիսի 30-ից 20, 50 և 1000 կրոն անվանական գնով թղթադրամները անվավեր ճանաչվեցին, 2017 թվականի հունիսի 30-ից սկսած անվավեր դարձան նաև 100 և 500 կրոն արժողությամբ հին թղթադրամները և 2016 թվականից շուտ թողարկված 1, 2 և 5 կրոն արժողությամբ մետաղադրամները։

Այդ ձևով 2017 թվականի հոկտեմբերից շրջանառությունից դուրս հանվեցին բոլոր հին նմուշի թղթադրամները և մետաղադրամները (չհաշված 10 կրոն մետաղադրամը)[3]։

2002 թվականին Շվեդիայի դրամահատարանը ձեռք բերվեց Ֆինլանդիայի դրամահատարանի կողմից։ 2011 թվականին Շվեդիայի դրամահատարանը փակվեց[4]։

Փոխարժեքի ռեժիմ խմբագրել

1992 թվականից Շվեդիայում կիրառվում է փոխարժեքի ազատ լողացող կուրսը։ Վերջինիս արդյունավետությունը երևում է ինֆլյացիայի ցուցանիշներից։


SEK ներկա փոխարժեքները
Google Finance կայքից՝: AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
XE.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD
OANDA.com կայքից՝ AMD CAD CHF EUR GBP JPY RUB USD


Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Invalid banknotes prior to 2016 Արխիվացված 2018-09-09 Wayback Machine, Банк Швеции(անգլերեն)
  2. New banknotes Արխիվացված 2016-01-12 Wayback Machine, сайт Банка Швеции(անգլերեն)
  3. «Sveriges riksbank». riksbank.se. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
  4. DN

Արտաքին հղումներ խմբագրել