Ֆինլանդիայի դրամահատարան

Ֆինլանդիայի դրամահատարան (Ֆիններեն՝ Suomen Rahapaja, շվեդերեն՝ Myntverket i Finland), Ֆինլանդիայի ազգային դրամահատարանն է։

Ֆինլանդիայի դրամահատարան
Տեսակբիզնես ձեռնարկություն և դրամահատարան
Հիմնադրված է1993
ՎայրՎանտաա, Ուուսիմաա, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա
Երկիր Ֆինլանդիա
Արդյունաբերությունմետաղական աշխատանք
Կայքrahapaja.fi
 Suomen Rahapaja Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Հելսինգֆորսի դրամահատարան (1863-1917)
 
1912 թվականի 20 մարկ: S տառը մինցմեյստեր Իսահակ Սունդելի նշումն է (ֆին՝ SUNDELL, 1913-1917)

Ֆինլանդիայի դրամահատարանը հիմնադրվել է կայսր Ալեքսանդր II-ի կողմից 1860 թվականին այն բանից հետո, երբ Համայն Ռուսիո կայսր, Լեհաստանի թագավոր և Ֆինլանդիայի Մեծ իշխան Ալեքսանդր II-ի 1860 թվականի մարտի 23-ի Բարձրագույն մանիֆեստով մտցվեց ֆիննական մարկ հատուկ դրամական միավորը։

Այդ ժամանակ դրամահատարանը գտնվում էր Հելսինկիի (Հելսինգֆորս) Կատայանոկկա շրջանում։ 1988 թվականին նոր արտադրական համալիր բացվեց Վանտաա քաղաքում։ Ֆինլանդիայի դրամահատարանը 1993 թվականից հանդիսանում է Բաց բաժնետիրական ընկերություն։

2001 թվականին Ֆինլանդիայի դրամահատարանը Շվեդիայի բանկից ձեռք բերեց Շվեդիայի դրամահատարանը, իսկ 2003 թվականին ձեռք բերեց նորվեգական Det Norske Myntverket AS ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը, որը թողարկում է նորվեգական մետաղադրամներ, ինչպես նաև այլ պետությունների մետաղադրամներ[1]։

Ֆինլանդիայի Մեծ իշխանության օրոք մետաղադրամների վրա Ֆինլանդիայի դրամահատարանի ոչ մի նշում չի եղել, միայն դրվում էին մինցմեյստերի սկզբնատառերը։

Ներկայումս Ֆինլանդիայի դրամահատարանը թողարկում է եվրոյի մետաղադրամներ Էստոնիայի[2], Հունաստանի, Լյուքսեմբուրգի, Սլովենիայի, Կիպրոսի Հանրապետության և Իռլանդիայի համար[3][4], մետաղադրամներ Բոլիվիայի, Կոլումբիայի, Դոմինիկյան Հանրապետության համար, հավաքորդային մետաղադրամներ և այլն։

Ֆինլանդիայի դրամահատարանի գլխավոր տնօրենը 2016 թվականից Ջոն Հանկիմաան է (М. С. Jonne Hankimaa):

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The History of Mint of Finland Արխիվացված 2015-08-22 Wayback Machine, монетный двор Финляндии (անգլերեն)
  2. «Minting of Estonia's Euro Coins Begins in Finland». Yle Uutiset. 2010 թ․ հուլիսի 20. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
  3. Как тираж монеты изготовлены Արխիվացված 2014-05-27 Wayback Machine монетным двором Финляндии.
  4. «Finskt myntverk ska sätta prägel på svenska kronan» (շվեդերեն). Dagens Nyheter. 2007 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել